Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  դեկտեմբերի   03-31

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ամանորի վերաբերյալ   խնդիրների կազմում  ու լուծում
  • Ամանորի վերաբերյալ   խաչբառի կազմում ու լուծում
  • Ստեղածագործական և տրամաբանական մտածողության համադրում և զարգացում
  • Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական, որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
  • Ամանորյա խաղի ստեղծում

Սովորողները պետք է

  • Կազմեն և լուծեն  Ամանորի վերաբերյալ   խաչբառ
  • Կազմեն և լուծեն  ամանորյա խնդիրներ
  • Պատրաստեն մաթեմատիկական օնլայն վիկտորնաներ։
  •  Արդյունքների մասին պատմեն իրենց բլոգներում

Արդյունքը՝

  • Սովորողների կազմած խնդիրների, խաչբառի, ամանորյա օնլայն խաղի  տեղադրումը իրենց բլոգներում

<<Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ>> նախագծ   շրջանակներում 

Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմեցին ու լուծեցին   ամանորյա խաչբառեր։

Խաչբառը նախատեսված է 5-րդ և ավելի բարձր դասարնում սովորողների համար՝

Խաչբառ-խաղի նկարագրությունը հետևյալն է՝

Խաչբառը կազմված է հորիզոնական մեկ տողից և ուղղաձիգ երեք սյուներից: Յուրաքանչյուր հարցի պատասխանը   գտնելուց հետո, նայիր ստորև նշված աղյուսակին, գտիր աղյուսակում այդ թվին համապատասխան տառը և խաչբառում  հորիզոնական տողով, ուղղահայաց սյուներով հերթով լրացրու տառերը: Խաչբառը ճիշտ լրացնելու դեպքում  կկարդաս ամանորյա շնորհավորանք:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - axjusak-568x200.jpg

Հորիզոնական 1.Լրացրուխաչբառի հորիզոնական տողի վանդակները  ըստ հարցերի հերթականության:

  • Գտեք 500  և   25 թվերի  ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
  • Գտեք 40 թվի ամենամեծ բաժանարարի տասնապատիկը։
  • Գտեք 600 և 2400 թվերի ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
  • Եթե Դավթի մտապահած թվից հանեք 200, ստացած թիվը փոքրացնեք 2 անգամ կաստանաք 2400: Գտեք Դավթի մտապահած թիվը:
  • Գտեք 6 թվի ամենամեծ և ամենափոքր բաժանարարների գումարի տասնապատիկը։
  • Բնական թվերից ո՞րն է, որ  ո՛չ պարզ է, ո՛չ էլ բաղադրյալ։
  • Գտեք 3  և   1000  թվերի  ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
  • Ո՞ր թիվն է մտապահել Անահիտը, եթե նրա մտապահած թվի և 256-ի տարբերությունը 344 է։
  • Գտեք այն թիվը, որը 24-ի բաժանելիս ստացվում է 208, իսկ մնացորդը 8։

Ուղղաձիգ 1․ Լրացրու խաչբառի ազատ վանդակները վերից վար ըստ հարցերի հերթականության:

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը:
  • Պարկում կա 95 կանաչ,  20 դեղին և 104 կարմիր գնդակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գնդակ  պետք է հանել, որպեսզի դրանց մեջ լինեն 3 տարբեր գույնի գնդակներ։
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։
  • Գտիր ամեանփոքր եռանիշ թվի քառապատիկը:
  • Ո՞ր  թիվն է մտապահել Նարեկը, եթե  նրա մտապահած  թվի կրկնապատիկի և 30-ի քանորդը  40 է։
  • Գտեք 25 և 2  թվերի   ամենափոքր ընդհանուր բազմապատիկի հարյուրապատիկը։

Ուղղաձիգ 2․ Լրացրու խաչբառի երկրորդ սյան ազատ վանդակները վերից վար ըստ հարցերի հերթականության:

  • Ո՞ր  թիվն է մտապահել Սոնան, եթե  նրա  մտապահած թիվը  40 և 25 թվերի ամենափոքր ընդհանուր բազմապատիկի տասնապատիկն է։
  • Գտեք 20-ի և 3-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկի տասնապատիկը։
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և 7-ի ամենափոքր ընդհանուր բազմապատիկը։
  • Գտեք հազարի հնգապատիկ թիվը:
  • Ո՞րն է ամենափոքր պարզ թիվը։

Ուղղաձիգ  3․ Լրացրու խաչբառի երրորդ սյան ազատ վանդակները վերից վար ըստ հարցերի հերթականության:

  • Ո՞րն է 100  և 150 թվերի  ամենամեծ ընդհանուր բաժանարարը։
  • Ավտոմեքենայի  արագությունը 80կմ/ժ է։ Քանի՞ կիլոմետր  կանցնի ավտոմեքենան  5 ժամում։
  • Գտիր ամենափոքր եռանիշ թվի և վեց թվի արտադրյալը:
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 7 թվանշանը։
  • Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը։
  • Գտեք 3 թվի ամենամեծ և ամենափոքր բաժանարարների գումարը։
    Խաչբառի լուծումը կարող եք տեսնել  բլոգում։

Հաջորդ խաչբառը նախատեսված է 4-րդ և ավելի բարձր դասարնում սովորողների համար՝

Խաչբառ-խաղի նկարագրությունը հետևյալն է՝

Խաչբառը կազմված է հորիզոնական մեկ տողից և ուղղաձիգ երեք սյուներից: Յուրաքանչյուր հարցի պատասխանը   գտնելուց հետո, նայիր ստորև նշված աղյուսակին, գտիր աղյուսակում այդ թվին համապատասխան տառը և խաչբառում  հորիզոնական տողով, ուղղահայաց սյուներով հերթով լրացրու տառերը: Խաչբառը ճիշտ լրացնելու դեպքում  կկարդաս ամանորյա շնորհավորանք:

Это изображение имеет пустой атрибут alt; его имя файла - axjusak-568x200.jpg

Հորիզոնական 1.Լրացրուխաչբառի հորիզոնական տողի վանդակները  ըստ հարցերի հերթականության:

  • Որքանո՞վ կմեծանա երկնիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 5 թվանշանը:
  • Գտեք ամենափոքր զույգ երկնիշ թվի   և  40-ի արտադրյալը։
  • Գտեք ամենամեծ եռանիշ թիվից 399-ով փոքր թիվ։
  • Եթե Դավիթի մտապահած թվից հանեք 200, ստացած թիվը փոքրացնեք 2 անգամ կաստանաք 2400։
  • Գտեք 2800 և 40 թվերի քանորդը։
  • Ո՞րն է ամենափոքր կենտ թիվը։
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի եռապատիկը։
  • Ո՞ր թիվն է մտապահել  Արամը, եթե նրա մտապահած թվի և  256-ի տարբերությունը 344        է։
  • Գտի՛ր այն թիվը, որը 24-ի բաժանելիս ստացվում է 208  և 8 մնացորդ։

Ուղղաձիգ 1․ Լրացրու խաչբառի ազատ վանդակները վերից վար ըստ հարցերի հերթականության:

  • Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
  • Ո՞ր  թիվն է մտապահել  Սարգիսը, եթե 640-ի և նրա մտապահած թվի տարբերությունը 440 է։
  • Գտեք ամենափոքր քառանիշ թվի և ամենամեծ եռանիշ թվի տարբերությունը։
  • Ն
  • Ո՞ր  թիվն է մտապահել Նարեկը, եթե  նրա     մտապահած  թվի կրկնապատիկի և 30-ի քանորդը  40 է։
  • Որքանո՞վ  է 235 և 65 թվերի գումարը փոքր 5300-ից։

Ուղղաձիգ 2․ Լրացրու խաչբառի երկրորդ սյան ազատ վանդակները վերից վար ըստ հարցերի հերթականության:

  • Ո՞ր  թիվն է մտապահել Աննան, եթե  նրա  մտապահած թվի և 1250-ի տարբերությունը 750 է։
  • Գտի՛ր այն թիվը, որը  7-ի բաժանելիս ստացվում է 85  և 5 մնացորդ։
  • Գտեք ամենափոքր հնգանիշ թվի և ամենափոքր քառանիշ թվի եռապատիկի տարբերությունը։
  • Ր
  • Ո՞րն է ամենափոքր զույգ թիվը։

Ուղղաձիգ  3․ Լրացրու խաչբառի երրորդ սյան ազատ վանդակները վերից վար ըստ հարցերի հերթականության:

  • Ո՞րն է ամենափոքր երկնիշ թվի հնգապատիկը։
  • Ո՞րն է 240000 և 600 թվերի քանորդը։
  • Ո
  • Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրան ձախից կցագրենք 7 թվանշանը։
  • Ո՞րն է ամենափոքր եռանիշ թվի քառապատիկը։
  • Ո՞րն է  960  և 240 թվերի քանորդը։

    Արդյունքը՝
    Ամանորյա մաթեմատիկական խաղերի և խաչբառերի կազմում և տեղադրում բլոգում:

    Ալավերդյան Միա` 1, 2
    Աբելյան Էրիկ

Оставьте комментарий