Առցանց ուսուցում 4-րդ դասարանի սովորողների համար/ 2022-23

25-28.02.2023

Թվի բաժանելիության հայտանիշները

Տեսական մաս․

Թվի բաժանելիությունը 2-ի

Թիվը բաժանվում է 2-ի, եթե նրա միավորների կարգում գրված թիվը զույգ է, կամ զրո է։ Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 46  և  102 թվերը բաժանվում են 2-ի, քանի որ նրանց միավորների կարգում գրված թիվը զույգ է, 100-ը նույնպես բաժանվում է 2-ի, քանի որ նրա միավորների կարգում գրված թիվը 0 է։ Ստուգում՝ 46։2=23 102։2=51,  100։2=50։

 Թվի բաժանելիությունը 5-ի

 5-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով կամ 5-ով։

Օրինակներ՝ Առանց բաժանման հաշվեկանոնից օգտվելու կարող ենք ասել, որ 105, 165 թվերը բաժանվում են 5-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 5-ով։ Ստուգում՝ 105։5=21,  165։5=33 100-ը բաժանվում են 5-ի, քանի որ նրա գրառումը վերջանում է 0-ով։ Ստուգում՝ 100։5=20

Թվի բաժանելիությունը 10-ի

 10-ի բաժանվում է այն թիվը, որի գրառումը վերջանում է 0-ով։

Օրինակներ՝ 100,  200,   250 թվերը բաժանվում են 10-ի, քանի որ նրանց գրառումը վերջանում են 0-ով։ Ստուգում՝ 100։10=10, 200։10=20, 250։10=25

 Թվի բաժանելիությունը 3-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 3-ի, ապա թիվը ևս բաժանվում է 3-ի։ Օրինակ՝ Պարզենք 12366 թիվը բաժանվու՞մ է 3-ի։ 1+2+3+6+6=18,  18։3=6, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 12366:3=4122:

 Թվի բաժանելիությունը 9-ի

Եթե թվի կարգերում եղած թվերի գումարը բաժանվում է 9-ի, ապա թիվը ևս բաժանվում է 9-ի։ Օրինակ՝ Պարզենք 2277 թիվը բաժանվու՞մ է 9-ի։ 2+2+7+7=18 18։9=2, ուստի բաժանվում է։ Ստուգում՝ 2277:9=253

Թվի բաժանելիությունը 4-ի

Եթե թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են կամ կազմում են 4-ի բաժանվող թիվ, ապա տրված թիվը բաժանվում է 4-ի։ Օրինակ՝ 2600 թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները 0-ներ են։

Ստուգում՝ 2600:4=650:

640  թիվը բաժանվում է 4-ի, քանի որ թվի գրառման մեջ վերջին երկու թվանշանները՝ 40-ը, կազմում են 4-ի բաժանվող թիվ, 40։4=10

 Ստուգում՝ 640:4=160:

Առաջադրանքներ

1. 126, 805, 1238,30402, 100, 1269,45890,45650 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 3-ի։

 2. 333, 124, 1071,8972,829,2398, 10207, 15692 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 9-ի։

 3. 240, 100000, 1031, 1004, 20015, 28964,63984, 58962 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 4-ի։

 4. 1000, 3685, 4253, 2560, 78954, 45807, 4589, 45865, 4853210 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 5-ի։

5. 2362, 12059, 147560, 2564057, 125638, 15874, 15463 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 2-ի։

 6. 100000, 2568, 15760, 154068, 1254000, 1468 թվերից առանձնացրեք նրանք, որոնք բաժանվում են 10-ի։

7.Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք մոգական քառակուսիներ, ինչպես նաև առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ և բաժանելիության նոր հայտանիշներ:

19-24.02.2023

Օրվա գործունեություն․

Բանավոր հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Մոգականը մաթեմատիկայում: Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ

Տեսադաս 1./3×3 մոգական քառակուսի

Տեսադաս 2./4×4 մոգական քառակուսի

Մոգական քառակուսիներ(word)

Մոգական քառակուսիներ(pdf)

Մաթեմատիկական հնարքներ/wordСКАЧАТЬ

Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք մոգական քառակուսիներ, ինչպես նաև առաջարկեք նոր մաթեմատիկական հնարքներ:

11.12-14.11.2022

Կրկնիր բազմապատկման աղյուսակը։

Թեմա՝ Թվի բաժանարար

Տեսական մաս.

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ  

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  2. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  3. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  4. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  5. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
  6. Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
  7. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  8. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  9. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
  10. Թվարկիր 12-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 12-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  11. Թվարկիր 24-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 24-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  12. Թվարկիր 32-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 32-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
  13. Սիրելի սովորող, այժմ ինքդ կազմիր նմանատիպ առաջադրանքներ։

    Առաջացած հարցերդ ու կատարած աշխատանքդ ուղարկիր էլ․ հասցեիս՝
    g-bakunts@mskh.am։

04-10.10.2022
Կրկնիր բազմապատկման աղյուսակը։

<<Ստեղծագործ մաթեմատիկները>> նախագծի շրջանակներում նախ լուծիր առաջարկված մաթեմատիկական խաչբառերը, որից հետո փորձիր ինքդ կազմել նմանատիպ խաչբառ։

Մաթեմատիկական խաչբառեր(word)СКАЧАТЬ

Մաթեմատիկական խաչբառեր(Pdf)СКАЧАТЬ

Առաջացած հարցերդ ու կատարած աշխատանքդ ուղարկիր էլ․ հասցեիս՝

g-bakunts@mskh.am։