Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2020-2021, Այգեգործություն. մասնագիտական կրթություն

Սերմնացան+մաթեմատիկա

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի բնագիտության ու մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Համագործակից դասավանդողներ՝ Շուշան Ալեքսանյան ու Գրետա Բակունց

Ժամկետը՝ ապրիլ-մայիս

Նպատակը՝ սովորել, ինչպես պետք է ճիշտ ցանել, ծլելուց հետո ինչպես և ինչու տեղափոխել փոքրիկ բաժակների մեջ, որքան է յուրաքանչյուր բույսի համար սածիլի շրջանը, որից հետո այն պետք է տեղափոխել հողի մեջ….

Այս տարի որոշեցինք ուտելի կանաչիներ ցանել առանձին թաղարների մեջ, աճեցնելուց հետո վաճառել և գումարը փոխանցել հիմնադրամին։

Սա նաև վերաբերվում է ծաղիկներին.

Ընթացքը՝ ծանոթանում ենք սերմին, նրա կառուցվածքին, ծլման ջերմաստիճանի և այլն։

Արդյունքը՝ ստանալ առողջ սածիլներ։

Սովորողները

  • չափումների միջոցով կպարզեն անհրաժեշտ ուղղանկյունաձև հողատարածքի լայնությունը, երկարությունը և կհաշվել մակերեսը։
  • Փորձել պարզել, թե ուտելի կանաչիներ աճեցնելը որքանո՞վ է շահավետ։ Վաճառքից ստացված գումարից հանել ընթացիկ ծախսերը։
  • Համեմատել սերմերի ծլման ջերմաստիճանը սենյակային ջերմաստիճանի հետ։
  • Կազմել բույսերի, ինչպես նաև նրանց աճի վերաբերյալ խնդիրներ։

<<Սերմնացան+մաթեմատիկա>> նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի և բնագիտության ընտրությամբ գործունեության խմբի սովորողները միասին մասնակցեցին սերմնացանին։ Արևմտյան դպրոցի ջերմոցին կից ընտրեցին ուղղանկյուն մակերեսով հողակտոր։ Կատարեցին համապատասխան չափումներ ու հաշվեցին ընտրված հողակտորի մակերեսը։ Հողակտորը բաժանեցին 3 հավասար մասի։ Հողակտորի 1-ին 1/3 մասում ցանեցին համեմ, 2-րդ 1/3 մասում՝ սամիթ, իսկ 3-րդում՝ ծիտրոն։ Սովորողները անհամբեր սպասում են, թե երբ են քաղելու և վաճառելու կանաչիները, որպեսզի հաշվեն վաճառքից ստացված գումարը, որից ընթացիկ ծախսերը կհանելուց հետո կհասկանան, թե որքանով է արդյունավետ կանաչի աճեցնելը։
Սովորողները առավել հաջողված խնդիրներից` google forms-ով, կազմել ենք ֆլեշմոբ։ Փորձեք լուծել այն։
Շարունակելի․․․


Оставьте комментарий