Рубрика: Ուսումնական ծրագիր

Հեղինակային մաթեմատիկայի ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Ուսումնական ծրագիր 4-5-րդ դասարաններ

Մաթեմատիկա առարկայի ուսուցման նպատակներն են.

  • մաթեմատիկական այնպիսի գիտելիքների ու կարողությունների
     ձևավորում, ինչն անհարաժեշտ է գործնական կիրառությունների, հարակից առարկաների ուսումնասիրման և կրթության շարունակականության համար
  • գործնական կարողություններ, գործնական իրադրություններում գիտելիքները կիրառելու կարողություններ
  • վերլուծական, տրամաբանական և ալգորիթմական մտածողության,
    ինտուիցիայի, տարածական պատկերացումների ձևավորում ու
    զարգացում
  • մաթեմատիկայի, որպես գիտության ու տեխնիկայի ունիվերսալ լեզվի,
    երևույթների ու պրոցեսների մոդելավորման միջոցի մասին
    պատկերացումների ձևավորում
  • ստեղծագործական կարողություններ, թվաբանական  գիտելիքների և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում  կիրառելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր
    հմտությունների ձևավորում
  • դիտարկելու, կռահելու, եզրակացություններ անելու կարողությունների
    ձևավորում
  • որոշումներ կայացնելու, սեփական և ուրիշների դատողություններին
    քննադատաբար վերաբերվելու, խմբում աշխատելու կարողությունների
    ձևավորում
  • ուշադրության, հիշողության, աշխատասիրության,
    հանդուրժողականության, նպատակասլացության, համբերության
    զարգացում
  • սեփական ուժերի նկատմամբ վստահության սերմանում
  • ինքնուրույն աշխատելու, համաձայնության գալու մշակույթի ձևավորում
  • խմբում աշխատելու կարողություններ, համագործակցային կարողություններ,
  • սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ

 Մաթեմատիկա առարկայի ուսուցման  հիմնական խնդիրներն են.

  • զարգացնել բնական թվերի հետ թվաբանական գործողություններ կատարելու, դրանց հատկությունները կիրառելու ունակություններ
  • խորացնել գիտելիքները բաժանարարի, բազմապատիկի, մեծությունների մասին
  • գաղափար տալ ամբողջի, մասի, կոտորակի մասին
  • ընդլայնել պատկերացումները երկրաչափական պատկերների մասին
  • գաղափար տալ ուղղի, հատվածի,  ճառագայթի   մասին
  • համակարգել և զարգացնել սովորողների նախորդ դասարաններում ձեռք բերած  գիտելիքները բնական թվերի, նրանց հատկությունների վերաբերյալ, ձևավորել սովորական կոտորակի ներմուծման անհրաժեշտության գաղափարը
  • արմատավորել սովորական կոտորակի, նրա հատկությունների, կոտորակների հետ գործողությունների և դրանց հատկությունների վերաբերյալ գիտելիքներ և կարողություններ
  • ձևավորել գիտելիքներ և կարողություններ խառը թվերի, նրանց հետ թվաբանական գործողությունների վերաբերյալ
  • խորացնել և զարգացնել մեծությունների, դրանց  չափման և դրանց հետ գործողություններ կատարելու, կիրառելու վերաբերյալ գիտելիքներն ու կարողությունները
  • ձևավորել թվային ճառագայթի վերաբերյալ նախնական գիտելիքներ և կարողություններ
    ձևավորել և զարգացնել կիրառական խնդիրներ լուծելու կարողություններ

Ուսումնական միջավայրը.

  • Սովորողի և դասավանդողի  անհատական  համակարգիչ (նեթբուք կամ նոթբուք):

Համացանցում ուսուցման միջավայրը.

Դասընթացի  կազմակերպումը.

Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի (շաբաթական չորս ժամ), մաթեմատիկա լաբորատորիայի սահմանած օրացույցի, կրթահամալիրյան օրացույցի: Սովորողն իր ընտրությամբ կարող է ընտրել ուսուցման հեռավար, առցանց, համակցված ուսուցման տարբերակներ:
Յուրաքանչյուր դասարանում սովորողների թիվը՝ 25-30 է, այդ թվում` հատուկ կրթությամբ սովորողներ: Ուսուցումը իրականացման ձև՝   նախագծային: Սովորողները յուրաքանչյուր թեմայի ուսուցման սկզբում ստանում են նախագծի փաթեթը, տանը, դպրոցում  կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները դասավանդողի ուղղորդմամբ, իսկ թեմայի ավարտին դասավանդողին է ներկայացնում նախագծի արդյունքները, այնուհետև հրապարակում է աշխատանքը իր բլոգում՝ համապատասխան բաժնում: Սովորողները նախագծերի իրականացման ժամանակ համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում և մշակում են անհրաժեշտ ինֆորմացիան, կատարում աշխատանքները: Բացի այդ, նախագծերի արդյունքների ներկայացման համար սովորողները կրկին ինքնուրույն են ընտրում ներկայացման համար անհրաժեշտ համակարգչային ծրագիրը,  սովորողը կարող է  առաջարկել իր գտած ծրագիրը, անհրաժեշտության դեպքում կազմակերպել նաև տվյալ ծրագրի ուսուցանումը մյուս սովորողների համար, տարվում են   սովորող-սովորոցնեող աշխատանքներ:

Գնահատումը.

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 միավորանոց համակարգով: Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոխել գնահատականը: Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում և յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի: Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ, ընդ որում և՛ բանավոր հարցումից, և՛ հանձնարարված նախագծային աշխատանքից:  Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից՝  իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը չի գնահատվում (թվանշանով չի գնահատվում ), սովորողն իր  կատարած աշխատանքը ուղարկում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին, դասավանդողը ստուգում է այն, իսկ աշխատանքի քննարկումը կատարվում է թե՛ առցանց, և թե՛ նախապես նշանակված խորհրդատվության ժամերին: Սովորողը անբավարար գնահատական է ստանում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և մինչև կիսամյակի ավարտը հնարավորություն ունի շտկելու այն: Առավելագույն 10 միավոր սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքների, մաթեմատիկական ստուգատեսների, մրցույթների և արժանանում մրցանակի: Սովորողի ուսումնակն շրջանի գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի որակական հատկանիշների, իսկ տարեկան աամփոփ գնահատականը նշանակվում է հաշվի առնելով ուսումնական չորս շրջանները:

Բովանդակություն

4-րդ դասարան

Միանիշ ու  բազմանիշ թվեր։  Թվի բնութագրումը
Համակարգչայի ծրագիր՝ Microsoft word, paint

  • Թվի ծագումը
  • Բազմանիշ  թվերի դիրքային գրառման դասերը և կարգերը
  • Կարգային միավորներ
  • Թվերի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
  • Թվերի դիրքային գրությունը
  • Թվերի ընթերցումը
  • Թվերի կցագրումը
  • Թվերի համեմատումը
  • Թվերի դասավորումը  նվազման և աճման կարգով
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Բանավոր հաշվարկ
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Թվաբանական  գործողություններ
Համակարգչային ծրագիր —
Microsoft word, paint, excel

  • Բազմանիշ թվերի հետ գործողությունները՝  գումարում, հանում, բազմապատկում և բաժանում
  • Գումարման ստուգումը հանումով
  • Հանման ստուգումը գումարով
  • Բազմանիշ թվի բազմապատկումը երկնիշ և եռանիշ թվերով
  • Բաժանում երկնիշ և եռանիշ  թվերի վրա
  • Բաժանման ստուգումը բազմապատկումով
  • Մնացորդով բաժանում
  • Մնացորդով բաժանում ու արդյունքի ստուգում
  • Խնդիրներ մնացորդով բաժանման վերաբերյալ
  • Հայտնի գումարելիի և գումարի միջոցով  անհայտ գումարելիի որոշում
  • Նվազելիի և տարբերության միջոցով հանելիի որոշում
  • Տարբերության և հանելիի միջոցով նվազելիի որոշում
  • Արտադրյալի և արտադրիչի միջոցով անհայտ արտադրիչի որոշելը
  • Բաժանելիի և քանորդի միջոցով անհայտ բաժանարարի որոշելը
  • Բաժանարարի և քանորդի միջոցով անհայտ բաժանելիի որոշելը
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ, որտեղ կկիրառվեն թվաբանական գործողությունների  հատկությունները
  • Բանավոր հաշվելու եղանակներ
  • Գործողությունների կատարման կարգը արտահայտության արժեքը հաշվելիս
  • Միևնույն   կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  • Տարբեր կարգի գործողություններ պարունակող արտահայտություններ
  • Փակագծեր պարունակող արտահայտություններ
  • Գումարման տեղափոխական հատկությունը
  • Բազմապատկման տեղափոխական  հատկությունը
  • Գումարման   զուգորդական   հատկությունը
  • Բազմապատկման  զուգորդական   հատկությունը
  • Գումարման հատկությունների համատեղ կիրառումը
  • Բազմապատկման հատկությունների համատեղ կիրառումը
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում (առաջին և  երկրորդ մակարդակներ)
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Պատիկ և բաժանարար
Համակարգչային ծրագիր — Microsoft word, paint, excel

  • 10-ի, 100-ի, 1000-ի բաժանելիության հայտանիշները
  • 5-ի բաժանելիության հայտանիշը
  • Զույգ և կենտ թվեր
  • 2-ի բաժանելիության հայտանիշը
  • Պատիկ և բաժանարար
  • Ամփոփիչ և ամրապնդող առաջադրանքներ

Սովորական կոտորակներ
Համակարգչային ծրագիր — Microsoft wordformula գործիքի ծանոթություն, կիրառում

  • Թվի մասը գտնելը
  • Թվի գտնելը, երբ հայտնի է նրա մասը
  • Մասերի համեմատումը
  • Կոտորակ, համարիչ, հայտարար
  • Կանոնավոր  և անկանոն կոտորակներ
  • Հավասար  հայտարար   ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Հավասար  համարիչ  ունեցող   կոտորակների  համեմատումը
  • Կանոնավոր և անկանոն կոտորակների համեմատումը
  • Կոտորակների վերաբերյալ պարզ տեքստային խնդիրներ՝ թվի մասը և թիվը նրա մասի միջոցով գտնելու վերաբերյալ
  • Գործնական աշխատանքներ
  • Ամենամասյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում (առաջին և երկրորդ  մակարդակներ)
  • Ինտերակտիվ մոդելներ
    Կոտորակներ․ ներածություն
    Կոտորակների գաղափարը
    Կոտորակներ․ հավասարություն
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Երկրաչափութան տարրեր

Համակարգչայի ծրագրերը՝ Geogebra, paint

  • Ուղիղ, հատված ու ճառագայթ
  • Բեկյալ, բեկյալի գծի երկարություն
  • Քառակուսի
  • Քառակուսու պարագծի և մակերեսի հաշվումը
  • Ուղղանկյուն
  • Ուղղանկյան պարագծի և մակերեսի հաշվումը
  • Խնդիրներ մակերեսի և պարագծի վերաբերյալ
  • Գործնական չափումներ
  • Ամենամասյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում (առաջին և երկրորդ մակարդակներ)
  • Ինտերակտիվ մոդելներ
    Մակերեսի հաշվումը
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի   միջոցով

Չափման միավորներ

  • Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով
  • Չափման միավորների համեմատումը
  • Թվաբանական գործողություններ չափման միավորներով
  • Նույն զանգվածի արտահայտումը տարբեր միավորներով
  • Նույն հեռավորության արտահայտումը տարբեր միավորներով
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի   միջոցով

Մեծություններ

  • Ժամանակ–արագություն–ճանապարհ փոխկապակցվածությունը
  • Ժամանակի չափման միավրոները
  • Զանգվածի չափման միավորները
  • Խնդիրների լուծում
  • Խնդիրներ հեռավորություն  հաշվելու  վերաբերյալ
  •  Տարի, տարեթիվ, ժամացույց
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների քննարկում
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի   միջոցով

Թվային հաջորդականություններ

  • Թվային հաջորդականություններ
  • Իրար հաջորդող բնական թվերի գումար
  • Իրար հաջորդող զույգ թվերի գումար
  • Իրար հաջորդող կենտ թվերի գումար
  • Թվի քանակի որոշումը կախված թվանշանների քանակից
  • Մոգական քառակուսիներ

Տեքստային  խնդիրներ

  • Խնդիրներ տարիքի  վերաբերյալ
  • Թվի գուշակում(վերջից լուծվող խնդիրներ)
  • Տեղափոխության վերբերյալ խնդիրներ
  • Գունային խաղեր
  • Հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Ոչ ստանդարտ խնդիրներ

5-րդ   դասարան

Բնական թվեր և զրո
Համակարգչային ծրագիր —
Microsoft word, paint, excel

  • Թվանշաններ և դրանց միջոցով թվի գրառումը
  • Կարգեր, կարգային միավորներ
  • Թվի ներկայացումը կարգային միավորների գումարի տեսքով
  • Թվերի ընթերցումը
  • Հաշիվ և թիվ: Բնական թվեր
  • Բնական թվերի համեմատումը նրանց գրառման հիման վրա
  • Հաշվարկային խնդիրներ(խնդիրներ թվային կախվածության վերաբերյալ)
  • Տեքստային բնույթի հետաքրքրաշարժ խնդիրներ
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Գործողություններ  բնական թվերով
Համակարգչային ծրագիր —
Microsoft word, paint, excel

  • Բնական թվերի գումարումը
  • Գումարման տեղափոխական օրենքը
  • Գումարման զուգորդական օրենքը
  • Բնական թվերի բազմապատկումը
  • Բազմապատկման տեղափոխական օրենքը
  • Բազմապատկման զուգորդական օրենքը
  • Բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ
  • Բնական թվերի գումարման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի հանումը
  • Հանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի բազմապատկումը
  • Կարգային միավորների բազմապատկումը
  • Բազմապատկման  հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Բնական թվերի բաժանումը, բաժանման հաշվեկանոնը և նրա բացատրությունը
  • Մնացորդով բաժանում
  • Բաժանման հատկությունները
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման  թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Մեծությունների  չափում։  Երկրաչափության  տարրեր
Համակարգչային ծրագիր — Microsoft word, paint, Geogebra

  • Հատված և նրա երկարությունը
  • Ճառագայթ, ուղիղ և հարթություն, սանդղակներ, կոորդինատային ճառագայթ
  • Շրջանագիծ, շրջան
  • Անկյուններ և նրանց չափումը
  • Բեկյալ գծեր և բազմանկյուններ
  • Ուղղանկյան  մակերեսը
  • Ուղղանկյունանիստ, ծավալ, ուղղանկյունանիստի ծավալը
  • Ուղղանկյունանիստի մակերևույթի մակերեսը
  • Գործնական չափումներ
  • Թեմայի ամփոփում   ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Բնական թվերի  բաժանելիությունը
Համակարգչային ծրագիր — Microsoft word, paint, excel

  • Բնական թվի բաժանարարներն և  բազմապատիկները
  • Բաժանելիության հայտանիշներ, թվերի  բաժանելիությունը 10-ի, 5-ի, 2-ի, 3-ի, 9-ի,4-ի:
  • Ամենամեծ ընդհանուր բաժանարար
  • Ամենափոքր ընդհանուր բազմապատիկ
  • Պարզ և բաղադրյալ թվեր
  • Բաղադրյալ թվերի վերլուծումը պարզ արտադրիչների
  • Երկու թվերի  ընդհանուր բաժանարարը և ամենափոքր ընդհանուր բազմապատիկը գտնելը` թվերը պարզ արտադրիչների վերլուծելով
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Սովորական կոտորակներ

  • Մաս և ամբողջ
  • Բաժիններ, բաժինների գումար, սովորական կոտորակներ
  • Սովորական կոտորակի հիմնական հատկությունը և սովորական կոտորակների հավասարության պայմանը
  • Սովորական կոտորակների ընդհանուր հայտարար բերելը
  • Կոտորակների համեմատումը
  • Կոտորակների գումարում և հանում
  • Կոտորակների բազմապատկումը և բաժանումը
  • Փոխհակադարձ կոտորակներ
  • Թվաբանական օրենքները կոտորակների բազմապատկման համար
  • Տեղափոխական և զուգորդական օրենքները կոտորակների բազմապատկման համար
  • Գումարման և հանման նկատմամբ  բազմապատկման բաշխական օրենքը  կոտորակների համար
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրերի քննարկում (երկրորդ մակարդակ)
  • Ինտերակտիվ մոդելներ՝

Կոտորակներ․ ներածություն

Կոտորակների գաղափարը
Կոտորակներ․ հավասարություն

  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

 Խառը թվեր

  • Խառը թվեր
  • Խառը թվերի համեմատումը
  • Խառը թվերի գումարումը, հանումը
  • Խառը թվերի բաժանումը, բազմապատկումը
  • Մակերեսի ու ծավալի հաշվումը  խառը թվերով
  • Գործնական չափումներ
  • Ամենամսյա ֆլեշմոբի խնդիրների լուծում (երկրորդ մակարդակ)
  • Ինտերակտիվ մոդելներ
    Կոտորակներ․ խառը թվեր
  • Հետաքրքրաշարժ խնդիրների քննարկում
  • Թեմայի ամփոփում ինքնաստուգման թեստի  կամ մաթեմատիկական խաչբառի միջոցով

Ծրագրի մշակումը իրականացրել ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մաթեմատիկայի դասավանդողների հետ համատեղ։

Оставьте комментарий