Рубрика: Հաշվետվություն, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021-2022, Հունիսյան ամառային բաց ճամբար, Նախագծեր, Նախագծեր 2021-22

Հետաքրքրաշարժ մաթեմատիկան ամառային մաթեմատիկական ճամբարում

Ամառային մաթեմատիկական ճամբարի շրջանակներում Միջին դպրոցում հանդիպեցին Եղեգնաձորի դպրոցի 5-8-րդ դասարանի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5-8-րդ դասարանի սովորողներ, որոնց միավորում էր մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրների հանդեպ ունեցած սերն ու հետաքրքրությունը։ Սովորողների հետ իրականացրեցինք «Հետաքրքրաշարժ մաթեմատիկա» նախագիծը, որի շրջանակներում սովորողները մասնակցեցին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային։ Որից հետո միասին լուծեցինք ու քննարկեցինք մաթեմատիկայի ֆլեշմոբը։ Ֆլեշմոբի խնդիրները ընտրել էինք մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբների 2-րդ և 3-րդ մակարդկաներից։ Սովորողները բավականին ակտիվ էին ու պատրաստակամ։ Սովորողներին ներկայացրեցինք նաև մեր մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբները, առաջարկեցինք լինել ակտիվ մասնակից, ինչպես նաև տեղեկացրեցինք, որ սովորողը կարող է մասնակցել մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբների 5-րդ մակարդակի(սովորողների առաջադրած խնդիրներից) կազմանը, եթե կարողանա առաջարկել ոչ ստանդարտ հետաքրքիր խնդիր և ուղարկել Լիանա Հակոբյան էլ․ հասցեին։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր ու բովանդակալից։

Оставьте комментарий