Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Չորրորդ դասարանի սովորողների համար կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կազմակերպվում է «Մաթեմատիկա» առարկայից ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ու հմտությունների ներկայացման ստուգատես։

Ժամանակահատվածը՝ մայիսի 8-հունիսի 13։

«Ելք» ստուգատեսի բովանդակությունն ուղղված է ինչպես 4-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկա դասընթացի արդյունքների, այնպես էլ մաթեմատիկա առարկայի սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչի ամփոփմանը։

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Ստուգատեսը մաթեմատիկա առարկայից անցկացվում է երկու փուլով՝

I փուլ՝ գործնական, կիրառական աշխատանքներ, սկսած մայիսի 8-ից
II փուլ՝ գրավոր ստուգում (թեստային տարբերակով), հունիսի 13-ին։


Անցկացման կարգը

«Ելք» ստուգատեսի ընթացքում սովորողը իր բլոգում բացում է համապատասխան անվանումով բաժին, որտեղ տեղադրում է «Ելք» ստուգատեսին ներկայացրած մաթեմատիկա առարկայից կատարած իր բոլոր աշխատանքները՝ գործնական աշխատանքները և թեստային աշխատանքը։

«Ելք» ստուգատեսի մաթեմատիկա առարկայից բովանդակային ուղղություններն են՝

1. մեդիահմտություն՝ առաջադրանքը մուտքագրելու, բլոգում աշխատելու կարողություն
2. գործնական կարողություններ
3. բանավոր հաշվելու կարողություն
4. ստեղծագործական կարողություն
5. ինքնուրույն և խմբով աշխատելու կարողություն
6. այլն։

«Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից, գնահատումը

«Մաթեմատիկա» առարկայից ծրագրի 4-րդ դասարանն ավարտող սովորողի ուսումնական առաջադիմությունը գնահատվում է «Ելք» ստուգատեսում ներկայացրած գործնական աշխատանքի կատարման և բլոգում ներկայացրած մաթեմատիկա բաժնում տեղադրված մաթեմատիկական նախագծերի արդյունքներով։ Ամփոփումը՝  սովորողի զարգացման բնութագրում՝ որակական գնահատում։
Թեստային աշխատանքը գնահատվում է որպես առանձին գնահատանիշ` 1-10 միավորով։

Հեռավար ուսոցմամբ սովորողը «Ելք» ստուգատեսին մասնակցում է հեռավար, գործնական և գրավոր աշխատանքնեը դնելով բլոգի համապատասխան էջում։


Գործնական աշխատանքի առաջադրանքները տես այստեղ:


Թեստային աշխատանքի կազմակերպման կարգը տես ստորև՝

Գրավոր աշխատանքի կազմակերպման ընթացքը.

1.Ստուգումը կազմակերպվում է հունիսի 13-ին՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային: Դպրոց-պարտեզի ղեկավարը իր հրամանով որոշում է տուգումը կազմակերպելու վայրը, կազմակերպիչներին: Ստուգման սկիզբը՝ 10.00։ Սովորողները ներկայանում են ժամը  9։00-ին։

2. Ստուգումը անցկացնում են դպրոց-պարտեզի  ղեկավարի որոշած մանկավարժական աշխատողները (այսուհետ՝ կազմակերպիչ) .

  • Արևելյան դպրոց պարտեզ՝ 3 աշխատող
  • Արևմտյան դպրոց պարտեզ՝ 3 աշխատող
  • Հյուսիսային դպրոց պարտեզ՝ 2 աշխատող
  • Հարավային դպրոց պարտեզ՝  2 աշխատող

Կարզամկերպիչը  չի կարող լինել մաթեմատիկա դասավանդողը:

3. Ստուգման ավարտից հետո նույն օրվա ընթացքում ստուգվում են աշխատանքները։ Աշխատանքները ստուգում են տվյալ դպրոց պարտեզում մաթեմատիկա դասավանդողը և դպրոց պարտեզի ղեկավարի նշանակած անձը:

4. Սովորողը ստուգմանը մասնակցում է անհատական նոթբուքով կամ նեթբուքով (լրիվ լիցքավորած): Անհատական գործիքի խափանման կամ այլ պատճառով ստուգման պահին համակարգիչ չունենալու դեպքում սովորողին գործիքը տրամադրում է դպրոցի ընթերցասրահը։ Ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերը կազմում են Գրետա Բակունցը, Անի Միրզոյանը, այնուհետև առաջարկած տարբերկաներն քննարկում են «Մաթեմատիկա» ամսագրի անդամները մինչև հունիսի 10-ը: Թեստերի չորս տարբերակները տեղադրվում են «Google Drive»-ում՝  «Google Forms» տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Առավոտյան ժամը 9:55 Գրետա Բակունցը առաջադրանքների չորս տարբերակները ուղարկում է դպրոց-պարտեզների ղեկավարների էլեկտրոնային փոստին՝ Q.Nersisyan@mskah.am, nikonar@mskh.am, g.baljyan@mskh.am ,  sh.poghosian@mskh.am:  Դպրոց-պարտեզի ղեկավարը առաջադրանքները ուղարկում է սովորողների էլեկտրոնային փոստին: Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Սովորողները բացում են որոշված տարբերակի առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը  «Google Forms»-ից առաջադրանքը՝ պատասխանով, բերում է բլոգ՝ Մաթեմատիկայի  ստուգատես բաժին,  տեղադրում է առաջադրանքները՝ պատասխաններով, որից հետո՝ սեղմում է ուղարկել («Submit» կամ «Готово» ) կոճակը:

4․ Հատուկ կարիքով սովորողը ստուգմանը մասնակցում է ԱՈՒՊ-ի համաձայն։ Դասվարի, դպրոցի ղեկավարի և երեխայի զարգացման ծառայության գրավոր հիմնավորմամբ սովորողը կարող է ազատվել ստուգումից:

5. Դպրոց-պարտեզի՝ ստուգումից ազատ աշխատակիցը, կազմակերպում է ստուգման պրոցեսի ուղիղ հեռարձակումը՝ առանց խանգարելու ստուգման պրոցեսին:

6․ Աշխատանքի կատարման համար տրվում է 60 րոպե, հատուկ կարիքով սովորողի համար՝ 100 րոպե: Գնահատումը՝ համաձայն կարգի՝ 10 միավորանի համակարգով:

7. Սովորողների աշխատանքը ավարտվելուց հետո, ոչ ուշ քան 11:30, դպրոց-պարտեզի ղեկավարը առաջադրանքները տեղադրում է դպրոց-պարտեզի կայքում:

8. Ժամը 11:30 «Մաթեմատիկա» ամսագրի ղեկավարը  սովորողների աշխատանքները և առաջադրանքների պատասխանները ուղարկում է դպրոց պարտեզների դասավանդողներին՝ Հարավայինը՝ Լյովա Սարգսյանին՝ lyova-sargsyan@mskh.am, Արևմտյանը՝ Գրետա Բակունցին g.bakunc@mskh.am, Հյուսիսայինը՝ Անի Միրզոյանին՝ ani-mirzoyan@mskh.am, Արևելյանը՝ Սմբատ Պետրոսյանին՝  smbat.petrosyan@mskh.am :

9․ Ստուգումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով։ Սովորողը մինչև օրվա վերջը իր հասցեին ստանում է առաջադրանքի ստուգված տարբերակը և խնդիրների ճիշտ պատասխանները: Ստուգումների ֆայլը դասավանդողը ուղարկում է դպրոց-պարտեզի ղեկավարին: Նա նույն ֆայլում ավելացնում է սովորողի ՏՏ կարողությունների գնահատման սյունակներ և լրացնում կազմակերպիչների հետ:

10․Գնահատվում են․

  •  համակարգչով և ինտերնետով սովորողի աշխատանքային հմտությունները
  •  էլեկտրոնային փոստի օգտագործումը
  •  «Google Forms» տեսքի առաջադրանքի հետ աշխատելու կարողությունը
  • մաթեմատիկական կարողությունները․
    Գնահատումը տասը միավորանոց համակարգով, տես սանդղակը:

Ծնողները կարող են առանց խանգարելու հետևել սովորողների աշխատանքին:

11. Դպրոց-պարտեզի ղեկավարը ծնողների հետ մանկավարժական քննարկում է կազմակերպում՝ ընդունելության, հեղինակային ծրագրով աշխատող ուսումնական հաստատությունների Բլեյան բաց ցանցի գործունեության մասին:

12. Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է ստուգման գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր:

4․1 դասարան


4․2 դասարան

4․3 դասարան

Оставьте комментарий