Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Ուսումնական նախագծեր՝ 2018-2019

Սովորող-սովորեցնող

<<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում  Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները քայլքով գնացին խեցեգործության արհեստանոց  ու  Մայր դպրոցի 7-րդ և 8-րդ դասարանի սովորողների հետ միասին կավից պատրաստեցին երկրաչափական տարածական  մարմիններ և ուսումնասիրեցին իրենց պատրաստած մարմինները։

Մաթեմատիկների  ջոկատի սովորողները <<Սովորող-սովորեցնող>> նախագիծ իրականացրեցին նաև Արևմտյան դպրոցի 5 տարեկանների խմբի հետ։

Մաթեմատիկների ջոկատի սովորողները կազմեցին հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ, միասին քննարկեցին, վերլուծեցին, իսկ հետո  բացատրեցին կրտսեր ընկերներին։ Մաթեմատիկների ջոկատի սովորողները պարզագույն երկարաչափական մոդելներով խաղի միջոցով 5 տարեկանների հետ երկրաչափական պատկերներ ուսումնասիրեցին։

Այսպիսով՝ ճամբարային 4-րդ օրը   մաթեմատիկների ջոկատի սովորողները մի դեպքում հանդես եկան սովորողի, իսկ մյուս դեպքում՝ սովորեցնողի դերում:

img_3361img_3548img_3542img_3394img_3478img_3357img_3368img_3472img_3530img_3525img_3486img_3391img_3495

Չմոռացանք նաև միջավայրի խնամքի մասին։ Սովորողները  ջրեցին ծաղիկները և մաքրեցին իրենց շրջապատող միջավայրը։

Ճամբարային 4-րդ օրը իր  բլոգում ավելի մանրամասը ներկայացրել  է Սյուզաննա Գալստյանը։

 

Оставьте комментарий