Рубрика: Նախագծեր, Ուսումնական նախագծեր՝ 2018-2019

Մաթեմատիկական հնարքներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ դեկտեմբերի 1-25

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • սովորողների համար ավելի   հետաքրքիր  ու  հաճելի դարձնել  մաթեմատիկական հաշվարկներ  կատարելու գործընթացը
  • մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • ցույց տալ մաթեմատիկայի հետաքրքիր և առեղծվածային կողմերը
  •  սովորողների  տրամաբանական մտածողության  զարգացում
  • սովորողների կողմից մոգական քառակուսիների պատրաստում
  • Ծանոթացում մաթեմատիկական հնարքներին
  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում

Ընթացքը՝

Սովորողների կողմից՝

  • Ծանոթացում մաթեմատիկական հնարքներին
  • Մաթեմատիակակն հնարքների  ներկայացում
  • Ծանոթացում մոգական քառակուսիներին
  • Մոգական քառակուսիների կազմում

Հնարք1-ին

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

Հնարք 2-րդ

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։

 Հնարք 3-րդ

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1018, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1017։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

( 2019 թվականին   1018 և 1017-ի փոխարեն կավելացնենք համապատասխանաբար 1019 և 1018):

Հնարք 4-րդ

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

Մոգական քառակուսիներ (pdf)

Մոգական քառակուսի(word)

Խաղ մոգական քառակուսի` 3×3 չափի

Խաղ մոգական քառակուսի՝ 4×4 չափի

Արդյունքը՝

  • Սովորողները իրենց կազմած  մոգական  քառակուսիները կտեղադրեն իրենց բլոգներում
  • Սովորողները իրենց  բլոգներում կպատմեն  մաթեմատիակական հնարքների մասին
  • ռադիոնյութի պատրաստում

Մկրտիչ Համբարձումյան

Հովհաննես Ղազարյան

Նարեկ Սարգսյան

Գրիգորյան Մարիանայի և  Մարիա  Բաբաջանյանի ռադիոպատումը ունկնդրեք այստեղ։

 

 

Оставьте комментарий