Չրրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես 2019

Չրրորդ դասարանի սովորողների տարեվերջյան ստուգատես։ Չորրորդ կանգառ՝ հեծանիվ:

Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողները  դպրոցի   բակում կատարեցին չորրորդ դասարանի սովորողների  տարեվերջյան ստուգատեսի չորրորդ կանգառը՝ հեծանիվը:

Սկզբում տիկին Անուշը(Արևմտյան դպրոցի բուժաշխատողը)  մեզ սովորեցրեց, թե ինչպես  վայրկենաչափի օգնությամբ հաշվել  մեկ րոպեում  զարկերակի զարկերի քանակը։ Սովորողներից  յուրաքանչյուրը  չափեց  ու գրանցեց մեկ րոպեում  իր զարկերակի զարկերի քանակը, որից հետո  նստեց հեծանիվ։ Միջին դպրոցի սովորղներից մեկը  միացրեց վայրկենաչափը  և գրանցեց այն ժամանակը, որի ընթացքում սովորողը  հեծանվով  քշեց 40 մետր(գնալ, վերադառնալ): Դրանից  հետո  սովորողը նորից  չափեց  և գրանցեց  իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցեց, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվեց, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվեց, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացրեց  …կմ  և …մ տեսքով:

Անհրաժեշտ պիտույքներ՝ չափերիզ, վայրկենաչափ ու հեծանիվ։

Վայրը՝ Արևմտյան  դպրոց-պարտեզի  բակ

Ստուգատեսի չորրորդ  կանգառը օգնեցին  անցկացնել   Միջին  դպրոցի  ընկեր  Մենուայի ջոկատի սովորողներ՝  Գալստյան Սերգեյը, Հայրիյան Սերգեյը և  Գրիգորյան Վահեն։

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s