Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  դեկտեմբերի   03-31

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Նպատակը՝

  • Ամանորի վերաբերյալ   խնդիրների կազմում  ու լուծում
  • Ամանորի վերաբերյալ   խաչբառի կազմում ու լուծում
  • Ստեղածագործական և տրամաբանական մտքի զարգացում
  • Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական, որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
  • Ամանորյա խաղի ստեղծում

Սովորողները պետք է

  • Կազմեն և լուծեն  Ամանորի վերաբերյալ   խաչբառ
  • Կազմեն և լուծեն  ամանորյա խնդիրներ
  • Պատրաստեն մաթեմատիկական օնլայն վիկտորնաներ։
  •  Արդյունքների մասին պատմեն իրենց բլոգներում

Արդյունքը՝

Читать далее «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ»
Рубрика: Հաշվետվություն, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021-2022

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Նյեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Թթուդրիկն ու մաթեմատիկան
Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)
Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը
Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում
Իմ ընտանիքը
Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ(ճամփորդություն)
Կազմել եմ Նոյեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրները։

Հոկտեմբեր ասմվա մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել են Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի 107 սովորող։ Արդյունքում ստուգել եմ հոկտեմբեր ասմվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 107 աշխատանք։

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Թթուդրիկն ու մաթեմատիկան

Նոյեմբեր ամսվա ընթացքում  Սոնա Սարգսյանի և Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ միասին իրականացրեցին «Թթուդրիկն ու մաթեմատիկան» նախագիծը։

Նախ սովորողները ընկեր Սոնայի հետ միասին գնեցին թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները, որից հետո հաշվեցինք անհրաժեշտ ծախսը։ Թթուդրիկի ընթացքում սովորողների հետ կրկնեցինք նաև զանգվածի չափման միավորները։

Տեսաֆիլմում ներկայացված է մի փոքրիկ հատված։ Տեսաֆիլմը՝ Սոնա Սարգսյանի բլոգում։

Շողիկ Սահակյանի և Արևմտյան դպրոցի 4․1-րդ դասարանի սովորողների հետ միասին ևս իրկանացրեցին «Թթուդրիկն ու մաթեմատիկան» նախագիծը։

Նախ ընկեր Շողիկը սովորողների հետ միասին գնեց թթվի համար անհրաժեշտ բաղադրիչները, որից հետո հաշվեցինք անհրաժեշտ ծախսը։ Թթուդրիկի ընթացքում սովորողների հետ կրկնեցինք նաև զանգվածի չափման միավորները, ինչպես նաև որոշեցինք, թե որքան աղ է անհրաժեշտ օգտագործել 6 լիտր աղաջուր ստանալու համար։
Մանրամասները՝ տեսաֆիլմում,

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22, Ուսումնական ճամփորդություններ

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ

Screenshot_20211019-190918_Maps

Օրը՝ նոյեմբերի ` 20

Եղանակը՝ առանց տեղումների եղանակ, ցերեկը՝ +11 +14 ջերմաստիճան։

Մեկնում՝ ժամը 10․00-ին` Մայր դպրոցի կայանատեղի

Վերադարձ՝ 16:00` Մայր դպրոցի կայանատեղի

Պատասխանատուներ` Արմինե Գոգինյան Գրետա Բակունց

Читать далее «Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Թթուդրիկն ու մաթեմատիկան

Նախագծի  իրականացման ժամանակահատվածը՝  նոյեմբերի 10-12

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝  Գրետա Բակունց, Սոնա Սարգսյան, Շողիկ Սահակյան

Նպատակը՝  

Читать далее «Թթուդրիկն ու մաթեմատիկան»