Рубрика: Ուսուցչի օրագիր, Անհատական աշխատաժամանակ, Անհատական աշխատաժամանակ՝ 2021-22, Անհատական աշխատակարգ․ հոկտեմբերի 28-նոյեմբերի 1, Անհատական ուսուցում

Մանկավարժական գարնանային ճամբարի մեկնարկն Արևմուտքում

Ձմռան շունչ առած գարնանը մեկնարկեց մանկավարժական ճամբարն, որն հարուստ է բազմաբնույթ ու հետաքրքիր գործունեություններով։

Անուշ Դավթյանը Արևմտյան դպրոցի դասավանդողների հետ միասին պատրաստում է կավից սպասք։

5 տարեկանների խմբի սովորողներն Անի Գրիգորյանի հետ միասին խաղում են բառակազմական խաղեր՝ ծանոթ տառերով կազմելով բառեր։

2-4 տարեկանների խումբն Աղավնի Վանյանի և Աստղիկ Գրգորյանի հետ միասին պատրաստում են ծննդյան օրացույց։

Դասավանդողներն իրականացնում են նաև սենյակների մաքրության աշխատանքներ։
Դասվանդողներն աշխատում են նաև մարտի ամփոփման, ինչպես նաև ապրիլյան նախագծերի հրապարակման շուրջ։

Այսօր մեծ ոգևորությամբ մասնակցեցինք նաև Մարմարյա սրահում կայանալիք երաժշտական ընդհանուր պարապմունքին։

Որից հետո յուրաքանչյուրս մասնակցեցինք մասնախմբերով ու նախագծային խմբերով քննարկումներին։

Օրն ամփոփեցինք պարատանը՝ նոր պարի ուսուցմամբ։

Рубрика: Ուսուցչի օրագիր

Ուսուցչի կամավոր ատեստավորում

Ուսումնասիրել եմ  մաթեմատիկա առարկայից ուսուցչի կամավոր ատեստավորման թեստերըկամավոր ատեստավորման կարգը։

Читать далее «Ուսուցչի կամավոր ատեստավորում»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2019-2020, Ուսուցչի օրագիր

Հերթապահի օրագիր

Չնյած կորոնավիրուսի  հետևանքով առաջացած սահմանափակումներին  Արևմտյան դպրոցում  աշխատանքները    ընթանում   են  բնականոն  հունով։   Իհարկե ցանկացած աշխատանքին   մասնակցելիս   բոլորս  պահպանում ենք    անվտանգության անհրաժեշտ  կանոնները։ Յուրաքանչյուր հերթապահ  սեբաստացու   կարևոր  աշխատանքներից է միջավայրի խնամքն ու հոգատարությունը, ուստի ջրեցինք սենյակային ու բակային բույսերը, կատարեցինք սենյակային բույսերի անհրաժեշտ տեղաշարժ, ինչպես նաև կարգի բերեցինք ուսումնական կաբինետները։

Արևմտյան դպրոցի ջերմոցում շարունակվում են  Շուշան Ալեքսանյանի և ընկերների <<Ուսումնական ջերմոց>> շուրջտարյա աշխատանքները։ Ագարակում  շարունակվում  են  ընթանալ  նաև     <<Ուսումնական մեղվանոց>> նախագծի համակարգող Արմինե Գոգինյանի  և ընկերների աշխատանքները։ Մեղվաընտանիքին  հյուրընկալել   էին   նաև  Քոլեջի  ճամբարականները՝ պահպանելով անվտանգության բոլոր  կանոնները։

Օրը կարևորվեց նաև  <<Սարալանջ>> կամ <<Մհերի դուռ>> խորագրով  քանդակագործների ամենամյա   բաց հավաքի պաշտոնական բացման արարողությամբ։  Հունիսի 15-ին տեղի ունեցավ Քանդակագործների ամենամյա  բաց հավաքի պաշտոնական բացումը։

Հերթապահությանս օրվա  հետաքրքիր մաս էր կազմում նաև այն, որ 4․1 դասարանի սովորող Աշոտ Մարկոսյանը  այցելեց  դպրոց,  որպեսզի միասին կատարենք  մաթեմատիկայի ստուգատեսի գործնական աշխատանքները։  Միասին կատարեցինք ստուգատեսի գործնական աշխատանքները՝  պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։

 

 

 

 

 

 

 

Рубрика: Ուսուցչի օրագիր

Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ

Հունիս  3-ին կայացավ  առցանց հանդիպում կրթահամալիրի տնօրենի  հետ։  Հանդիպումը բաց էր, որին կարող էին մասնակցել բոլոր մանկավարժական աշխատողները։  Այսօր իրենց աշխատանքն էին ներկայացնում հայրենագետների, բնագետների և  մաթեմատիկների մի խումբ, որոնց թվում  նաև ես էի։     Նման հանդիպումները մեծ դեր ու  խթան են հանդիսանում  յուրաքանչյուր  մանկավարժական աշխատողի   նախագծային աշխատանքները  և  գործունեությունը առավել մանրակրկիտ  և արդյունավետ կազմակերպելու համար։ Читать далее «Հանդիպում կրթահամալիրի տնօրենի հետ»