Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Հովհաննես Թումանյանի թանգարան/քաղաքային քայլք 2

«Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)/քաղաքային քայլք» նախագծի շրջանակներում այցելեցինք Հ․ Թումանյանի տուն-թանգարան։ Գիդ ուղեկցորդի օգնությամբ ավելի մանրամասն ուսումնասիրեցինք Հ․ Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Որից հետո մասնակցեցինք կրթական ծրագրին, որի շրջանակներում սովորողները խաղացին Հ. Թումանյանի կազմած խաղերը։ Թանգարանային շրջայցից տպավորված իրականացրեցինք քաղաքային ընթերցումներ։ Սովորողներն ընթերցեցին Հ․ Թումանյանի ստեղածագործություններն ու քառյակները։ Տեսաֆիլմը՝ մայրենիի դասվանդող՝  Արմինե Աբրահամյանի բլոգում։

Ճամփորդության մասին ավելի մանրամասն՝ տեսաֆիլմում․

Նախագծի շրջանակներում սովորողներն ուսումնասիրել են Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմել ու լուծել են մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հ. Թումանյանի որևէ հեքիաթի վերնագիրն էր: Սովորողները կազմել ու լուծել են նաև Հ. Թումանյանի հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ:

Նախագծի շրջանակներում դիտեցինք նաև նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։

Հովհաննես Թումանյան. 2D անիմացիոն ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սովորողները ճամփորդությունից տպավորված գրել են ճամփորդապատումներ՝

Ալլա Շարոյանց

Ստեփանյան Մարիա

Արեգ Դուրյան

Գոհար Թալանչյան

Մարի Հարությունյան

Շարոյան Լիլիթ

Եվա Հարությունյան

Նելսոն Խաչատրյան

Վիկտորյա Հարությունյան

Մանե Մաչկալյան

Оставьте комментарий