Նախագծեր, Ուսումնական նախագծեր՝ 2018-2019

Չրրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես

IMG_0629

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

30.05.2019 Առաջին  և  երկրորդ  կանգառներ 10։00-12։00

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Անհրաժեշտ պիտույքներ՝ քանոն, մետր, վարկենաչափ

Վայրը՝ Արևմտյան դպրոցի բակ

31․05․2019  Երրորդ կանգառ  10։00-11։00

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Անհրաժեշտ պիտույքներ՝ կշեռք, ուսապարկ

Վայրը՝ Արևմտյան  դպրոց-պարտեզի  բակ

04․05․2019 Չորրորդ կանգառ՝  10։00-12։00

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվւ քշում է մետ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը:Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Այս ամենը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:

Անհրաժեշտ պիտույքներ՝ վարկենաչափ, հեծանիվ

Վայրը՝  Արևմտյան    դպրոցի  բակ

Հունիսի 5՝ 09:00- 11:00 4-րդ դասարանի գիտելիքների ստուգում մաթեմատիկա առարկայից:

Հունիսի 6՝ ամփոփում

Արդյունքը՝

Չրրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես։ Առաջին և երկրորդ կանգառներ՝ երկարության չափումներ, պարագծի և մակերսի հաշվում

Չրրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես։ Երրորդ կանգառ՝ կշռում:

Չրրորդ դասարանի սովորողների տարեվերջյան ստուգատես։ Չորրորդ կանգառ՝ հեծանիվ:

Գրիգորյան Մարիանա` 4.2 դասարան

Սարգսյան Սարգիս՝ 4․2 դասարան

Վարագ Նարեկ Տումանեան՝4․2 դասարան

Հովհաննիսյան Դավիթ՝ 4․2 դասարան

Մկրտիչ Համբարձումյան՝ 4․2 դասարան

Յարալյան Ռուբեն՝ 4․2 դասարան

Հրանդ Ղազարյան՝ 4․2 դասարան

Հովհաննես Ղազարյան՝ 4․1 դասարան

Արսեն Պալյան` 4.1 դասարան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s