Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Նախագծեր, Ուսումնական նախագծեր՝ 2018-2019

Սովորող-սովորեցնող

Արևմտյան դպրոցի Մաթեմատիկների ջոկատի սովորողները   Միջին դպրոցի սովորողների հետ միասին  մասնակցեցին <<Սովորող-սովորեցնող>> նախագծերի, որոնց շնորհիվ ձեռք բերեցին նոր որակներ, հմտություններ ու գիտելիքներ։

<<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում Միջին դպրոցի սովորողները վարպետության դաս անցկացրեցին Մաթեմատիկների ջոկատի սովորողների հետ։ Նրանք  սովորեցրեցին quizizz.com ծրագրով   խաղ -վիկտորինաներ ստեղծելու տեխնիկան։ Միասին պատրաստվում ենք Բնագիտատեխնիկական  ստուգատեսին։

<<Սովորող-սովորեցնող>> նախագծի շրջանակներում Մաթեմատիկների ջոկատի սովորողները սովորեցին նաև կավից երկրաչափական մարմիններ պատրաստել։

Նախագծի շրջանակներում միջին դպրոցի սովորողները կազմեցին հետաքրքրաշարժ խնդիրներ ու գլուխկոտորուկներ, որոնք լուծեցին Մաթեմատիկների ջոկատի սովորողների հետ։ Այն կմեծացնի  ոչ ստանդարատ խնդիրների նկատմամաբ սովորողների  հետաքրքրությունը  և դրանք լուծելու պատրաստակամությունը։

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց, Մենուա Հարությունյան և Լուսինե Ներսիսյան։

Մասնակիցներ՝ Միջին դպրոցի սվորողներ և Արևմտյան դպրոցի Մաթեմատիկների ջոկատի սովորողներ։

img_6206img_6184img_6165img_5661img_5720beautyplus_20190122205238760_saveimg_5703img_5749img_4334img_4470img_4318img_e4460img_3783img_3766img_3704img_3754img_3780img_3642

Оставьте комментарий