Մաթեմատիկա 4.4` 2023-2024

Սիրելի սովորողներ, Մաթեմատիկա, առաջադրանքների փաթեթ, 4-րդ դասարան, մաս 1-ը կարող եք բեռնել:
4-րդ դասարանի գիտելիքների ստուգման թեստեր

03.05.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Ապրիլ ամսվա հաշվետվություն/գուգլ ձևաթուղթ/

Սիրելի սովորողներ, կազմեք ապրիլ ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Մոգականը մաթեմատիկայում/Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Լրացրու բացթողումներդ:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես  ապրիլ   ամսվա մաթեմատիկական  ֆլեշմոբին։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
  • Գնահատիր ապրիլ ամսվա քո աշխատանքը՝ 1-10 միավորյաին համակարգով:
  • Կատարո՞ւմ ես լրացուցիչ մաթեմատիկական աշխատանքներ:
  • Ի՞նչ կավելացնես հաշվետվությանդ:

29-30.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1024, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1023։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝  27·11

2+7=9

27·11=297:

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը մեծ է 9-ից, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարի միավորը, իսկ տրված երկնիշ թվի տասնավորների կարգում   գրված թվանշանը պետք է  մեծացնել 1-ով: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:

Օրինակ՝ 39·11

3+9=12

3+1=4

39·11=429

I մակարդակ

II մակարդակ

26.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Ինքնաստուգման թեստ 6

23.04.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները(pdf)

Բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները(word)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

22.04.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները(pdf)

Գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները (word)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

19.04.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Ինքնաստուգման Թեստ 4

17.04.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Ինքնաստուգում

17.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Փակագծեր պարունակող արտահայտություններ(pdf)

Փակագծեր պարունակող արտահայտություններ(word)

15.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Տարբեր կարգի գործողություններ պարունակող  արտահայտություններ (pdf)

Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ(word)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

12.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Միևնույն կարգի գործողություններ  պարունակող արտահայտություններ(pdf) 

Միևնույն կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ(word)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

10.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Մնացորդով բաժանում

Տեսական մաս.

Եթե մի թիվը ամբողջությամբ չի բաժանվում մեկ այլ բնական թվի
վրա, ապա արդյունքում ստանում ենք թերի քանորդ և մնացորդ։

Բաժանելի։ բաժանարար=թերի քանորդ(մնացորդ)

Բաժանելի=բաժանարար ‧ թերի քանորդ+մնացորդ

Բաժանարար=(Բաժանելի-մնացորդ)։թերի քանորդ

Օրինակ՝ 17։5=3(2մն․), 17-ը բաժանելին է, 5-ը՝ բաժանարարը, 3-ը՝ թերի
քանորդը, իսկ 2-ը՝ մնացորդը։

Բաժանելին՝ 17=5‧3+2

Բաժանարարը՝ 5=(17-2):3

Բաժանման արդյունքում ստացված մնացորդը միշտ փոքր է այն բնական
թվից, որի վրա թիվը բաժանել ենք։

Օրինակ՝ բնական թիվը 5-ի բաժանելիս կարող ենք ստանալ 1, 2, 3 կամ 4
մնացորդները։

Բնական թվեր կոչվում են այն թվերը, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելու համար:

1;2;3;4;5;…,100,… թվերը բնական թվեր են:

Ամենափոքր բնական թիվը 1-ն է: Յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու համար նախորդին գումարում ենք 1:

1+1=2, 2+1=3, 3+1=4,….,100, 100+1=101, …

Առաջադրանքներ

1)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 6 է, թերի քանորդը՝ 5,
մնացորդը՝ 3։

2)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 13 է, թերի քանորդը՝ 9,
մնացորդը՝ 7։

3)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 11 է, թերի քանորդը՝ 2,
մնացորդը՝ 7։

4) Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
15-ի բաժանելիս։

5)Ի՞նչ ամենամեծ մնացորդ կարող է ստացվել բնական թիվը
23-ի բաժանելիս։

6)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 4-ի, և՛ 6-ի։

7)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 4-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 3 մնացորդ։

8)Գտիր այն ամենափոքր բնական թիվը, որը բաժանվում է և՛ 8-ի, և՛ 6-ի։

9)Գտիր այն ամենափոքր երկնիշ բնական թիվը, որը 8-ի և 6-ի բաժանելիս ստանում ենք 2 մնացորդ։

10)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 15 է, թերի քանորդը՝ 6,
մնացորդը՝ 1։

11)Գտեք բաժանելին, եթե բաժանարարը 17 է, թերի քանորդը՝ 4,
մնացորդը՝ 3։

12)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

09.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Մնացորդով     բաժանում(word)СКАЧАТЬ

Մնացորդով     բաժանում(pdf)СКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Դիտեք նաև հետևյալ տեսաֆիլմը՝

08.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Գունային խաղեր» նախագիծ

1․Պարկում կա 3 կանաչ, 6 դեղին և 12 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը դեղին է։բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի գնդակներից։ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։զ) հանած գնդակների մեջ կունենանք գոնե երկու միագույն գնդակ։

2.Տուփում կա 7 կանաչ, 2 վարդագույն և 10 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ

ա)դրանցից գոնե մեկը վարդագույն է։բ)դրանցից գոնե մեկը կանաչ է։գ)դրանցից գոնե մեկը կարմիր է։դ)դրանց մեջ կլինեն բոլոր գույնի մատիտներից։ե)նրանցից երկուսը հատկապես լինեն տարբեր գույնի։զ) հանած մատիտների մեջ կունենանք գոնե երկու միագույն մատիտ։3․Պարկում կա 2 կանաչ, 4 կարմիր և 7 սպիտակ գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել պարկից համոզված լինելու համար, որ դրանց մեջ կլինեն 3 տարբեր գույնի գնդակ։

4․ Պայուսակում կա 4 վարդագույն, 6 դեղին և 3 շականակագույն մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել պայուսակից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը  դեղին է։

5․ Պայուսակում կա 3 կանաչ, 5 դեղին և 15 կարմիր գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել համոզված լինելու համար, որ դրանցից գոնե 1-ը   կանաչ է։

6.Տուփում  կան  18 կապույտ, 7 կանաչ և 16 դեղին փոքրիկ գնդիկ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է հանել  տուփից  համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը կապույտ  է։

7.Տուփում կա 7 սև, 5 դեղին և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը դեղին է։

8.Տուփում կա 3 նարնջագույն և 4 կարմիր մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը նարնջագույն է։

9.Տուփում կա 10 երկնագույն և 5 սև մատիտ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մատիտ պետք է հանել տուփից համոզված լինելու համար, որ դրանցից գոնե մեկը երկնագույն է։

10․ Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ խնդիրներ։

03.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Գունային խաղեր(word)

Գունային խաղեր(pdf)

Այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

02.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, կազմեք մարտ  ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
  • Մարտին մաթեմատիկա բաժնում քանի՞ նյութ ես տեղադրել:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես « Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի մարտ  ամսվա  ֆլեշմոբին։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

Մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի քննարկում և վերլուծություն.

I մակարդակ
II մակարդակ

Լրացուցիչ` 

Սովորողներն են առաջակում

  • Գնահատեք մարտի ձեր ուսումնական աշխատանքը/10 միավորային համակարգով/

01.04.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի քննարկում և վերլուծություն.

I մակարդակ
II մակարդակ

Լրացուցիչ` 

Սովորողներն են առաջակում

22.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։(word)СКАЧАТЬ

Բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապակումով(pdf)։СКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Դիտեք նաև հետևյալ տեսաֆիլմը՝

20.03.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծի շրջանակներում նախ կազմեք և լուծեք  ռեբուսներ:

greetingsisland.com/ հարթակի միջոցով պատրաստեք Էլեկտորնային բացիկներ,

free-qr.com/ հարթակի միջոցով ստեղծեք ձեր բլոգի QR կոդը, որը կտեղադրեք ձեր ստեղծած բացիկի վրա:

18-19.03.2024

2 օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» նախագծի շրջանակներում նախ կազմեք և լուծեք խաբառ և խնդիրներ.

Խաչբառ 4-5-րդ դասարանի սովորողների համար(word)

Խաչբառ 4-5-րդ դասարանի սովորողների համար(pdf)

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։
  4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
  5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
  6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
  7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
  8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
  9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
  10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
  11. Սիրելի սովորողներ, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։  

15.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով/ մաս 3 wordСКАЧАТЬ

Բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով/ մաս 3/ pdf

13.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Նախագիծ՝ Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

12.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով/ մաս 2 /wordСКАЧАТЬ

Բաժանում միանիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով/ մաս 2 /pdfСКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Դիտեք նաև հետևյալ տեսաֆիլմը՝

11.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բաժանում միանիշ թվի վրա: Բաժանման ստուգումը բազմապատկումով/ մաս 1(pdf)СКАЧАТЬ

Բաժանում միանիշ թվի վրա: Բաժանման ստուգումը բազմապատկումով/մաս 1 (word)СКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Դիտեք նաև հետևյալ տեսաֆիլմը՝

06.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով/ մաս 4/wordСКАЧАТЬ

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով/ մաս 4/ pdfСКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

05.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով, մաս 3(word)СКАЧАТЬ

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով, մաս 3(pdf)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

04.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Փետրվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի խնդիրների քննարկում և վերլուծություն

I մակարդակ

II մակարդակ

01.03.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կրկնեք  չափման միավորները։

Ինքնաստուգման թեստ 3

Փետրվար ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբ՝

I մակարդակ

II մակարդակ

Պատասխաններն ընդունվում են մինչև 2024թ․ մարտի 3 -ը, ժամը` 23:59:

Ինքնստուգում 2՝
Սիրելի սովորողներ, կազմեք փետրվար  ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Կոտորակները կենցաղում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգում 1-ը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի փետրվար  ամսվա  ֆլեշմոբին։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

28.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կոտորակների համեմատումը/ մաս 3/ wordСКАЧАТЬ

Կոտորակների համեմատումը/ մաս 3/ pdfСКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

27.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կոտորակների համեմատում/ մաս 2/ wordСКАЧАТЬ

Կոտորակների համեմատում/ մաս 2/pdfСКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

26.02.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կրկնեք  չափման միավորները։

Կոտորակների համեմատումը/ word/ մաս 1СКАЧАТЬ

Կոտորակների համեմատումը/pdf/մաս 1СКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   տեղադրեք բլոգում։

Սիրելի սովորող, այժմ կազմիր նմանատիպ առաջադրաքներ ու լուծիր։

23.02.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Երեք  իրար  հաջորդող  թվեր/Մաս 2

Առաջադրանքեր

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 345 է։ Որո՞նք են այդ թվերը։
  2. Գտեք այն երեք   իրար  հաջորդող  բնական  թվերը,  որոնց  գումարը լինի  348:
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 210  է։
  4. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի  1818  է։
  5. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 45 է։  Որո՞նք են այդ թվերը։
  6. Երեք իրար  հաջորդող  բնական  կենտ  թվերի գումարը 99 է։  Որո՞նք են այդ թվերը։
  7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 111 է: Գտեք այդ թվերը։
  8. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 144 է։ Որո՞նք են այդ թվերը։
  9. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 426 է։ Որո՞նք են այդ թվերը։
  10. Երեք իրար  հաջորդող  բնական  զույգ  թվերի գումարը 246 է։ Որո՞նք են այդ թվերը։
  11. Այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

21.02.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Երեք իրար հաջորդող թվեր(word)

Երեք իրար հաջորդող թվեր(pdf)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

20.02.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կանոնավոր և անկանոն կոտորակներ/ մաս 3/wordСКАЧАТЬ

Կանոնավոր և անկանոն կոտորակներ/ մաս 3/pdfСКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

19.02.2024

Օրվա գործունեություն.

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կանոնավոր և անկանոն կոտորակներ/ մաս 2/ wordСКАЧАТЬ

Կանոնավոր և անկանոն կոտորակներ/ մաս 2/ pdfСКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

16.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կանոնավոր և անկանոն կոտորակներ(word)СКАЧАТЬ

Կանոնավոր և անկանոն կոտորակներ(pdf)СКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

Վերհիշեք նաև չափման միավորները։

14.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

  • Թումանյանական խնդիրներ 

1.«Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

2.  «Շունն ու կատուն» բալլադում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 3 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան 1  գդակի  համար անհրաժեշտ գառան մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:

3.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

4.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

5. «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

6.Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը և կազմեք խնդիր:

7. Սիրելի սովորողներ, ընտրեք Հովհաննես Թումանյանի հեքիաթներից որևէ մեկի վերնագիրը, օգտվեք թվերը գրելու հնամենի եղանակից, կազմեք խաչբառ, որի պատասխանը լինի հենց այդ վերնագիրը:

13.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   տեղադրեք բլոգում։

Թեմա՝ Թվի մաս գտնելը և թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը/մաս 2

1. Գտիր այն թիվը, որի

 1/6 մասը 20 է:

1/25 մասը 4 է:

 1/100 մասը 6 է:

 1/9 մասը 1 է:

 1/15 մասը 30  է:

 1/3 մասը 164 է:

1/8  մասը  3000  է: 

1/16 մասը 15 է։

1/19 մասը 24 է։

1/17 մասը 105 է։

1/101 մասը 14 է։

2․Գտիր այն թիվը, որի

2/7  մասը 20 է:

3/8  մասը 12 է:

 4/9 մասը 24 է:

3/12  մասը 1 է:

 2/3 մասը 30  է:

 4/25 մասը 16 է:

 3/10 մասը  6000  է: 

4/9 մասը 240 է։

4/15 մասը 28 է։

3/7 մասը 210 է։

3․Գտիր թվի նշված մասը

60-ի   5/6 մասը

720-ի  2/9 մասը

4500-ի  3/5 մասը

9000-ի  2/5  մասը

1800-ի 2/9 մասը։

48400-ի 3/4 մասը:

72500-ի 3/10 մասը:

2550-ի 4/5 մասը:

4. Արամը կարդաց 450 էջանոց գրքի 3/5-րդ մասը: Այդ գրքից քանի՞ էջ նրան մնաց կարդալու:

5. Դավիթը կատարեց աշխատանքի 3/5-րդ մասը: Աշխատաքի ո՞ր մասը նրան մնաց կատարելու:

6. Տուփում եղած մատիտների 1/4-րդ մասը կարմիր են: Քանի՞ մատիտ կա տուփում, եթե տուում կա 8 կարմիր մատիտ:

7.Այժմ կազմեք նմանատիպ առաջադրաքներ ու լուծեք։

12.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թվի մաս գտնելը և թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը(word)

Թվի մաս գտնելը և թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը(pdf)

Այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

09.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Մաս և ամբողջ։ Թվի մաս գտնելը/մաս 3։

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   տեղադրեք բլոգում։

1․Գտիր թվի նշված մասը
320-ի   3/8 մասը
2700-ի  2/3 մասը
250-ի  4/5 մասը
4200-ի  6/7  մասը:
6000-ի 2/15 մասը։

2.Արտահայտիր նշված միավորներով․

(1/30) ժ= ր
(1/200) կմ = մ
(1/12) օր = ժ
(1/12) տարի = ամիս
(1/25) ց = կգ
(1/50)  մ = սմ:

3.Արտահայտիր նշված միավորներով․
(7/30) ժ= ր
(9/200) կմ = մ
(4/12) օր = ժ
(5/12) տարի = ամիս
(4/25) ց = կգ
(3/50)  մ = սմ:

4.  Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   5/7 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։

5․ Արկղում կար 350 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 3/5 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

6․ Ջրավազանում կար 3600 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 6/9 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

7․ Ո՞ր պատկերի 3/4 մասն է գունավորված։

1)

2)

3)

8. Վերհիշեք նաև չափման միավորները։

9.  Գծագրում   պատկերի ո՞ր մասն է ներկված.

Անխորագիր պատկեր

10. Քանի՞ րոպե է 4/5 ժամը:

11. Քանի՞ սանտիմետր է 2/5 մետրը։

12. Ուղղանկյան  ո՞ր մասն է գունավորված կարմիր գույնով.

Անխորագիր պատկեր

06-07.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Թեմա՝ Մաս և ամբողջ։ Թվի մաս գտնելը/մաս 2։

Սիրելի սովորողներ, ցույց տվեք կոտորակներ թեմայի  կիրառությունը կենցաղում։ Խոհանոցում՝ կլոր գաթայի, կլոր հացի, պիցցայի կամ  խնձորի վրա բացատրեք  ու ցույց տվեք  կոտորակները։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարքի հետ միասին   տեղադրեք բլոգում։

1․Գտիր թվի նշված մասը
180-ի   5/9 մասը
200-ի  4/5 մասը
100-ի  3/10 մասը
150-ի  2/5  մասը:
400-ի 5/8 մասը։

2.Արտահայտիր նշված միավորներով․

(1/4) ժ= ր
(1/5) կմ = մ
(1/3) օր = ժ
(1/4) տարի = ամիս
(1/5) ց = կգ
(1/4)  մ = սմ:

3.Արտահայտիր նշված միավորներով․
(5/ 6)  ժ= ր
(4/5)  կմ = մ
(5/6)  օր = ժ
(3/4)  տարի = ամիս
(3/20) ց = կգ
(4/5)  մ = սմ:

4.  Արամը  դպրոցից տուն վերադառնալիս  ճանապարհի   1/4 մասը  անցնելուց հետո, ճանապարհի ո՞ր մասը դեռ  պետք է անցնի։

5․ Արկղում կար 120 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/8 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։

6․ Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։

7․ Ո՞ր պատկերի 3/5 մասն է գունավորված։

1)

2)

3)

8. Զամբյուղում կար 45 միատեսակ վարդ։ Զամբյուղից հանեցին դրանց 2/9 մասը։ Քանի՞ վարդ մնաց զամբյուղում։

9. Արամի մայրիկը պիցցան բաժանեց 8 հավասար կտորի: Արամը կերավ ամբողջական պիցցայի 2 կտորը: Պիցցայի ո՞ր կերավ Արամը:

10. Վերհիշեք  չափման միավորները։

11. Մի քանի սովորողներ կանգնեցին շրջանաձև: Պարզվեց, որ յուրաքանչյուր սովորողի հարևանները կա՛մ երկուսն էլ աղջիկ են, կա՛մ երկուսն էլ տղա: Քանի՞ աղջիկ կանգնեց, եթե տղաները 5-ն են:

12. Արամը գումարեց ընթացիք շաբաթվա շաբաթ և կիրակի օրերի ամսաթվերը և ստացավ՝ 27։ Ի՞նչ կստանար Արամը, եթե գումարեր այդ շաբաթվա մնացած օրերի ամսաթվերը։

13.Արսենը, Բաբկենը, Գագիկը, Դավիթը, Երվանդը և Զավենը զառ են գցում։ Յուրաքանչյուրի գցած թիվը տարբերվում է մնացածից։ Արսենի թիվը երկու անգամ մեծ  Բաբկենի թվից։ Արսենի թիվը երեք անգամ մեծ է Գագիկի թվից։ Դավիթի թիվը չորս անգամ մեծ է Երվանդի թվից։ Ի՞նչ թիվ է գցել Զավենը։ 

14. Նկարի շրջանակներից երեքում Արամը գրել է 6, 7 և 8 թվերը։ Մնացած շրջանակներում նա պետք է գրի 1, 2, 3, 4 և 5 թվերն այնպես, որ քառակուսու յուրաքանչյուր կողմի վրա գրված թվերի գումարը հավասար լինի 13-ի։ Այդ դեպքում  որքա՞ն կլինի մոխրագույն շրջանակներում գրված թվերի գումարը։

Անխորագիր պատկեր

05.02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

I մակարդակ

II մակարդակ

02․02.2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Մաս և ամբողջ(pdf)

Մասևամբողջ(word)

Վերհիշեք նաև Չափման միավորները

Սիրելի սովորողներ,  մասնակցեք  հունվար ամսվա  մաթեմատիկայի ֆլեշմոբին՝ 

I մակարդակ

II մակարդակ
Պատասխաններն ընդունվում են մինչև 2024թ․-ի փետրվարի 4 -ը, ժամը` 23:59 :

30-31.01․2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Երկրորդ մակարդակ․ հունվար ամսվա  ճամբարային ֆլեշմոբի խնդիրների քննարկում

1․ Օգտագործելով բոլոր թվանշանները գրիր ամենափոքր թիվը։

2.Քանի՞ զրոյով է ավարտվում 1•2•3•4•…•37 արտադրյալը։

3.Նկարիչը նկարում է կարմիր, կապույտ և դեղին ներկերով։ Իր սիրած գույնը նա ամենից հաճախ է օգտագործում։ Կապույտ գույնը նա օգտագործում է դեղինից հազվադեպ և կարմիրից հաճախ։ Ո՞րն է նկարչի ամենասիրած գույնը։

4.Պարախմբում կա 39 տղա և 23 աղջիկ: Ամեն շաբաթ խմբին միանում են 6 տղա և 8 աղջիկ: Մի քանի շաբաթ անց պարախմբում տղաների և աղջիկների թիվը հավասարվում է: Միասին քանի՞ աղջիկ և  տղա կլինեն պարախմբում այդ ժամանակ:

5.Նարեկը  հայրիկի հետ գնացել էր հրաձգարան։ Հայրիկը գնեց 5 մանրագնդակ։  Պայմանավորվածությունը հետևյալն էր՝ ամեն անգամ, երբ Նարեկը դիպչում էր  թիրախին, հայրիկը գնում էր ևս 2 մանրագնդակ։ Ընդհանուր առմամբ Նարեկը կրակեց 17 մանրագնդակ։ Քանի՞ անգամ էր Նարեկը դիպել թիրախին։ 

6.Գոռը կիրակի օրը սկսում է կարդալ 290 էջանոց գիրք: Ամեն օր նա կարդում է 4 էջ, բացառությամբ կիրակի օրերին, նա այդ օրերին կարդում է 25 էջ:  Առանց որևէ օր բաց թողելու քանի՞ օրում Գոռը կկարդա գիրքը ։

7.Ո՞ր քառանիշ թվին պետք է գումարել 7 , որպեսզի ստացվի ամենափոքր հնգանիշ թիվը :

8.Չորս տարբեր բնական թվերի արտադրյալը հարյուր է: Գտի՞ր այդ թվերի գումարը :

9.  Թիվը 3-ի և 8-ի բաժանելիս ստացված մնացորդների գումարը  9 է: Գտիր այդ մնացորդների արտադրյալը:  

10.A, B, C և D կետերը նշված են ուղիղ գծի վրա ինչ-որ հերթականությամբ: Հայտնի է, որ AB = 13, BC = 11, CD = 14 և DA = 12: Որքա՞ն է ծայրակետերի միջև եղած հեռավորությունը:

11.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք խնդիրներ:

29.01․2024

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Ուսումնական ձմեռ 2024 նախագծի ամփոփում

30․12․2023-08․01․2024

Սիրելի սովորողներ,   մինչև  հունվարի 8-ը  կատարեք   «Ուսումնական ձմեռ 2024»  նախագիծը և արդյունքը ուղարկեք ինձ։

18-19.12.2023

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Լրացրեք նաև մաթեմատիկայի 1-ին շրջանի հաշվետվության գուգլ հարցաթերթիկը։

15.12.2023

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերովword(մաս 2)СКАЧАТЬ

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ, եռանիշ և քառանիշ թվերովpdf(մաս 2)СКАЧАТЬ

13.12.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, կազմեք մաթեմատիկայի 1-ին ուսումնական շրջանի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Ինչպե՞ս ես կատարում մաթեմատիկայի առաջադրանքերը, ընտրիր պատասխաններից մեկը՝ /կատարում եմ ինքնուրույն, կատարում եմ ծնողներիս օգնությամբ, մեծ մասամբ ինքնուրույն, ձեր պատասխանը/:
  • Մասնակցե՞լ ես «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Իմ ընտանիքը» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա»նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես  «Ուսումնական աշուն. 2023» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մաթեմատիկական գիտելիքներդ կարո՞ղ ես օգտագործել առօրյայում: Ներկայացրու որևէ օրինակ:
  • Պատմիր նաև այն լրացուցիչ նախագծերի մասին, որոնք կատարել կամ կցանկանայիր կատարել մաթեմատիկայից։
  • Ո՞ր նախագիծն է քեզ ամենից շատ դուր եկել և ինչո՞ւ:
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա  ֆլեշմոբին։ Քանի՞ ֆլեշմոբի ես մասնակցել։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:
  • Լրացրու բացթողումներդ:
  • Պարտաճանաչ կատարե՞լ և մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի ամենամսյա հաշվետվությունները:
  • Տեղադրիր մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի հոկտեմեբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • Տեղադրիր մաթեմատիկայի դեկտեմբեր ամսվա հաշվետվության հղումը:
  • 1-ից 10 միավորային համակարգով գնահատիր 1-ին ուսումնական շրջանում կատարածդ աշխատանքը:
  • ի՞նչ կավելացնես մաթեմատիկայի հաշվետվությանը։

12.12.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով(word)СКАЧАТЬ

Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով(pdf)СКАЧАТЬ

11.12.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, «Իմ ընտանիքը» նախագծի շրջանակներում լուծեք և կազմեք խնդիրներ տարիքների վերաբերյալ.

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
  4. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։

Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների տարիքների   վերաբերյալ խնդիրներ։

08.12.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ» նախագծի շրջանակներում լուծեք ամանորյա խաչբառ, ինչպես նաև կազմեք նոր ամանորյա խաչբառ ու խնդիրներ․

Ամանորյա խաչբառ 4-րդ դասարանի սովորողների համար(word)

Ամանորյա խաչբառ 4-րդ դասարանի սովորողների համար(pdf)

05-06.12.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Ամանորյա խնդիրներ․

  1. Ձմեռ պապը իր պարկում եղած նվերների կեսի կեսը նվիրեց նախակրթարանի երեխաներին, իսկ մնացածը ՝ Արևմտյան դպրոցի  սովորողներին։ Քանի՞ նվեր ստացան արևմտյան դպրոցի  սովորողները, եթե նախակրթարանի երեխաները ստացել էին 30 նվեր։ 
  2. Ամանորի համար մայրիկը գնել էր ընկույզ։ 500 գրամ աղցանի համար օգտագործելուց հետո և 1 կգ  սեղանին դնելուց հետո մնաց 200 գրամ ընկույզ։ Որքա՞ն ընկույզ էր գնել մայրիկը։ 
  3. Ձնեմարդը  Ձյունանուշիկին  հարցրեց,  թե Նոր տարում որ թվականը կսկսվի: Ձյունանուշն էլ  պատասխանեց, որ եթե   20 թվին աջից կցագրենք 2 թվանշանը, ստացված թիվը տասնապատկենք, որից հետո ավելացնենք 3, ապա կստանանք այդ թիվը: Օգնիր Ձնեմարդուն գտնել որոնելի  թիվը:
  4. Ամանորին Սոնան որոշեց պատրաստել մրգային աղցան։ Մրգային աղցանի համար նա օգտագործեց խնձոր, դեղձ, բանան ու տանձ։ Խնձորը և բանանը միասին 1կգ300գ էր։ Դեղձը 150 գրամով ավել էր տանձից։ Հաշվիր, թե որքան միրգ օգտագործեց Սոնան՝ իմանալով, որ տանձը 500գ էր։
  5. Երբ տատիկը որոշեց իր մոտ եղած 89 կոնֆետները հավասարաչափ բաժանել իր 7 թոռնիկներին, մի քանի կոնֆետ ավելացավ։ Քանի՞ կոնֆետ ստացան թոռնիկներից յուրաքանչյուրը, իսկ քանի՞ կոնֆետ մնաց տատիկին։
  6. Աննան  տոնածառի 7 խաղալիքի համար վճարեց 2800 դրամ։ Սոնան  այդ նույն խաղալիքից 9 հատ գնելու համար որքա՞ն գումար պետք է վճարի։
  7. Ո՞ր թիվն է մտապահել Ձնեմարդը, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք նախ 3-ով, հետո  2020-ով, ապա կստանանք 2023:
  8. Ամանորյա դիմակահանդեսին մասնակցում են 100 սովորող։ Հայտնի է, որ աղջիկները 6-ով քիչ են տղաներից։ Քանի՞ աղջիկ և քանի՞ տղա են մասնակցում դիմակահանդեսին։
  9. Ձմեռ պապը 20 նվերը պատրաստում է 2 ժամում, քանի ժամում նա կպատրաստի այդպիսից 180 նվեր։
  10. 3 հոգի տոնածառը զարդարում են 1 ժամում։ Որքա՞ն ժամանակում այդ նույն տոնածառը կզարդարեն 4 հոգին։ Եթե նրանք բոլորը  միևնույն արագությամբ են աշխատում։
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ամանորյա խնդիրներ։

04.12.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Մաթեմատիկայի նոյեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակներների քննարկում.

Սիրելի սովորողներ, կազմեք նոյեմբեր ամսվա հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Ուսումնական աշուն. 2023» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Վերը նշված 4 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր և նոյեմբեր  ամիսների  ֆլեշմոբներին։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
  • Լրացրու բացթողումներդ
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել նոյեմբեր ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը:
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի լրացուցիչ առաջադրանքները:

29.11-01.12.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, քննարկենք ձեր ինքնաստուգման արդյունքները:

Թեմա՝ Վերջից  լուծվող  խնդիրներ

  1. Եթե Աշոտի  մտապահած  թվին ավելացնենք 2 և ստացված  գումարը փոքրացնենք 3 անգամ, ապա կստանանք 34։ Գտե՛ք Աշոտի մտապահված թիվը։
  2. Աննայի մտապահած թվի եռապատիկից, եթե հանեք 5-ի քառապատիկը, ապա կստանաք 40։ Գտե՛ք Աննայի մտապահված թիվը։
  3. Եթե Գայանեի  մտապահած թվից հանենք  ամենափոքր զույգ երկնիշ թիվը, արդյունքը հնգապատկենք, ապա կստացվի 125։ Գտե՛ք  Գայանեի  մտապահված  թիվը։
  4. Եթե Արամի մտապահած  թվին ավելացնենք 127 և ստացված գումարից հանենք  89, ապա կստանանք 111։ Գտե՛ք Արամի մտապահված թիվը։
  5. Եթե Նարեի մտապահած թիվը բազմապատկենք 3-ով ու ստացված արտադրյալին  գումարենք 83, ապա կստացվի 419։ Գտե՛ք  Նարեի մտապահված  թիվը։
  6. Եթե Նարեկի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 14 և արդյունքը բաժանենք 5-ի, կստանանք 60։ Ո՞ր թիվն է մտապահել Նարեկը։
  7. Ո՞ր թիվն է մտապահել Սոնան, եթե նրա մտապահած թիվը կրկնապատկենք,  արդյունքը փոքրացնենք  10-ով,    կստանանք  200։
  8. Եթե Դավիթի մտապահած թիվը բազմապատկենք 4-ով և արդյունքից հանենք 20, կստանանք 2020։ Ո՞ր թիվն է մտապահել Դավիթը։
  9. Եթե Սարգիսի մտապահած թիվը բազմապատկենք 5-ով և արդյունքից հանենք 5, կստանանք 70։ Ո՞ր թիվն է մտապահել Սարգիսը։
  10. Եթե Գալեի մտապահած թվի կրկնապատիկից հանենք 18 և արդյունքը բաժանենք 11-ի, կստանանք 2։ Ո՞ր թիվն է մտապահել Գալեն։

Բաժանարար թեմայից վերհիշենք՝

11․ Քանի՞ բաժանարար ունի 102-ը։

12․ Քանի՞ բաժանարար ունի 12-ը։

13․ Քանի՞ բաժանարար ունի 38-ը։

14․ Քանի՞ բաժանարար ունի 18-ը։

15․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք ինքնաստուգման առաջադրանքներ։

28.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Ինքնաստուգում

1) Թվարկիր 28-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 28-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
2)Գտիր 58 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
3)Քանի՞ բաժանարար ունի 30-ը, ո՞ր թվերն են դրանք։
4)Թվարկիր 4-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 36-ից։
5)Թվարկիր  6-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։

6)Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։

7)Հաշվիր 2սմ, 6սմ , 9սմ և 4սմ կողմերով քառանկյան պարագիծը։

8)Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 26 է։

9)Հաշվի՛ր 12 սմ և 17 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

10)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 11 սմ է։

11)Գտիր   9-ի  քառապատիկը։

12)Գտիր  15-ի եռապատիկը։

13) Գտիր  12-ի  կրկնապատիկը։ 

14) Սիրելի սովորողներ, այժմ Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով պատկերեք հատված, ճառագայթ, ուղիղ, ուղղանկյուն, քառակուսի, եռանկյուն և այլ բազմանկյուններ:

27.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Թվի պատիկ և բաժանարար

  1. Քանի՞ բաժանարար ունի 63-ը։
  2. Քանի՞ բաժանարար ունի 81-ը։
  3. Քանի՞ բաժանարար ունի 48-ը։
  4. Քանի՞ բաժանարար ունի 45-ը։
  5. Թվարկիր 56-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 56-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  6. Թվարկիր 99-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 99-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  7. Գտիր 186 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  8. Գտիր 261 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  9. Ո՞ր թիվն է 556-ի ամենամեծ բաժանարարը։
  10. Գտիր  15-ի  հնգապատիկը։    
  11. Գտիր  189-ի  տասնապատիկը։    
  12. Թվարկիր  7-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 50-ից։
  13. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
  14. Գրեք  16-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 32-ից։
  15. Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։
  16. Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։
  17. Թվարկիր 100-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 800-ից։
  18. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

24.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Թվի բաժանարար: Մաս 2

Տեսական մաս.

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ  

  1. Թվարկիր 27-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 27-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  2. Թվարկիր 33-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 33-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  3. Թվարկիր 50-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 50-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  4. Թվարկիր 60-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 60-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  5. Քանի՞ բաժանարար ունի 28-ը, ո՞ր թվերն են դրանք։
  6. Ո՞ր թիվն է 102-ի ամենամեծ բաժանարարը։
  7. Ո՞ր թիվն է 235-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։։
  8. Թվարկիր 80-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 80-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  9. Գտիր 120 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  10. Գտիր 28 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  11. Քանի՞ բաժանարար ունի 42-ը և ո՞ր թվերն են դրանք։
  12. Քանի՞ բաժանարար ունի 65-ը և ո՞ր թվերն են դրանք։
  13. Քանի՞ բաժանարար ունի 34-ը և ո՞ր թվերն են դրանք։
  14. Քանի՞ բաժանարար ունի 48-ը և ո՞ր թվերն են դրանք։
  15. Քանի՞ բաժանարար ունի 54-ը և ո՞ր թվերն են դրանք։
  16. Քանի՞ բաժանարար ունի 62-ը և ո՞ր թվերն են դրանք։
  17. Քանի՞ բաժանարար ունի 27-ը և ո՞ր թվերն են դրանք։
  18. Քանի՞ բաժանարար ունի 49-ը և ո՞ր թվերն են դրանք։
  19. Քանի՞ բաժանարար ունի 50-ը և ո՞ր թվերն են դրանք։
  20. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

22.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Թվի բաժանարար

Տեսական մաս.

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ  

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  2. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  3. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  4. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  5. Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
  6. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
  7. Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։։
  8. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  9. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  10. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  11. Քանի՞ բաժանարար ունի 12-ը և ո՞ր թվերն են դրանք։
  12. Քանի՞ բաժանարար ունի 24-ը և ո՞ր թվերն են դրանք։
  13. Քանի՞ բաժանարար ունի 32-ը և ո՞ր թվերն են դրանք։
  14. Քանի՞ բաժանարար ունի 18-ը և ո՞ր թվերն են դրանք։
  15. Քանի՞ բաժանարար ունի 16-ը և ո՞ր թվերն են դրանք։
  16. Քանի՞ բաժանարար ունի 22-ը և ո՞ր թվերն են դրանք։
  17. Քանի՞ բաժանարար ունի 25-ը և ո՞ր թվերն են դրանք։
  18. Քանի՞ բաժանարար ունի 14-ը և ո՞ր թվերն են դրանք։
  19. Քանի՞ բաժանարար ունի 26-ը և ո՞ր թվերն են դրանք։
  20. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

21.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Պատիկ (մաս 2)

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  1. Գտիր  11-ի  կրկնապատիկը։
  2. Գտիր  4-ի  եռապատիկը։ 
  3. Գտիր   6-ի  քառապատիկը։
  4. Գտիր  15-ի  հնգապատիկը։    
  5. Գտիր  12-ի  տասնապատիկը։    
  6. Թվարկիր  9-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 81-ից։
  7. Թվարկիր   19-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 19-ի պատիկ ամենափոքր թիվը։
  8. Գրեք  5-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 20-ից։
  9. Գրեք  17-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 17-ի պատիկ ամենափոքր թիվը։
  10. Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 35-ից։
  11. Թվարկիր  18-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 18-ի պատիկ ամենափոքր թիվը։
  12. Թվարկիր 16-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։
  13. Թվարկիր  25-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 50-ից։
  14. Գրեք  20-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 20-ի պատիկ ամենափոքր թիվը։
  15. Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի ութապատիկը։
  16. Ո՞րն է ամենամեծ  վեցանիշ թվի եռապատիկը։
  17. Ո՞րն է ամենափոքր  յոթանիշ թվի քառապատիկը։
  18. Ո՞րն է ամենափոքր  երկնիշ թվի հնգապատիկը:
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
  20. Սիրելի սովորողներ, «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծի շրջանակներում կազմեք «Ես սեբաստացի եմ» խաչբառ և խնդիրներ։

20.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Խաչբառ 4-րդ դասարանի սովորողների համար (pdf)

Խաչբառ 4-րդ դասարանի սովորողների համար(word)

  1. Թվարկիր  11-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 70-ից։
  2. Թվարկիր   4-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 4-ի պատիկ ամենափոքր թիվը։
  3. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 64-ից։
  4. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
  5. Թվարկիր 5-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 25-ից։
  6. Թվարկիր  14-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 14-ի պատիկ ամենափոքր թիվը։
  7. Թվարկիր 16-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 60-ից։
  8. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 27-ից։
  9. Սիրելի սովորողներ, օգտվելով հետևալ աղյուսակից փորձեք կազմել «Ես սեբաստացի եմ»  խաչբառ.

17.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Պատիկ(մաս 1)

Տեսական մաս․

Թվի պատիկ են այն թվերը, որոնք այդ թվի վրա բաժանվում են առանց մնացորդի։

Օրինակ՝ 2-ի պատիկ են այն թվերը, որոնք 2-ի բաժանվում են առանց մնացորդի։

Ստացվում է, որ բոլոր զույգ թվերը  2-ի պատիկ թվեր են, քանի որ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

2-ի պատիկներն են՝ 2, 4,6,8,10,12,․․․։ 

Ստացվում է  2-ի պատիկներից ամենափոքրը 2-ն է։

Ցանկացած թվի միպատիկը գտնելու համար այն բազմապատկում ենք 1-ով։

Օրինակ՝  5-ի  միպատիկը կլինի՝ 5‧1=5-ը։

Ցանկացած թվի կրկնապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 2-ով։

Օրինակ՝  5-ի  կրկնապատիկը  կլինի՝ 5‧2=10-ը։

Ցանկացած թվի եռապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 3-ով։

Օրինակ՝  5-ի  եռապատիկը  կլինի՝ 5‧3=15-ը։

Ցանկացած թվի  քառապատիկը  գտնելու համար այն բազմապատկում ենք 4-ով։

Օրինակ՝  5-ի  քառապատիկը  կլինի՝ 5‧4=20-ը

Ցանկացած թվի  հնգապատիկը   գտնելու համար այն բազմապատկում ենք 5-ով։

Օրինակ՝  5-ի  հնգապատիկը     կլինի՝ 5‧5=25-ը։

Այսպիսով՝ 5-ի պատիկներն  են՝  5;10;15;20;25;․․․

Ինչպես նկատեցիք, 5-ի պատիկները կարելի է ստանալ նաև   5-ին հաջորդաբար 5 ավելացնելով՝

5,5+5=10, 10+5=15, 15+5=20, 20+5=25,…

5-ի  ամենափոքր պատիկը 5-ն է։ 

Առաջադրանքներ

  1. Գտիր  7-ի  կրկնապատիկը։
  2. Գտիր  6-ի  եռապատիկը։ 
  3. Գտիր   8-ի  քառապատիկը։
  4. Գտիր  10-ի  հնգապատիկը։    
  5. Գտիր  4-ի  տասնապատիկը։    
  6. Թվարկիր  2-ի  պատիկ մի  քանի թիվ,  որոնք փոքր են 20-ից։
  7. Թվարկիր   3-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 3-ի պատիկ ամենափոքր թիվը։
  8. Գրեք  6-ի  պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 54-ից։
  9. Գրեք  8-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 8-ի պատիկ ամենափոքր թիվը։
  10. Թվարկիր 7-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 30-ից։
  11. Թվարկիր  9-ի պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 9-ի պատիկ ամենափոքր թիվը։
  12. Թվարկիր 10-ի պատիկ մի քանի թիվ, որոնք փոքր են 70-ից։
  13. Թվարկիր  12-ի պատիկ մի քանի թիվ, որոնք մեծ են 24-ից։
  14. Գրեք  13-ի  պատիկ մի քանի թիվ։ Ո՞րն է 13-ի պատիկ ամենափոքր թիվը։
  15. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի վեցապատիկը։
  16. Ո՞րն է ամենամեծ  միանիշ թվի կրկնապատիկը։
  17. Ո՞րն է ամենափոքր  եռանիշ թվի տասնապատիկը։
  18. Ո՞րն է ամենափոքր  քառանիշ թվի քառապատիկը:
  19. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

15.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Կրկնեք չափման միավորները.СКАЧАТЬ

«Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագիծ

14.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ,  Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով պատկերել ուղիղ, հատված, ճառագայթ, բեկյալ գծեր:

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

13.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով պատկերեք բոլոր գծագրերը.

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

10.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, Geogebra.classic երկրաչափական ծրագրի միջոցով պատկերեք բոլոր գծագրերը.

Ուղիղ, հատված, Ճառագայթ, բեկյալ (word)

Ուղիղ, հատված, Ճառագայթ, բեկյալ(pdf)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

08.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Ինքնաստուգում

1)7 տ 2 ց 60 կգ-ը արտահայտիր կիլոգրամներով։

2)Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

ա) 10, 20, 410, 570, 600

բ) 360, 340, 540, 100, 90

գ) 368, 358, 321, 101, 103

դ) 265, 112, 99, 89, 0

3)3455 > 34*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

ա) 6

բ) 7

գ) 8

դ) 4

4)Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

ա)1

բ)10

գ)2

դ)100

ե) 5

5)Ընտրիր այն թվանշանը, որը տեղադրելով աստղանիշի փոխարեն՝ կստացվի ճիշտ անհավասարություն․

10 կմ 220 մ > 10 կմ * 50 մ

6)Հաշվիր գումարը`

  • 50 սմ 6 մմ+12 սմ 9 մմ
  • 7 ժ 35 ր+3 ժ 30 ր
  • 8 օր 16 ժ+2 օր 9 ժ

7)Հաշվիր տարբերությունը.
15սմ 2մմ-5սմ 8մմ
7ժ 25ր-3ժ 30ր
15կգ100գ-5կգ 500գ

8)Հաշվիր 3 սմ 5 մմ, 4 սմ 9 մմ և 4 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

9)Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 6, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 3:

10)Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից յուրաքանչյուրը մեծացնենք 12-ով։

ա) Կմեծանա 24-ով

բ) Կմեծանա 12-ով

գ) Կփոքրանա 12-ով

դ) Կփոքրանա 24-ով

11)Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 6 սմ է։

12)Հաշվի՛ր 14 սմ և 15 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

13) Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 14 սմ է։

14)Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

07.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)» նախագիծ:

06.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես. մաս 3

Առաջադրանքներ

  1. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 3 սմ է։
  2. Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 7 սմ է։
  3. Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  4. Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  5. Քառակուսու մակերեսը 36 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  6. Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
  7. Հաշվի՛ր 9 սմ և 13 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:
  8. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 56 սմ է։
  9. Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 62 դմ է։
  10. Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 5 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։
  11. Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։
  12. Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։
  13. Քառակուսու մակերեսը 64 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  14. Քառակուսու պարագիծը 84 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։
  15. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

03.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Ուղղանկյան և քառակուսու պարագիծ ու մակերես. մաս 2

Առաջադրանքներ

1․Հաշվի՛ր 15 մմ, 14 մմ, 16 մմ և 17 մմ կողմերով քառանկյան
պարագիծը։

2․Հաշվի՛ր 3 դմ, 5 դմ, 8 դմ և 9 դմ կողմերով քառանկյան
պարագիծը։

3.Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 8 մ է։

4․Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և
երկարության գումարը 17սմ է։

5․Քառակուսու պարագիծը 44 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու կողմը։

6․Քառակուսու պարագիծը 48 սմ է։ Որքա՞ն է այդ քառակուսու
մակերեսը։

7․Քառակուսու մակերեսը 81 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու
կողմը։

8․Քառակուսու 3 կողմերի գումարը 18 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու 1 կողմը։

9․Քառակուսու 3 կողմերի գումարը 21 սմ է։ Որքա՞ն է այդ
քառակուսու մակերեսը։

10․ Ուղղանկյան լայնությունը 5 սմ է, իսկ երկարությունը 4 սմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը։

11․ Հաշվի՛ր 15սմ և 11 սմ կողմերով ուղղանկյան պարագիծն ու
մակերեսը։

12.Գործնական աշխատանք տանը․

Սիրելի սովորողներ, հաշվեք ձեր սենյակի հատակին փռված ուղղանկյունաձև գորգի մակերեսն ու պարագիծը։

 Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։ 1 սալիկի մակերեսը   բազմապատկեք հատակի  խոհանցի հատակի սալիկների քանակով, արդյունքում կպարզեք խոհանոցի  հատակի մակերեսը։

Պարզեք նաև, ձեր տանը գտնվող ամենամեծ և ամենափոքր ուղղանկյունաձև սեղանների մակերեսների տարբերությունը։ 

Հաշվեք ձեր սենյակի հատակին փռված գորգի մակերեսն ու պարագիծը։ Հաշվեք խոհանոցի հատակի քառակուսաձև սալիկի մակերսն ու պարագիծը։

Գործանական աշխատանքները վերածեք խնդիրների։

31.10.-01.11.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Մակերեսի և պարագծի վերաբերյալ խնդիրներ(word)

Մակերեսի և պարագծի վերաբերյալ խնդիրներ(pdf)

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

30.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Մաթեմատիկայի հոկտեմբեր ամսվա ֆլեշմոբի խնդիրների քննարկում և վերլուծում.

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

23-27.10.2023

Սիրելի սովորողներ, մասնակցեք «Ուսումնական աշուն. 2023» նախագծին:

20.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

«Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագիծ:

18.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Թեմա՝ Չափման միավորներ  ու գործողություններ չափման միավորներով.մաս 4

Առաջադրանքներ

  1. Հաշվիր  գումարը.

Oրինակ՝ 12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ+1150 մ =20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ

18կմ 200մ+5 կմ 810մ

56մ 15սմ+6մ 86սմ

56 տ 500 կգ+4 տ 700 կգ

48 սմ 6 մմ+5սմ 5մմ

16 ժ 12 ր+4 ժ 29 ր

36 ժ +12 ժ 55 ր

19 օր 18 ժ+1 օր 5ժ

25 ր 24 վ+24 ր 40 վ

75 դմ 7սմ+5 դմ 9 սմ

46 դմ 6 սմ+11 սմ

36 ց 45 կգ+14 ց 70 կգ

66 ց+4 ց 80 կգ

58 կմ+42 կմ 180 մ

402 մ 65 սմ+18 մ 55 սմ

19 տ +23տ 900 կգ

Խնդիրներ․

2. Հաշվիր  1 մ 55 սմ, 2 մ 2 սմ և 3 մ կողմերով եռանկյան պարագիծը։

3. Հաշվիր 15 դմ 3 սմ, 13 դմ 8 սմ, 14 դմ 6 սմ և 15 սմ կողմերով քառանկյան պարագիծը:

Ֆլեշմոբի խնդիր.

4. Քանի՞ պիցցա պետք է պատվիրել 12 հոգանոց խմբի համար, եթե յուրաքանչյուր պիցցա 6 կտոր է և խմբի յուրաքանչյուր անդամ ուզում է ուտել երկու կտոր պիցցա։

5. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

17.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Թեմա՝ Չափման միավորներ  ու գործողություններ չափման միավորներով. մաս 3

Առաջադրանքներ

  1. Հաշվիր  գումարը.

Oրինակ՝ 12 կմ 400 մ+8 կմ 750 մ=20 կմ+1150 մ =20 կմ+1 կմ 150 մ=21 կմ 150 մ

11կմ 260մ+15 կմ 850մ

105մ 12սմ+6մ 99սմ

14 տ 400 կգ+25 տ 900 կգ

125 սմ 8 մմ+55սմ 6մմ

32 ժ 4 ր+54 ժ 59 ր

26 ժ +14ժ 45 ր

14 օր 18 ժ+16 օր 9 ժ

17 ր 34 վ+18 ր 50 վ

105դմ 7սմ+115 դմ 8 սմ

180 դմ 5 սմ+20 սմ

56 ց 48 կգ+40 ց 80 կգ

16 ց+54 ց 90 կգ

145 կմ+55 կմ 780 մ

104 մ 15 սմ+6 մ 65 սմ

18 տ +17 տ 200 կգ

Խնդիրներ․

2. Հաշվիր  3 մ 55 սմ, 4 մ 2 սմ և 5 մ կողմերով եռանկյան պարագիծը։

3. Հաշվիր 2 դմ 6 սմ, 3 դմ 7 սմ, 4 դմ 3 սմ և 5 սմ կողմերով քառանկյան պարագիծը:

Ֆլեշմոբի խնդիրներ.

4. Իննսուն րոպե տևողություն ունեցող ֆիլմի ցուցադրությունը սկսվեց ժամը 17:10-ին: Ցուցադրման ընթացքում երկու գովազդային ընդմիջում եղավ, որոնցից մեկի տևողությունը ութ րոպե էր, մյուսինը` հինգ րոպե: Ե՞րբ ավարտվեց ֆիլմի ցուցադրությունը:

5. Նարինջը խանութում վաճառվում է երկու տարբեր տուփերով, որոնցից յուրաքանչյուրը պարունակում է 9 կամ 10 նարինջ։ Պետրոսն ուզում է գնել ճիշտ 48 նարինջ։ Ամենաքիչը քանի՞ տուփ պետք է նա գնի։

6. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

13-16.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Չափման միավորներ ու գործողություններ չափման միավորներով. մաս 2(pdf)СКАЧАТЬ

Չափման միավորներ ու գործողություններ չափման միավորներով. մաս 2(word)СКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

11.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Չափման միավորներ ու գործողություններ չափման միավորներով(pdf)СКАЧАТЬ

Չափման միավորներ ու գործողություններ չափման միավորներով(word)СКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

09-10.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակ

Կրկնել  չափման միավորները:

06.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակ

Կրկնել  չափման միավորները:

Չափման միավորներ(մաս 2)(pdf)

Չափման միավորներ(մաս 2)(word)

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր.

Գտնել այն երկնիշ թվերի քանակը, որոնց թվանշանների տեղերը փոխելիս թիվը չի փոխվում։

04.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակ

Թեմա՝ Չափման միավոր

Չափման միավորներ (pdf)
Չափման միավորներ(word)

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ.

1.Ժամը 11:45-ին սկսվեց մուլտֆիլմը, որը տևեց 50 րոպե: Մայրիկը, մուլտֆիլմը սկսելուց հետ, ուղիղ կեսին կանչեց ճաշելու: Ո՞ր ժամն էր ցույց տալիս ժամացույցը այդ պահին:

2.Գրախանութ բերեցին 12կգ գիրք, ընդ որում 20 գրքերից յուրաքանչյուրը 300 գրամ էր, իսկ մնացած գրքերից յուրաքանչյուրը՝ 200 գրամ: Որքա՞ն էր 300 գրամանոց և 200 գրամանոց գրքերի քանակների տարբերությունը։

02-03.10.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակների խնդիրների քննարկում.

I մակարդակ

II մակարդակ

Սիրելի սովորողներ, կատարեք սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի վերլուծություն: Ֆլեշմոբի 1-ի և 2-րդ մակարդակից առանձնացրեք երեքական խնդիր` ամենահեշտ , ամենադժվար և ամենահետաքրքիր: Ընտրված 6 խնդիրը տեղադրեք բլոգում և մանրամասն լուծեք: Առաջարկեք կամ կազմեք նոր հետաքրքիր խնդիր, որը կցանկանք, որպեսզի ներառվի հաջորդ ամսվա ֆլեշմոբի «Առաջադրում են խնդիրներ սովորողները» բաժնում:

Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։ Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։

29.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, կազմեք սեպտեմբեր ամսվա մաթեմատիկայի հաշվետվություն՝ պատասխանելով հետևյալ հարցերին․

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
  • Պարտաճանաչ կատարել և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Թվերի մեծ աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
  • Մասնակցե՞լ ես  օգոստոս և սեպտեմբեր  ամիսների  մաթեմատիկական  ֆլեշմոբներին։
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
  • 10 միավորային համակարգով փորձիր գնահատել սեպտեմբեր ամսվա ընթացքում մաթեմատիկայից կատարածդ աշխատանքը:
  • Լրացրու բացթողումներդ:
  • Ի՞նչ նոր մաթեմատիկական նախագիծ կառաջարկես:
  • Մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակներ.

    I մակարդակ

    II մակարդակ

27.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին:
Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

Ինքնաստուգում

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   9,  հազարավորը՝ 2   է,    իսկ տասհազարավորը՝ 6։
  2. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։
  3. 9455 > 94*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
  4.  Թվերը դասավորեք նվազման կարգով․
    569,1586, 37, 39, 1568, 56983, 1, 3, 19, 100005
  5. 21 թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
  6. 433-ին աջից կցագրել են 4 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  7. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 1 թվանշանը։
  8. Համեմատի՛ր.
    34505 և 34805
  9.  Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով՝
    8·1000+4·10+5·1
  10. 49352 թիվը ներկայացրու կարգային միավորների
    գումարի տեսքով։
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

12. Մաթեմատիկայի սեպտեմբեր ամսվա ֆլեշմոբի 1-ին և 2-րդ մակարդակներ:

I մակարդակ

II մակարդակ

26.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին:
Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

Թեմա` Կարգային միավորներ, թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով։

Տեսական մաս․

Թվանշանի տեղը թվի գրության մեջ կոչվում է կարգ։ Թվի նիշերի քանակը հավասար է կարգերի քանակին։

  • 1-ին (միավորների)   կարգի կարգային միավորը 1-ն է։
  • 2-րդ (տասնավորների) կարգի կարգային միավորը 10-ն է։
  • 3-րդ (հարյուրավորների) կարգի կարգային միավորը 100-ն է։
  • 4-րդ (հազարավորների) կարգի կարգային միավորը 1000-ն է։
  • 5-րդ (տասհազարավորների) կարգի կարգային միավորը 10000-ն է։
  • 6-րդ (հարյուրհազարավորների) կարգի կարգային միավորը 100000-ն է։

Այսպիսով՝ 1,10,100,1000,10000,100000,․․․ թվերը կոչվում են կարգային միավորներ։ 

Թվի գրության յուրաքանչյուր թվանաշան ցույց է տալիս, թե տվյալ կարգում քանի կարգային միավոր կա։

Օրինակ՝  1205  թվի   գրառման մեջ՝

5-ը ցույց է տալիս, որ թվի   գրառման  1-ին կարգում կա 5 միավոր։

0-ն ցույց է տալիս, որ թվի   գրառման 2-րդ կարգում տասնյակ  չկա։

2-ը ցույց է տալիս, որ թվի   գրառման 3-րդ  կարգում կա 2 հարյուրյակ:

1-ը ցույց է տալիս, որ թվի   գրառման  4-րդ  կարգում կա 1 հազարյակ ։

Յուրաքանչյուր թիվ   կարող ենք ներկայացնել   կարգային միավորների  գումարի տեսքով՝

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1

Առաջադրանքներ.

  1. Տրված թվերը ներկայացրենք կարգային միավորների
    գումարի տեսքով․

Օրինակ՝

1205=1·1000+2·100+5·1 

  • 236
  • 807
  • 4502
  • 1561
  • 46305
  • 75610
  • 400693
  • 408964

2․ Կարգային միավորների գումարը  գրիր թվի տեսքով։

Օրինակ՝ 5· 100+3·10+2·1=532

  • 6· 1000+2·100+4·1
  • 8· 1000+6·100+9·10+7·1
  • 4· 1000+3·10+6·1
  • 7· 10000+3·1000+2·10+5·1
  • 4· 10000+3·100+2·10+4·1
  • 3· 10000+3·1000+2·1
  • 6· 100000+3·100+2·10+5·1

3․Ո՞րն է այն վեցանիշ թիվը, որի տասնավորը 8 է, հազարավորը՝ 4, իսկ մյուս  բոլոր թվանշանները՝ 9։

4․Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի միավորը 2 է, հազարավորը՝ 5, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 1։

5․Գտիր այն թիվը, որի միավորը 6 է, տասնավորը 2 անգամ փոքր է միավորից, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 1, հարյուրավորը՝ 3։

6․Չորս հազար հինգ հարյուր ութ թիվը թվանշաններով գրելիս, ո՞ր կարգում է կլինի «5» թվանշան:

7․Ո՞րն է այն քառանիշ թիվը, որի տասնավորը 4 է, միավորը՝ 5 , մնացած թվանշանները՝ 9։

8․Ո՞րն է թվի գրության 2-րդ կարգի կարգային միավորը։

9․Նշվածներից ո՞րը թվի գրության կարգային միավոր չէ։

ա)1

բ)10

գ)10000

դ)200

10․Քանի՞ երկրորդ կարգի միավոր է պարունակում 4258 թիվը։

11․Ո՞րն է թվի գրության 5-րդ կարգի կարգային միավորը։

12. Ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

13. Ո՞րն է թվի գրության 4-րդ կարգի կարգային միավորը։

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիր․

14. Բագրատն ունի 9 մետաղադրամ, յուրաքանչյուրը 20 դրամանոց,  իսկ Աննան` 8 մետաղադրամ, յուրաքանչյուրը 50 դրամանոց: Բագրատը մի քանի մետաղադրամ տվեց Աննային, իսկ Աննա էլ մի քանի մետաղադրամ տվեց Բագրատին։ Նվազագույնը քանի մետաղադրամ տվեց Աննան Բագրատին, եթե վերջոմ նրանց երկուսի մոտ էլ եղավ նույն գումարը։

15.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

25.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին:
Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

Թեմա՝ Թվի բնութագրում. մաս 2

Տեսական մաս․

Ինչպես մեզ շրջապատող առարկաներն ու իրերը  թվերը ևս կարող ենք բնութագրել։ Այսինքն`  կարող ենք  պատմել   թվերի մասին։

Թվանշանի տեղը թվի գրության մեջ կոչվում է կարգ։ Թվի նիշերի քանակը հավասար է կարգերի քանակին։

Օրինակ՝ 789658-ը  վեցանիշ  թիվ     է։   Այդ թիվն ունի 6 կարգ՝ միավորների, տասնավորների, հարյուրավորների, հազարավորների, տասհազարավորների, հարյուրհազարավորների։

Այժ  բնութագրենք  789658  թիվը․

789658
հարյուրհազարավորտասհազարավորՀազարավորհարյուրավորտասնավորմիավոր
  • Վեցանիշ  թիվ     է։
  • Թիվն ունի 6 կարգ՝ միավորների, տասնավորների, հարյուրավորների, հազարավորների, տասհազարավորների, հարյուրհազարավորների
  • Թվի  գրության մեջ 8 թվանշանը  կրկնվող  է։
  • Այդ թվի գրության մեջ   կա   5   տարբեր  թվանշան՝ 7,8,9,6,5 
  • Զույգ է։
  • Միավորների կարգում 8 է։ Միավորների կարգում  կա 8 միավոր։
  • Տասնավորների կարգում  5 է։  Տասնավորների կարգում կա  5 տասնյակ։
  • Հարյուրավորների կարգում  6 է։ Հարյուրավորների կարգում կա 6 հարյուրյակ։
  • Հազարավորների կարգում 9 է։ Հազարավորների կարգում  կա 9 հազարյակ։
  • Տասհազարավորների կարգում 8 է։ Տասհազարավորների կարգում կա 8 տասհազարյակ։
  • Հարյուրհազարավորների կարգում 7 է։ Հարյուրհազարավորների կարգում կա 7 հարյուրհազարյակ։
  • Թիվը  պարունակում է 789658 միավոր։
  • Թիվը  պարունակում է  78965 տասնյակ։
  • Թիվը  պարունակում է 7896 հարյուրյակ։
  • Թիվը  պարունակում է 789  հազարյակ։
  • Թիվը  պարունակում է 78 տասհազարյակ։ 
  • Թիվը  պարունակում է  7 հարյուրհազարյակ։  

Այսպիսով՝  թիվը բնութագրելու համար  պետք  է պատասխանել   հետևյալ   հարցերին՝

  • Քանի՞   նիշ   ունի։
  • Քանի՞ կարգ ունի թիվը։
  • Թվի գրության մեջ կա՞ն  կրկնվող  թվանշաններ։
  • Քանի՞ տարբեր  թվանշաններ են գործածվում   այդ թվի գրության մեջ։
  • Զույգ է, թե՞ կենտ։

Եթե թիվը միանիշ է, ապա 1 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)։                       

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։

Եթե թիվը երկնիշ է, ապա 2 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնավորների  կարգ(2-րդ կարգ)։

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնավորների  կարգում։

Եթե թիվը եռանիշ է,  ապա 3 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնավորի կարգ(2-րդ կարգ)  ու հարյուրավորների կարգ(3-րդ կարգ)։                            

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ  կա տասնավորի կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ   կա հարյուրավորների կարգում։

Եթե թիվը քառանիշ է, ապա 4 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնավորների կարգ(2-րդ կարգ), հարյուրավորների կարգ(3-րդ կարգ) ու     հազարավորների կարգ(4-րդ կարգ)։
Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնավորների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրավորների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարավորների կարգում։

Եթե թիվը հնգանիշ է, ապա 5 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնավորների կարգ(2-րդ կարգ), հարյուրավորների կարգ(3-րդ կարգ),   հազարավորների կարգ(4-րդ կարգ)  ու տասհազարավորների կարգ (5-րդ կարգ)։

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնավորների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրավորների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարավորների կարգում։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարավորների կարգում։

Եթե թիվը վեցանիշ է, ապա 6 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնավորների կարգ(2-րդ կարգ), հարյուրավորների կարգ(3-րդ կարգ),     հազարավորների կարգ(4-րդ կարգ),  տասհազարավորների կարգ (5-րդ կարգ) ու հարյուրհազարավորների կարգ(6-րդ կարգ)։

  • Քանի՞ հարյուրհազարյակ կա հարյուրհազարյակների կարգում։
  • Քանի՞ միավոր  է պարունակում։
  • Քանի՞  տասնյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրյակ   է պարունակում։
  • Քանի՞  հազարյակ  է  պարունակում։
  • Քանի՞  տասհազարյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրհազարյակ   է պարունակում։

Նայիր տեսաֆիլմը՝

Առաջադրանքներ.

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   4,  հազարավորը՝ 9   է, իսկ տասհազարավորը՝ 5։
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 4 է, տասնավորը՝ 1, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  5։
  3. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 7  թվանշանը փոխարինվի 9-ով։
  4. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 4-ով։
  5. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 5  թվանշանը փոխարինվի 8-ով։
  6. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 6  թվանշանը փոխարինվի  3-ով։
  7. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    1  է,  տասնավորը՝   8,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 2։
  8. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորն է 8 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  6։
  9. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 3  թվանշանը փոխարինվի 8-ով։
  10. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության տասնյակների  կարգում գրված 8  թվանշանը փոխարինվի 3-ով։
  11. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության հարյուրավորների կարգում գրված 4  թվանշանը փոխարինվի 6-ով։
  12. Որքանո՞վ     կփոքրանա  թիվը,  եթե  նրա գրության  հազարյակների  կարգում գրված 8 թվանշանը փոխարինվի  2-ով։
  13. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

22.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին:
Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

Թեմա՝ Թվի բնութագրում

Տեսական մաս․

Ինչպես մեզ շրջապատող առարկաներն ու իրերը  թվերը ևս կարող ենք բնութագրել։ Այսինքն`  կարող ենք  պատմել   թվերի մասին։

Թվանշանի տեղը թվի գրության մեջ կոչվում է կարգ։ Թվի նիշերի քանակը հավասար է կարգերի քանակին։

Օրինակ՝ 789658-ը  վեցանիշ  թիվ     է։   Այդ թիվն ունի 6 կարգ՝ միավորների, տասնավորների, հարյուրավորների, հազարավորների, տասհազարավորների, հարյուրհազարավորների։

Այժ  բնութագրենք  789658  թիվը․

789658
հարյուրհազարավորտասհազարավորՀազարավորհարյուրավորտասնավորմիավոր
  • Վեցանիշ  թիվ     է։
  • Թիվն ունի 6 կարգ՝ միավորների, տասնավորների, հարյուրավորների, հազարավորների, տասհազարավորների, հարյուրհազարավորների
  • Թվի  գրության մեջ 8 թվանշանը  կրկնվող  է։
  • Այդ թվի գրության մեջ   կա   5   տարբեր  թվանշան՝ 7,8,9,6,5 
  • Զույգ է։
  • Միավորների կարգում 8 է։ Միավորների կարգում  կա 8 միավոր։
  • Տասնավորների կարգում  5 է։  Տասնավորների կարգում կա  5 տասնյակ։
  • Հարյուրավորների կարգում  6 է։ Հարյուրավորների կարգում կա 6 հարյուրյակ։
  • Հազարավորների կարգում 9 է։ Հազարավորների կարգում  կա 9 հազարյակ։
  • Տասհազարավորների կարգում 8 է։ Տասհազարավորների կարգում կա 8 տասհազարյակ։
  • Հարյուրհազարավորների կարգում 7 է։ Հարյուրհազարավորների կարգում կա 7 հարյուրհազարյակ։
  • Թիվը  պարունակում է 789658 միավոր։
  • Թիվը  պարունակում է  78965 տասնյակ։
  • Թիվը  պարունակում է 7896 հարյուրյակ։
  • Թիվը  պարունակում է 789  հազարյակ։
  • Թիվը  պարունակում է 78 տասհազարյակ։ 
  • Թիվը  պարունակում է  7 հարյուրհազարյակ։  

Այսպիսով՝  թիվը բնութագրելու համար  պետք  է պատասխանել   հետևյալ   հարցերին՝

  • Քանի՞   նիշ   ունի։
  • Քանի՞ կարգ ունի թիվը։
  • Թվի գրության մեջ կա՞ն  կրկնվող  թվանշաններ։
  • Քանի՞ տարբեր  թվանշաններ են գործածվում   այդ թվի գրության մեջ։
  • Զույգ է, թե՞ կենտ։

Եթե թիվը միանիշ է, ապա 1 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)։                       

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։

Եթե թիվը երկնիշ է, ապա 2 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնավորների  կարգ(2-րդ կարգ)։

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնավորների  կարգում։

Եթե թիվը եռանիշ է,  ապա 3 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ)  ու տասնավորի կարգ(2-րդ կարգ)  ու հարյուրավորների կարգ(3-րդ կարգ)։                            

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ  կա տասնավորի կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ   կա հարյուրավորների կարգում։

Եթե թիվը քառանիշ է, ապա 4 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնավորների կարգ(2-րդ կարգ), հարյուրավորների կարգ(3-րդ կարգ) ու     հազարավորների կարգ(4-րդ կարգ)։
Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնավորների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրավորների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարավորների կարգում։

Եթե թիվը հնգանիշ է, ապա 5 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնավորների կարգ(2-րդ կարգ), հարյուրավորների կարգ(3-րդ կարգ),   հազարավորների կարգ(4-րդ կարգ)  ու տասհազարավորների կարգ (5-րդ կարգ)։

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնավորների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրավորների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարավորների կարգում։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարավորների կարգում։

Եթե թիվը վեցանիշ է, ապա 6 կարգ ունի՝ միավորների կարգ(1-ին կարգ), տասնավորների կարգ(2-րդ կարգ), հարյուրավորների կարգ(3-րդ կարգ),     հազարավորների կարգ(4-րդ կարգ),  տասհազարավորների կարգ (5-րդ կարգ) ու հարյուրհազարավորների կարգ(6-րդ կարգ)։

Այդ դեպքում պետք է պարզել՝

  • Քանի՞ միավոր կա միավորների կարգում։
  • Քանի՞ տասնյակ կա տասնավորների կարգում։
  • Քանի՞ հարյուրյակ կա հարյուրավորների կարգում։
  • Քանի՞ հազարյակ կա հազարավորների կարգում։
  • Քանի՞ տասհազարյակ կա տասհազարավորների կարգում։
  • Քանի՞ հարյուրհազարյակ կա հարյուրհազարյակների կարգում։
  • Քանի՞ միավոր  է պարունակում։
  • Քանի՞  տասնյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրյակ   է պարունակում։
  • Քանի՞  հազարյակ  է  պարունակում։
  • Քանի՞  տասհազարյակ   է պարունակում։
  • Քանի՞  հարյուրհազարյակ   է պարունակում։

Նայիր տեսաֆիլմը՝

Առաջադրանքներ

  1. Բնութագրիր    տրված  թվերից   յուրաքանչյուրը․             

25; 462; 401; 3245; 2085; 46560

  1. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորն    6  է,  տասնավորը՝   5,  հազարավորը՝ 2:
  2. Գտի՛ր այն      վեցանիշ թիվը,   որի միավորը 9 է է, տասնավորը՝ 4, հազարավորը՝ 3,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։
  3. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    4  է,  տասնավորը՝   2,  հազարավորը՝ 6   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
  4. Գտի՛ր այն      հնգանիշ թիվը,   որի միավորը  7 է, տասնավորը՝ 2, հազարավորը՝ 4,   իսկ մյուս      բոլոր  թվանշանները՝  4։
  5. Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը` 5, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 7, հարյուրավորը՝ 3։
  6. Որքանո՞վ     կմեծանա թիվը,  եթե  նրա գրության միավորների կարգում գրված 2  թվանշանը փոխարինվի 6-ով։
  7. Գտի՛ր այն  քառանիշ    թիվը,   որի միավորը 5 է, տասնավորը՝ 1,    իսկ մյուս      բոլոր  թվանշանները ՝  7։
  8. Գտի՛ր  այն  թիվը,  որի  միավորը    2  է,   հազարավորը՝ 9   է,    իսկ տասհազարավորը՝ 4։
  9. Ո՞րն է այն հնգանիշ թիվը, որի տասնավորը 7 է, հազարավորը՝ 3, իսկ մյուս բոլոր թվանշանները՝ 4։
  10. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

20.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին:
Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

Թեմա ՝ Զույգ և կենտ թվեր։ Համեմատում։ Թվերի դասավորումը  աճման կամ նվազման կարգով. մաս 2

Զույգ և կենտ թվեր

Տեսական մաս․

0,2,4,6,8 թվանշաններից որևէ մեկով վերջացող թիվը կոչվում է զույգ թիվ։

Օրինակ՝   18-ը զույգ  թիվ է, քանի որ վերջանում է 8-ով։

Ցանկացած թիվ առանց մնացորդի բաժանվում է 2-ի, եթե այն զույգ թիվ է։                    

 Այսինքն՝ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

Օրինակ՝ 18-ը զույգ  թիվ է, այն  առանց մնացորդի բաժանվում է 2-ի՝  18։2=9։

1,3,5,7,9 թվանշաններից որևէ մեկով վերջացող թիվը կոչվում է կենտ թիվ։

Օրինակ՝ 15-ը  կենտ թիվ է։

Համեմատում։ Թվերի դասավորումը  աճման կամ նվազման կարգով 

Տեսական մաս․

2  թվերից մեծ է այն թիվը  որի նիշերի քանակը  ավելի շատ է։  Օրինակ՝ 6426>652։

Օրինակ՝   Եթե  համեմատվող  թվերի նիշերի քանակը  հավասար են, ապա մեծ է այն թիվը որի ամենաբարձր կարգում գրված թիվն ավելի մեծ է:

Օրինակ՝ 654>354։

                654<658։

                654>651։

Թվերը դասավորել աճման կարգով, նշանակում է թվերը դասավորել փոքրից մեծ հերթականությամբ։

Օրինակ՝  1,5,6,10,25,28  թվերը դասավորել ենք  աճման կարգով։

Թվերը դասավորել նվազման կարգով նշանակում է թվերը դասավորել մեծից փոքր հերթականությամբ։

Օրինակ՝  28,25,10,6,5,1 թվերը դասավորել ենք  նվազման կարգով։

Առաջադրանքներ․

  1. 99, 15, 24, 29, 30, 33, 37, 68, 64, 1, 3, 18, 17, 105, 108, 200, 1145, 2008, 10000 թվերից առանձնացրու՝

ա) զույգ թվերը։

բ) կենտ թվերը։

2․ Ո՞րն է ամենափոքր կենտ բնական թիվը։

3․ Ո՞րն է ամենամեծ  կենտ միանիշ  թիվը։

4․ Ո՞րն է  ամենամեծ  կենտ  երկնիշ  թիվը։

5․ Ո՞րն է ամենափոքր կենտ երկնիշ  թիվը։

6․ Ո՞րն է ամենափոքր կենտ եռանիշ  թիվը։

7․ Ո՞րն է  ամենամեծ  կենտ  եռանիշ  թիվը։

8.Համեմատի՛ր.

  • 6540 և 35061
  • 1256 և 1286
  • 186920 և 196540
  • 56985 և 56789
  • 65981 և 65981
  • 1896 և 1892
  • 15987 և 15786
  •  569008 և 200345
  • 34569 և  32568

9. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ   անհավասարություն:

  • 689<6*5
  •  8534>8*44
  • 6589>65*9
  • 356726<356*26
  • 5*59<5759
  • 89*8>8989

10. Թվերը դասավորել   աճման կարգով՝   

168, 1, 35, 44, 1569, 2000, 18, 158

11. Թվերը դասավորել նվազման կարգով՝ 369, 125, 78902, 4561, 3256

12. 6555 < 65*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

13. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով․

ա) 100, 200, 4010, 5070, 6000

բ)3200, 1340, 540, 100, 290

գ)3368, 2358, 2321, 101, 15

դ)2065, 112, 99, 9, 10

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ․

14․ Նշված  40612027001 թվից  հինգ  թվանշան ջնջեք այնպես, որ ստացված վեցանիշ թիվը լինի ամենափոքրը։

15․Կարենը և Նարեկը միասին ունեն 700 դրամ։ Կարենը ունի 300 դրամ ավելի, քան Նարեկը։ Որքա՞ն գումար ունի Կարենը։

16. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։

19.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Թեմա ՝ Զույգ և կենտ թվեր։ Համեմատում։ Թվերի դասավորումը  աճման կամ նվազման կարգով 

Զույգ և կենտ թվեր

Տեսական մաս․

0,2,4,6,8 թվանշաններից որևէ մեկով վերջացող թիվը կոչվում է զույգ թիվ։

Օրինակ՝   18-ը զույգ  թիվ է, քանի որ վերջանում է 8-ով։

Ցանկացած թիվ առանց մնացորդի բաժանվում է 2-ի, եթե այն զույգ թիվ է։                    

 Այսինքն՝ բոլոր զույգ թվերը բաժանվում են 2-ի։

Օրինակ՝ 18-ը զույգ  թիվ է, այն  առանց մնացորդի բաժանվում է 2-ի՝  18։2=9։

1,3,5,7,9 թվանշաններից որևէ մեկով վերջացող թիվը կոչվում է կենտ թիվ։

Օրինակ՝ 15-ը  կենտ թիվ է։

Համեմատում։ Թվերի դասավորումը  աճման կամ նվազման կարգով 

Տեսական մաս․

2  թվերից մեծ է այն թիվը  որի նիշերի քանակը  ավելի շատ է։  Օրինակ՝ 6426>652։

Օրինակ՝   Եթե  համեմատվող  թվերի նիշերի քանակը  հավասար են, ապա մեծ է այն թիվը որի ամենաբարձր կարգում գրված թիվն ավելի մեծ է:

Օրինակ՝ 654>354։

                654<658։

                654>651։

Թվերը դասավորել աճման կարգով, նշանակում է թվերը դասավորել փոքրից մեծ հերթականությամբ։

Օրինակ՝  1,5,6,10,25,28  թվերը դասավորել ենք  աճման կարգով։

Թվերը դասավորել նվազման կարգով նշանակում է թվերը դասավորել մեծից փոքր հերթականությամբ։

Օրինակ՝  28,25,10,6,5,1 թվերը դասավորել ենք  նվազման կարգով։

Առաջադրանքներ․

  1. 21;12;36;63;25;52;13;31;15;51;18;81;20;2;100;1;29;92;14,41;35,53;40,4;48,84, 2568, 169856, 2561, 8633 թվերից առանձնացրու՝

ա) զույգ թվերը։

բ) կենտ թվերը։

2․ Ո՞րն է ամենափոքր զույգ բնական թիվը։

3․ Ո՞րն է ամենամեծ  զույգ  միանիշ  թիվը։

4․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  երկնիշ  թիվը։

5․ Ո՞րն է ամենափոքր զույգ երկնիշ  թիվը։

6․ Ո՞րն է ամենափոքր զույգ եռանիշ  թիվը։

7․ Ո՞րն է  ամենամեծ  զույգ  եռանիշ  թիվը։

8.Համեմատի՛ր.

  • 3405 և 47809
  • 32005 և 22070
  • 27789 և 26789
  • 230204 և 234504
  • 23426 և 23789
  • 2845 և 2845
  • 264890 և 264897
  •  456717 և 234597
  • 32569 և  32569

9. Աստղանիշը փոխարինիր այնպիսի թվանշանով, որ ստանաս ճշմարիտ   անհավասարություն:

  • 389<3*5
  •  8734>8*45
  • 356589>356*49
  • 306784<306*84
  • 475*56<475759
  • 189*1>18985

10. Թվերը դասավորել   աճման կարգով՝   

323890, 4567, 45, 890584, 456, 108, 3։

11. Թվերը դասավորել նվազման կարգով՝ 3689, 452, 3698, 12, 156, 569993։

12. 8455 > 84*5 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն   ի՞նչ   թիվը պետք է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:

13. Ո՞ր շարքում են թվերը դասավորված նվազման կարգով․

ա) 100, 200, 4010, 5070, 6000

բ)3200, 1340, 540, 100, 290

գ)3368, 2358, 2321, 101, 15

դ)2065, 112, 99, 9, 10

Մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրներ․

14. Գտիր այն ամենափոքր երկնիշ թիվը, որը հնարավոր չէ ներկայացնել երեք տարբեր միանիշ թվերի գումարի տեսքով։

15. 38 սովորողներից  28-ը հաճախում է երգի դասերի, իսկ, 17-ը՝ պարի: Պարի գնացողներից քանի՞սն է հաճախում երգի դասերին, եթե դասարանում չկա սովորող, ով չի հաճախում երգի  կամ պարի դասերին:

18.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Թեմա՝ Թվերի կցագրումը աջից կամ ձախից(մաս 3․)

Տեսական մաս․

Տրված թվին  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Ցանկացած թվին կարելի է աջից  կամ  ձախից  թվանշան  կցագրել։  

Տրված թվին  աջից որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին աջից  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին   աջից  կցագրենք  4  թվանշանը, ապա կստանանք 154  եռանիշ թիվը։

Տրված թվին  ձախից  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին ձախից կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին ձախից կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 415 եռանիշ թիվը։

Տրված  թվին կարել է նաև միաժամանակ  աջից  և  ձախից  թվանշան  կցագրել։  Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին աջից  կցագրենք   2  թվանշանը, իսկ    ձախից  կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 4152 քառանիշ թիվը։

Առաջադրանքներ

  1. Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 4 թվանշանը։
  2.  Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 5 թվանշանը։
  3. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք 9 թվանշանը։
  4. Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 4 թվանշանը։
  5. Որքա՞ն կմեծանա քառանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից  կցագրենք 8 թվանշանը։
  6. Որքա՞ն կմեծանա հնգանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից
    կցագրենք 7 թվանշանը։
  7. Նարեկը  Նարեին առաջարկեց մտապահել որևէ երկնիշ  թիվ, այդ  թվին  ձախից կցագրել 5, այնուհետև ստացված թվից հանել   մտապահված թիվը։ Արդյունքը Նարեկին  պարզ էր։ Ո՞րն էր  արդյունքը։
  8. Տրված 21 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  9.  Տրված 3 թվին աջից կցագրել 5, ձախից՝ 4։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  10. 87 թվին ձախից կցագրել են 6 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  11. 569-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  12. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ 5 առաջադրանք։
  13. «Թվերի մեծ աշխարհում» նախագծի շրջանակներում գտեք տեղեկություն բնական թվերի, արաբական թվերի և հռոմեկական թվերի մասին: Կազմեք խաղ-առաջադրանքներ լուցկու հատիկներով:

15.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Թեմա՝ Թվերի կցագրումը աջից կամ ձախից(մաս 2․)

Տեսական մաս․

Տրված թվին  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Ցանկացած թվին կարելի է աջից  կամ  ձախից  թվանշան  կցագրել։  

Տրված թվին  աջից որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին աջից  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին   աջից  կցագրենք  4  թվանշանը, ապա կստանանք 154  եռանիշ թիվը։

Տրված թվին  ձախից  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին ձախից կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին ձախից կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 415 եռանիշ թիվը։

Տրված  թվին կարել է նաև միաժամանակ  աջից  և  ձախից  թվանշան  կցագրել։  Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին աջից  կցագրենք   2  թվանշանը, իսկ    ձախից  կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 4152 քառանիշ թիվը։

Առաջադրանքներ

  1. 25 թվին ձախից կցագրել են 2 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  2. 256-ին աջից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  3.  Տրված 5 թվին աջից կցագրել 6, ձախից՝ 1։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  4.  Տրված 16 թվին աջից կցագրել 3, ձախից՝ 5։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  5. 20 թվին աջից կցագրել 0, ձախից՝  5, ստացված թվից հանել տրված  թիվը։
  6. 3250  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  7. 103 թվին աջից կցագրել են 8 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։
  8. Տրված 2560 թվին աջից կցագրել 8, ձախից՝ 2։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  9. Տրված 103 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 7։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  10. 30 թվին աջից կցագրել 2, ձախից 1: Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    5 թվանշանը:

12․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ:

13.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Թեմա՝ Թվերի կցագրումը աջից կամ ձախից(մաս 1․)

Տեսական մաս․

Տրված թվին  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Ցանկացած թվին կարելի է աջից  կամ  ձախից  թվանշան  կցագրել։  

Տրված թվին  աջից որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին աջից  կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին   աջից  կցագրենք  4  թվանշանը, ապա կստանանք 154  եռանիշ թիվը։

Տրված թվին  ձախից  որևէ  թվանշան  կցագրել  նշանակում է այդ թվին ձախից կից  գրել այդ կցագրվող  թվանշանը։

Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին ձախից կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 415 եռանիշ թիվը։

Տրված  թվին կարել է նաև միաժամանակ  աջից  և  ձախից  թվանշան  կցագրել։  Օրինակ՝  Եթե  15 երկնիշ  թվին աջից  կցագրենք   2  թվանշանը, իսկ    ձախից  կցագրենք  4 թվանշանը, ապա կստանանք 4152 քառանիշ թիվը։

Առաջադրանքներ

  1. 37 թվին ձախից կցագրել են 3 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  2. 123-ին աջից կցագրել են 5 թվանշանը: Արդյունքում  որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  3.  Տրված 2 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 7։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  4.  Տրված 32 թվին աջից կցագրել 1, ձախից՝ 9։ Ստացված թվից հանել տրված  թիվը։
  5. 90 թվին աջից կցագրել 0, ձախից՝  3, ստացված թվից հանել տրված  թիվը։
  6. 2051  թվին ձախից կցագրել են 4 թվանշանը: Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  7. 206-ին աջից կցագրել են 2 թվանշանը: Ստացված թվից հանել տրված  թիվը։
  8. Տրված 16365 թվին աջից կցագրել 4, ձախից՝ 5։ Որքանո՞վ  մեծացավ  թիվը:
  9. Տրված 175 թվին աջից կցագրել 0, ձախից՝ 3։ Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  10. 20 թվին աջից կցագրել 2, ձախից 8, Ստացված թիվը  գումարել տրված թվին։
  11. Որքանո՞վ կմեծանա միանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից   կցագրենք    2 թվանշանը

12․ Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ խնդիրներ։

12.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Նախորդ դասի վերաբերյալ առաջացած հարցերի պարզաբանում
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Միանիշ և բազմանիշ թվեր(մաս 3․)

Տեսական մաս․

Բոլոր  (արաբական) թվերը կարելի է գրի առնել 0;1;2;3;4;5;6;7;8;9   նշանների  միջոցով,  որոնց   անվանում են   թվանշաններ։

Գոյություն ունի իրարից տարբեր 10 թվանշան՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները   մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու  համար  պետք է  իր  նախորդին գումարել 1։

1, 1+1=2, 2+1=3,   3+1=4,…., 100,100+1=101,…

Այսպիսով՝    1,2,3,․․․,100,101,․․․   բնական  թվեր են։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

1;2;3;4;5;6;7;8;9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 10; 15; 28; 39; 99 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս  քանի  թվանշան  է գործածվել։

Առաջադրանքներ

  1. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
  2. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը:
  3. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։
  4. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։
  5. Ո՞րն է ամենափոքր քառանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
  6. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը:
  7. Հաշվիր ամենամեծ քառանիշ և ամենափոքր եռանիշ թվերի   տարբերությունը:
  8. Հաշվիր բոլոր քառանիշ թվերի քանակը։
  9. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր քառանիշ թվերը   գրելու  համար։
  10. Ո՞րն է ամենափոքր հնգանիշ  թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
  11. Հաշվիր բոլոր հնգանիշ թվերի քանակը։
  12. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր հնգանիշ թվերը   գրելու  համար։
  13. Հաշվիր ամենափոքր հնգանիշ և ամենամեծ քառանիշ թվերի  տարբերությունը:
  14.  Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

11.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Նախորդ դասի վերաբերյալ առաջացած հարցերի պարզաբանում
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

«Թվերի մեծ աշխարհում» նախագիծ

Միանիշ և բազմանիշ թվեր(մաս 2․)

Տեսական մաս․

Բոլոր  (արաբական) թվերը կարելի է գրի առնել 0;1;2;3;4;5;6;7;8;9   նշանների  միջոցով,  որոնց   անվանում են   թվանշաններ։

Գոյություն ունի իրարից տարբեր 10 թվանշան՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները   մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

1;2;3;4;5;6;7;8;9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 10; 15; 28; 39; 99 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս  քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու  համար  պետք է  իր  նախորդին գումարել 1։

1, 1+1=2, 2+1=3,   3+1=4,…., 100,100+1=101,…

Այսպիսով՝    1,2,3,․․․,100,101,․․․   բնական  թվեր են։

Առաջադրանքներ

  1. 92-ից մեծ քանի՞ երկնիշ թիվ կա։
  2. Հաշվիր բոլոր երկնիշ թվերի քանակը։
  3. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  երկնիշ  թվերը   գրելու  համար։
  4. Երկնիշ թվերի քանակը միանիշ թվերի քանակից   քանիսո՞վ  է ավելի։
  5. Հաշվիր բոլոր եռանիշ թվերի քանակը։
  6. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  եռանիշ  թվերը   գրելու  համար։
  7. Հաշվիր ամենափոքր երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի գումարը:
  8. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ միանիշ թվերի  տարբերությունը:
  9. Ո՞րն  է ամենափոքր  եռանիշ   թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։
  10. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
  11. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենամեծ երկնիշ թվերի  տարբերությունը:
  12. Հաշվիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր երկնիշ թվերի   տարբերությունը:
  13. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենամեծ եռանիշ թվերի գումարը:
  14. Հաշվիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր եռանիշ թվերի   գումարը:
  15.  Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

08.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, այժմ միասին կիրականացնենք «Թվերի մեծ աշխարհում» նախագիծը։

Այս նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք  արաբական ու հռոմեական թվերի ծագումը։

Միանիշ և բազմանիշ թվեր

Տեսական մաս․

Բոլոր  (արաբական) թվերը կարելի է գրի առնել 0;1;2;3;4;5;6;7;8;9   նշանների  միջոցով,  որոնց   անվանում են   թվանշաններ։

Գոյություն ունի 10 թվանշան՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները   մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Օրինակ՝ 5; 8; 9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 15; 28; 39 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս  քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու  համար  պետք է  իր  նախորդին գումարել 1։

1, 1+1=2, 2+1=3,   3+1=4,…., 100,100+1=101,…

Այսպիսով՝    1,2,3,․․․,100,101,․․․   բնական  թվեր են։

Առաջադրանքներ

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
  4. 60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
  5. 70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
  6. 85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։
  7. 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։
  8. Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։
  9. Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։
  10. Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։
  11. Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։
  12. 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։
  13. Քանի՞ երկնիշ թիվ կա, որը 25-ից  փոքր է, սակայն մեծ է 12-ից։
  14. Գտիր այն թիվը, որի միավորը 4 է, տասնավորը՝ 2, հազարավորը 0 է, տասհազարավորը՝ 7, հարյուրավորը՝ 3:
  15.  Սիրելի սովորողներ, այժմ կազմեք նմանատիպ առաջադրանքներ:

06.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ միասին կիրականացնենք «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագիծը, որի շրջանակներում նախ լուծեք առաջարկված մաթեմատիկական խաչբառերը, որից հետո փորձեք ինքներդ կազմել նմանատիպ խաչբառեր։

Մաթեմատիկական խաչբառեր(word)СКАЧАТЬ

Մաթեմատիկական խաչբառեր(Pdf)СКАЧАТЬ

01-05.09.2023

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Մաթեմատիկայի օգոստոսյան ֆլեշմոբի առաջադրանքների քննարկում.

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Սիրելի սովորողներ միասին կիրականացնենք «Ստեղծագործ մաթեմատիկները» նախագիծը, որի շրջանակներում պետք է կազմել և լուծել 4 խնդիր`

  • Ճամփորդության վերաբերյալ
  • Գնումների վերաբերյալ
  • Զանգվածի(կշիռ, քաշ)
  • Ազատ շարադրանք(ինքներդ որոշեք խնդրի թեման):