Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. ապրիլ

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ ապրիլ ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք ապրիլ ամսվա առաջադրանքների փաթեթը և նախագծերը:

Читать далее «Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. ապրիլ»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Կոտորակները կենցաղում

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

Մոգականը մաթեմատիկայում/Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ

Ապրիլ ամսվա ընթացքում ստուգել եմ մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 93 աշխատանք։

Կատարել եմ մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի վերլուծություն։

Շարունակել եմ իրականացնել Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Ներկայացրել եմ ուսումնական պլանի կատարողականը:

1 օր կատարել եմ փոխարինում։

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Մայիս ամսվա նախագծեր

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ստուգատեսներ

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Չորրորդ դասարանի սովորողների համար կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կազմակերպվում է «Մաթեմատիկա» առարկայից ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ու հմտությունների ներկայացման ստուգատես։

Ժամանակահատվածը՝ մայիսի 20-հունիսի 10:

«Ելք» ստուգատեսի բովանդակությունն ուղղված է ինչպես 4-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկա դասընթացի արդյունքների, այնպես էլ մաթեմատիկա առարկայի սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչի ամփոփմանը։
Բոլոր առաջադրանքները սովորողն իր ցանկությամբ կարող է կատարել  ինչպես դպրոցում, այնպես էլ տանը կամ էլ իրեն հարամար որևէ  այլ վայրում։ Բոլոր առաջադրանքները տեղադրում է բլոգում՝ «Ելք» ստուգատես բաժնում։

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Ստուգատեսը մաթեմատիկա առարկայից անցկացվում է երկու փուլով՝

I փուլ՝ գործնական, կիրառական աշխատանքներ, սկսած մայիսի 20-ից
II փուլ՝ գրավոր ստուգում (թեստային տարբերակով), հունիսի 11-ին։

Անցկացման կարգը

«Ելք» ստուգատեսի ընթացքում սովորողը իր բլոգում բացում է համապատասխան անվանումով բաժին, որտեղ տեղադրում է «Ելք» ստուգատեսին ներկայացրած մաթեմատիկա առարկայից կատարած իր բոլոր աշխատանքները՝ գործնական աշխատանքները և թեստային աշխատանքը։

«Ելք» ստուգատեսի մաթեմատիկա առարկայից բովանդակային ուղղություններն են՝

1. մեդիահմտություն՝ առաջադրանքը մուտքագրելու, բլոգում աշխատելու կարողություն
2. գործնական կարողություններ
3. ստեղծագործական կարողություն
4. ինքնուրույն և խմբով աշխատելու կարողություն
5. այլն։

«Ելք» ստուգատես մաթեմատիկա առարկայից, գնահատումը

«Մաթեմատիկա» առարկայից ծրագրի 4-րդ դասարանն ավարտող սովորողի ուսումնական առաջադիմությունը գնահատվում է «Ելք» ստուգատեսում ներկայացրած գործնական աշխատանքի կատարման և բլոգում ներկայացրած մաթեմատիկա բաժնում տեղադրված մաթեմատիկական աշխատանքների արդյունքներով ։ Ամփոփումը՝  սովորողի զարգացման բնութագրում՝ որակական գնահատում։
Թեստային աշխատանքը գնահատվում է որպես առանձին գնահատանիշ` 1-10 միավորով։
Հեռավար ուսուցմամբ սովորողը «Ելք» ստուգատեսին մասնակցում է հեռավար, գործնական և գրավոր աշխատանքնեը դնելով բլոգի համապատասխան էջում։

Գործնական աշխատանքի առաջադրանքները`

1-ին կանգառ. մեդիահմտութունների ներկայացում.

Սովորողը ներկայացնում է տարվա ընթացքում իր ձեռքբերած մեդիահմտությունները՝

  • Աշխատանք word ծրագրով․
    Օնլայն կամ ներռեբնած word-ով աշխատելու կարողություն: Տարվա ընթացքում ուսումնասիրած նյութերի վերաբերյալ word-ով փորձեք կազմել առաջադրանքներ/մաթեմատիկական սիմվոլների մուտքագրում , երկրաչափական պատկերների տեղադրում  և այլն։
    * լրացուցիչ աշխատանք (geogebra ծրագրով աշխատելու կարողություն ,Quizizz.com կամ learning apps.org միջոցով մաթեմատիկական խաղ-վիկտորինայի կազմում):
  • Նշված աշխատանքները ավատելուց հետո, նշիր թե որքան ժամանակում աշխատանքը ավարտեցիր: Արդյունքները տեղադրիր «Ելք ստուգատես» բաժնում։
  • 2-րդ կանգառ. Ստեղծագործական աշխատանք։

    Սովորողը ներկայացնում է տարվա ընթացքում  մաթեմատիկա առարկայից  իր ամենասիրելի աշխատանքը ։Սովորողը պատրաստում է տեսանյութ կամ ռադիոնյութ։ Տեսանյութը տեղադրում է իր յութուբյան ալիքում, այնուհետև բլոգում՝ «Ելք ստուգատես» բաժնում։
    Ցանկության դեպքում ,աշխատանքը կարող են պատրաստել խմբով։
  • 3-րդ կանգառ: Չափումներ. մակերեսի և պարագծի հաշվում

    Սովորողը փնտրում և գտնում է իր շրջապատում քառակուսու և ուղղանկյան տեսք ունեցող առարկաներ: Չափերիզի միջոցով հաշվում  է յուրաքանչյուրի չափումները և հաշվում է յուրաքանչյուրի   մակերեսն ու  պարագիծը։ Արդյունքները տեսաֆիլմի կամ ֆոտոշարի հետ միասին   տեղադրել «Ելք ստուգատես» բաժնում։Վերը նշված աշխատանքները կատարելուց,  բլոգում հրապարակելուց հետո  սովորողը  համարվում է իր բաժին ստուգատեսի գործնական մասը  ավարտած:
    Թեստային աշխատանքի կազմակերպման կարգը տես ստորև՝Գրավոր աշխատանքի կազմակերպման ընթացքը.1.Ստուգումը կազմակերպվում է հունիսի 11-ին՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային: Դպրոց-պարտեզի ղեկավարը իր հրամանով որոշում է տուգումը կազմակերպելու վայրը, կազմակերպիչներին: Ստուգման սկիզբը՝ 10.00։ Սովորողները ներկայանում են ժամը  9։00-ին։2. Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է ստուգման գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր:
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիս

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝ երրորդ ուսումնական շրջանի ամփոփում

Ընթացքը`

Читать далее «Ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն»
Рубрика: Հաշվետվություն 2023-24, Նախագծեր

Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիս , ժամը՝ 11։00

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի և Արևմտյան դպրոցի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ 
 Գրետա Բակունց ու ….

Նպատակը՝

Читать далее «Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Ուսումնական պլանի կատարողական

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդել եմ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարաններում։ Դասավանդում իրականացրել եմ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ-ին համապատասխանող հեղինակային մաթեմատիկայի ուսումնական ծրագրով և կրթահամալիրի կողմից հաստատված ուսումնական պլանով։
Ուսումնական պլանի կազմակերպման և իրականացման կատարողականը համարում եմ հաջողված,  քանի որ հնարավոր է եղել տեղավորվել սահմանված ժամկետների մեջ և իրականացնել պլանավորված բոլոր նպատակները:

Ուսուցման գործընթացն իրականացրել եմ գործնական, ստեղծագործական, ընտանեկան, ճամփոդական, ՏՀՏ, համագործակացային, սովորող-սովորեցնող հետաքրքրաշարժ ուսումնական նախագերի միջոցով։ Նախագծերի արդյունքում սովորողները բացի չափորոշչով սահմանված գիտելիքներից ձեռք են բերել նաև նորանոր մեդիահմտություններ, համագործակցային , ստեղծագործական, սովորող-սովորեցնող, որոնողական և գործնական կարողություններ և այլ հմտություններ։ Յուրաքանչյուր դասարանի համար կազմել եմ նաև ուսումնական փաթեթներ, որոնք օգտագործում ենք ուսումնական գործընթացում։

Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը սովորողները մասնակցել են «Մաթեմատիկա» ամսագրի կողմից կազմակերպվող մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբին։

Բացի գիտելիքների ձեռքբերումց կարևորում եմ սովորողների ինքնագնահատման կարողությունների ձևավորումը։ Դրա համար սովորողներին առաջարկում եմ կազմել և կատարել ինքնաստուգման թեստեր, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա վերջում կազմել մաթեմատիկա առարկայի հաշվետվություն, որոնց արդյունքում սովորողը կարողանում է գնահատել, ինչպես նաև վերանայել և լրացնել իր յուրաքանչյուր ամսվա աշխատանքը և հանդես գալ նոր առաջարկներով։

Ուսումնական տարվա ընթացքում կատարել եմ նաև թարգմանչական աշխատանք, մաթեմատիկական ֆլեշմոբի վերլուծություն, որոնք հրապարակված են «Մաթեմատիկա» ամսագրում։ Կազմել եմ հոկտեմբեր և մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակները, իրականացրել եմ կրթահամալիր դիմած մասնագետի քառօրյա վերապատրաստում և մենթորական աշխատանք։



Рубрика: Մայիսյան հավաք 2024

Մայիսյան հավաքին ընդառաջ

Հավաքի ուղեցույց

Հավաքի բովանդակությունը

Ամփոփմանը ներկայացվող պահանջներ

1. Առարկայական ծրագրերի լրամշակում մաթեմատիկա դասավանդողների հետ։

Մաթեմատիկա դասավանդողները խմբերով ըստ օղակների՝ կրտսեր, միջին, ավագ, լրամշակում ենք մաթեմատիկա առարկայի ծրագրերը։

Հեղինակային մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններում․ ծրագրի վերամշակում

Մեդիամիջավայրի և մեդիահմտությունների զարգացման նախագիծ․

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում