Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Արատեսյան եռօրյա ճամբարի ամփոփում/հունիսի 15-17/

Նախագիծն՝ այստեղ:

Հունիսի 15-17-ին ՝ Հասմիկ Սարիբեկյանի և Նարեկ Հակոբյանի հետ, կազմակերպել և իրականացրել ենք եռօրյա ուսումնական ճամբար Արատես դպրական կենտրոնում:
Առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո հետաքրքիր կանգառներով, նոր լիցքերով ու սովորողների բարձր տրամադրությամբ իրականացրերցինք մեր ճամփորդությունը դեպի ճամբարականների համար սիրելի և հարազատ դարձած Արատես, որտեղ էլ անցկացրեցինք ուրախ և հագեցած եռօրյա ճամբար:

 Եռօրյա ճամբարի կարևոր բաղկացուցիչներից էր՝ առավոտյան նախավարժանքը, միջավայրի խնամքը, խոտհունձը, խոհանոցային ակտիվ գործունեությունը, հայրենագիտական կանգառները, քայլքերը, ուսումնասիրությունները, համագործակցային խաղ-վիկտորինաները, ֆլեշմոբյան խնդիրների քննարկումը, ժամերգությունը, պարերգերը, պարուսուցումը, ինչպես նաև բակային և ինտելեկտուալ խաղերը, գետում լողը և լողափնյա խաղերը, ինչպես նաև տեխնոլոգիական աշխատանքները:

Մինչ Արատես հասնելն ունեցանք ճամբարականների համար տպավորիչ հայրենագիտական կանգառներ՝

Ճամբարականների համար կարևոր և սիրելի Է խոհանոցային ակտիվ գործունեությունը: Ճամբարի ընթացքում միասին պատրատեցինք պիցցա, որի միջոցով գործնականում քննարկեցինք կոտորակներ թեման: Ֆոտոշարն՝ այստեղ:

Միասին իրականացրեցինք նաև գաթաթխիկ, որի մեջ տեղադրեցինք դովլաթ մետաղադրամ: Դովլաթ մետաղադրամի միջոցով որոշվեց, որ տարվա ամենահաջողակը այս անգամ մեր ճամբարական Մարգարիտան է, ով առաջին անգամ էր այցելել Արատես: Գաթայի միոցով ամփոփեցինք կոտորակներ թեման: Ֆոտոշարն՝ այստեղ:

Միասին սովորեցինք ճանաչել Արատեսում աճող օգտակար դեղաբույսերը, որոնցից մի փոքր հավաքեցինք և պատրաստեցինք համեղ և օգտակար թեյեր: Ֆոտոշարն՝ այստեղ:

Ճամբարականները մասնակցեցին նաև  Summer Quest.անգլերեն+մաթեմատիկա+բնագիտություն+տեխնոլոգիա խաղ-վիկտորինային, քննարկեցինք նաև մաթեմատիկական ֆլեշմոբյան խնդիրներ: Մանրամասները՝ Հասմիկ Սարիբեկյանի պատրաստած տեսաֆիլմում.

Ճամբարականները ընկեր Հասմիկի հետ իրականացրեցին ստվերային ներկայացումներ՝ Կոմիտասյան երգերի շուրջ:

Մանրամասները՝ Հասմիկ Սարիբեկյանի պատրաստած տեսաֆիլմում.

Ճամբարականները ընկեր Նարեկի հետ կազմակերպեցին «Գեղարվեստական տնակ»-ի տարածքում ցուցադրություն:

Նախագծի ընթացքում ընկեր Նարեկը սովորողներին ծանոթացրեց ռեդի-մեյդ արվեստի առանձնահատկություններին, որից հետո շրջեցին Արատես դպրական կենտրոնի տարածքով: Նախագծի գործնական մասում մասնակիցների առջև դրված է հետևյալ խնդիրը օգտագործելով միջավայրում եղած օբյեկտները փոխել միջավայրը։ Ցուցադրությունը տևեց 1 օր։ Ֆոտոշարն՝ այստեղ:

Արատեսյան եռօրյա ճամբարի կարևոր բաղադրիչ է միջավայրի խնամքը և խոտհունձը: ֆտոշարն՝ այստեղ:

Արատեսյան եռօրյա ճամբարի կարևոր բաղադրիչ է նաև առավոտյան նախավարժանքը, բակային խաղերը: Ֆոտոշարն՝ այստեղ:

Ճամբարային երեկոները ամփոփեցինք խարույկի շուրջ  օրվա տպավորությունների և նախասիրությունների շուրջ զրույցներով, երգ ու պարով: Ֆոտոշարն՝ այստեղ:

Միջավայրը խնամված, սենյակները կոկիկ հաջորդ խմբին հանձնելը դարձել է ճամբարի կարևորագույն պայման: ֆոտոշարն՝ այստեղ:

Արատեսյան ճամբարի քրոնիկոն՝

Դեպի սպասված Արատես… 
Արփայի հովտում…
Եղեգիս. Զորաց եկեղեցի
Պիցցան և կոտորակներն Արատեսում
Օրվա ամփոփումը խարույկի շուրջ
Արատեսյան սիրուն օրվա քրոնիկոն…
Բարի առավոտն Արատեսում
Սովորողների սիրո խոստովանությունը Հայաստանին
Առավոտյան նախավարժանքն Արատեսում
Արատեսյան եռօրյա ճամբարի կարևոր բաղադրիչ է միջավայրի խնամքը… Ուրախ լող Արատես գետում
Արատեսյան 2-րդ օրվա սիրուն քրոնիկոն…
Արատեսյան թեժ առօրյա
Խնամված միջավայրի հանձնում հաջորդ խմբին…
Ցուցադրություն Արատեսում «Գեղարվեստական տնակ»-ի տարածքում
Ստվերային ներկայացում Արատեսում
Արատեսում կազմակերպած խաղ-վիկտորինա/ Մաթեմատիկա+անգլերեն+բնագիտություն+հայրենագիտություն

Եռօրյա ճամբարը լուսաբանել է նաև Հասմիկ Սարիբեկյանը: