Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22, Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես/2021-2022 ուս. տարի, Ստուգատեսներ

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատես/2021-2022 ուս. տարի

Ժամանակահատված՝ հունիսի 1-13

Մասնակիցներ՝ 4-րդ դասարանի սովորողներ

Չորրորդ դասարանի սովորողների համար Ելքի ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը ներկայացնում է իր մաթեմատիկական հմտությունները։

  • Ստուգատեսը կազմակերպվում է առկա և հեռավար հարթակներում, ստուգատեսի ընթացքը, արդյունքներն արտացոլվում են սովորողի բլոգում, լուսաբանվում դպրոցի կայքում, բլոգում։
  • Սովորողը ստուգատեսին մասնակցում է իր համակարգչով: 
  • Սովորողն իր բլոգում ունի Ստուգատես վերնագրով բաժին:
  • Հեռավար ուսուցման ծրագիր ընտրած սովորողները ստուգատեսին մասնակցում են հեռավար տարբերակով։
  • Այս չորս փուլերի արդյունքները գրանցվում են համապատասխան փաստաթղթում, որը բաց է՝ տեսանելի սովորողներին, ծնողներին։

 Առաջին փուլ:
 Չափումներ, պարագիծ:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարությունները և հաշվում է ու գրանցում է պարագիծը:

Տանը:
Սովորողը մոտենում է իր աշխատանքային սեղանին, որն ունի ուղղանկյուն կամ քառակուսի ձև, չափում է երկարությունը, լայնությունը, հաշվում է սեղանի պարագիծը:Սովորողը գրանցում է աշխատանքի սկիզը, ավարտը: Աշխատանքը տեսանկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երկրորդ փուլ:

 Չափումներ, մակերսի հաշվում:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
 Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Տանը:
Սովորողն բացում է նշված հղումը, ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, ավարտը, արդյունքները: Աշխատանքը նկարահանվում է, և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Երրորդ փուլ
 Կշռում:

Այս փուլին սովորողն իր ցանկությամբ  կարող է մասնակցել ինչպես տանից, այնպես էլ դպրոցից:

Դպրոցում:
 Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Տանը:

Սովորողը մոտենում է իրենց տան կշեռքին,գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Այնուհետև գրանցում է ընտանիքի մնացած անդամների զանգվածները, նշում է ով է ամենածանրը: Արդյունքն արտահայտում է գրամներով: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց: Աշխատանքը նկարահանվում է և հղումը տեղադրվում է Ստուգատես բաժնում:

Չորրորդ փուլ:
 Հեծանիվ կամ լող:

 Սովորողը չորրորդ փուլում, իր ցանկությամբ,  կա՛մ լողում է, կա՛մ էլ վարում է հեծանիվ:


Հեծանիվ:

Սովորողը մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվը քշում է մոտ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով:

Լող:
Սովորողը լողազգեստով մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Օգնականը միացնում է վայրկենաչափը, սովորողը սկսում է լողալ: Սովորողը երկու անգամ  լողավազանի երկարությամբ  մի ծայրից լողալով գնում է մյուս ծայրը և ետ է վերադառնում: Օգնականը գրանցում է ժամանակը: Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ /լողավազանի երկարությունը նախապես նշվում է/: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի սանտիմետր  է լողում՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կլողար  մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան սանտիմետր լողար:

Այս չորս փուլերը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:

Ծնողները կարող են առանց խանգարելու հետևել սովորողների աշխատանքին:

Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է Ստուգատեսի գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր:

Արդյունքը՝

Արևմտյան դպրոցի սովորողները մասնակցեցին մաթեմատիկայի ստուգատեսի 4 գործնակական աշխատանքներին(կանգառներին)։

Վահան Պետրոսյան

Գոռ Մանուկյան

Նանե Պլուզյան

Մկրտչյան Լիա

Արեգ Դուրյան

Խաչատրյան Նելսոն

Փիրումյան Վիկտորիա

Հասմիկ Ալեքսանյան

Լաուրա Ղազարյան

Սուքիասյան Արես

Րաֆֆի Հարությունյան

Դավիթ Մովսիսյան

Եվա Հարությունյան

Մարի Հարությունյան

Արևիկ Ստեփանյան

Ֆարզամ Ֆարհադ

Արինա Իսախանյան

Նարե Սարգսյան

Մարիա Ստեփանյան

Ավդալյան Մարի

Գոհար Թալանչյան

Оставьте комментарий