Рубрика: Ուսումնական աշուն 2018

Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար

Ուսումնական աշուն 2018
Հոկտեմբերի 29-նոյեմբերի 2

29․10․2018

09:00-09։30՝ ընդհանուր պարապմունք Արևմուտքում

09։30-10։00՝ միջավայրի խնամք

10։00-11։00՝ սերմնահավաք Читать далее «Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար»

Рубрика: Նախագծեր, Ուսումնական նախագծեր՝ 2018-2019

Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը

Արևմտյան դպրոցի  սովորողները  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության  ժամին   իրականացրեցին <<Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը>> նախագիծը։

Это слайд-шоу требует JavaScript.

Նախագծի ընթացքում սովորողները  իրենց  ձեռք  բերած գիտելիքները կիրառեցին առօրյայում։

Սովորողները հաշվեցին  Արևմտյան դպրոցի  ուղղանկյունանիստի տեսք ունեցող առարկաների ծավալները և մակերևույթների մակերեսները։

Սովորողները չափեցին՝

  •   մաթեմատիկայի դասասենակի երկարությունը, լայնությունը և բարձրությունը, որի  միջոցով պարզեցինք, թե   քանի խորանարդ մետր օդ է բաժին ընկնում  մեկ սովորողին։
  •  Արևմտյան դպրոցի մուտքի մոտ տեղադրված ակվարիումի երկարությունը, լայնությունը և բարձրությունը, որի  միջոցով պարզեցին, թե    առավելագույնը որքան ջուր կարող են լցնել ակվարիումի մեջ։
  • հաշվեցին նաև, թե քանի  քառակուսի  մետր ապակի է անհրաժեշտ այդպիսի  նոր  ակվարիում պատրաստելու համար։
  •  իրենց  պահարանի երկարությունը, լայնությունը և բարձրությունը, որի  միջոցով պարզեցին, թե այն  որքան տարածք  է զբաղեցնում, հաշվեցին նաև  պահարանի մակերևույթի մակերեսը:

Սովորողները   գունավոր ստվարաթղթերից  պատրաստեցին   ուղղանկյունանիստ  ու խորանարդ։

Նախագծի ընթացքը իրենց բլոգներում ավելի մանրամասն ներկայացրել  են՝

Նարեկ Բունիաթյանը՝ 5․2 դասարան

Արտաշես Մեջլումյանը՝ 5․2 դասարան

Դավիթ Բաբաջանյանը՝ 5․2 դասարան

Նարեկ Սարգսյան՝ 5․2 դասարան