Рубрика: Նախագծեր

Ստեղծագործ մաթեմատիկները

IMG_9313

Նախագծի իրականացման ժամանակը՝   սեպտեմբերի 1-30

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝  

  • Սովորողների  ստեղծագործական կարողությունների  և  տրամաբանական մտածողության  զարագացում
  • Սովորողների կողմից նոր և հետաքրքիր խնդիրների կազմում

Հիմնական խնդիրներն են՝ 

  • Սովորողների  մոտ վերացնել վախը տեքստային բնույթի խնդիրների նկատմամբ
  • Սովորողների մոտ կայուն գիտելիք ձևավորելն է։

Կազմակերպումը՝ 

  • Սովորողները  հորինում են տեքստային բնույթի  հետաքրքրաշարժ  խնդիրներ ու  մաթեմատիկական խաչաբառեր, որոնք առաջադրում են դասարանի մյուս սովորողներին։
  • Միասին քննարկում են խնդիրներն ու խաչբառերը և լուծում դրանք։
  • Սովորողները   իրենց   կազմած   խնդիրների  միջոցով  կազմում են   խաղ-վիկտորինաներ  և  առաջարկում են  իրենց ընկերներին։
  • Խաղ-վիկոտրինա  սովորողը կարող է կազմել  ինչպես միայն  իր կազմած խնդիրներով, այնպես էլ  առաջարկել  սովորողների այլ խմբի կամել խմբային խաղ-վիկտորինա՝  խմբի մասնակիցների   կազմած  լավագույն   խնդիրներով։

Արդյունքը՝

  • Սովորողների մեջ  սերմանել  սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • Տրամաբանական և ստեղծագործական մտքի զարգացում
  • Սովորողների պատրաստած խաչբառերի և տրամաբանական խնդիրների, խաղ-վիկտորինաների  հրապարակում բլոգներում։
  •  Ամբողջական էլեկտրոնային փաթեթի ստեղծում
  • Ռադիոնյութի պատրաստում և տեղադրում սովորողների բլոգներում։

Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները իրականացրել են նախագծի 1-ին փուլը՝ կազմել են  տարաբնույթ մաթեմատիկական խնդիրներ։

Սովորողների մեծ մասը  կազմել է՝

  • ժամանակի և հեռավորության վերաբերյալ  խնդիրներ՝  ամռան ընթացքում   իրենց կատարած  ճամփորդությունների տպավորությունների հիման վրա,
  • ալկոգելի   քանակի և տարողության վերաբերյալ  արդիական խնդիրներ,
  • դիմակների քանակի վերաբերյալ արդիական  խնդիրներ,
  • Գնացուցակի ծախսի վերաբերյալ  խնդիրներ,
  • Հեռավորության և ժամանակի վերաբերյալ այլ խնդիրներ
  • Այգու   բերքի զանգվածի վերաբերյալ խնդիրներ
  • Ջրավազանի տարողության վերաբերյալ խնդիրներ
  • Ընթերցանության, գրքի էջերի քանակի վերաբերյալ խնդիրներ։
  • Եղեք ստեղծագործ, ինքներդ որոշեք խնդրի բնույթը։

Ստեղծագործ մաթեմատիկները  նախագծի շրջանակներում Արևմյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմել են հետաքրքրաշարժ խնդիրներ։ Առավել հաջողված խնդիրներից կազմել ենք ֆլեշմոբ, փորձեք լուծել այն։

<<Ստեղծագործ մաթեմատիկները>> ֆլեշմոբ՝ 4-րդ դասարանի սովորողների համար։

<<Ստեղծագործ մաթեմատիկները>> ֆլեշմոբ՝ 5-րդ դասարանի սովորողների համար։

Ստեղծագործ մաթեմատիկները նախագծի արդյունքում Արևմյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները կազմեցին հետաքրքրաշարժ խնդիրներ, որի հիման վրա https://learningapps.org/-ով կազմել ենք՝ Ստեղծագործ մաթեմատիկները օնլայն ուսումնական խաղ, առաջարկում ենք խաղալ և մարզել տրամաբանությունը։

Ստեղծագործ մաթեմատիկները օնլայն ուսումնական խաղը  ներառված է Մաթեմատիկայի ամսագրի հատուկ՝ 16-րդ, թողարկման մեջ

Տիգրան Ղոչիկյան

Հայկ Հայրիյան

Մհեր Բարսեղյան

Սուսաննա Գրիգորյան

Եփրեմյան Էվա

Վահե Գաբրիելյան

Մնացականյան Էսթեր

Եվա Գրիգորյան

Մարկ Վարդանյան

Оставьте комментарий