Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Ուսումնական աշուն 2022.

Սիրելի սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա կազմել մաթեմատիկական ուսումնական խաղերի, ինչպես նաև մաթեմատիկական ինքնաստուգման թեստերի փաթեթ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի մաթեմատիկայի ուսուցման գործընթացը։ Կկատարեք նաև գործնական աշխատանքներ, որի միջոցով կամրապնդեք  և առօրյա կյանքում կկիրառեք ձեր մաթեմատիկական գիտելիքները։

Դրա համար առաջարկում եմ

Читать далее «Ուսումնական աշուն 2022.»
Рубрика: Անհատական աշխատաժամանակ, Անհատական աշխատաժամանակ 2022-23

Մանկավարժական ճամբար. հոկտեմբերի24-28

Հոկտեմբեր 24

9։00-9։20 -ընդհանուր պարապմունք, օրվա անելիքի քննարկում

9։20-10։30 — կաբինետների մաքրություն /կաբինետների պատասխանատուներ/
10։30-11։30 —Պարտիզպուրակային աշխատանքները Արևմտյան դպրոցում ղեկավար՝ Շուշան Ալեքսանյան
11։30-12։00— աշխատանք բլոգներում

  • Հոկտեմբերի ամփոփում
  • Մատենավարություն
  • Ուսումնական աշուն նախագծերով աշխատանք

12։00-12։30 ընդմիջում

13:00՝ հավաքներ մասնախմբերով, Մաթեմատկա դասավանդողներ. Միջին դպրոց, ֆիզիկայի լաբորատորիա

13:45՝ մասնագիտական զարգացման սեմինարներ/Կարինե Խառատյանի հետ՝ Մտքի մարզանքի հնարքները կրտսեր դպրոցում․ ավագ դպրոցի ընթերցասրահ/

Читать далее «Մանկավարժական ճամբար. հոկտեմբերի24-28»
Рубрика: Գնահատում

Մաթեմատիկա առարկայի գնահատում․ իմ մոտեցումը

Գնահատումը ուսումնական գործընթացի կարևոր խթան է, սակայն այն չպետք է կոմպլեքսներ առաջացնի սովորողի մոտ, ուստի սովորողը ցանկության և հնարավորության դեպքում կարող է փոփոխել գնահատականը՝ լրացնելով իր կատարած աշխատանքում ունեցած բացթողումները։

Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է 10 միավորային համակարգով:

Մաթեմատիկա դասընթացի առարկայական ծրագրով նախատեսված թեմաների ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում կամ բացօթյա այլ միջավայրում։
Յուրաքանչյուր դասաժամի ընթացքում սովորողը հնարավորություն ունի առաջարկվող նախագծային առաջադրանքներից հավաքել միավորներ, որոնք վերջում վերածվում են գնահատականի:

Սովորողը դասապրոցեսի ընթացքում ստանում է միավորներ՝ բանավոր հարցումից, գործնական աշխատանքներից, հանձնարարված նախագծային աշխատանքներից, բլոգային աշխատանքներից:

 Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքները մաթեմատիկայից՝  առաջարկելով անհատական մաթեմատիկական նախագիծ, որի առաջադրանքները նա կատարում է տանը: Տանը կատարվող աշխատանքի համար սովորողը թվանշանով չի գնահատվում, սովորողն իր  կատարած աշխատանքը ուղարկում է դասավանդողի էլեկտրոնային հասցեին։ Դասավանդողը ստուգում է սովորողի կողմից ուղարկված աշխատանքը և պատասխանում նրա մոտ առաջացած հարցերին։
Բացի ընտանեկան նախագծերից սովորողը առանձին տնային հանձնարարություն չի ստանում։ Սովորողը տանը ավարտում է մաթեմատիկայի դասաժամերին կատարած նախագծային աշխատանքը։
Սովորողը անբավարար գնահատական է ստանում է միայն այն դպքում, եթե չի կատարում նախագծային աշխատանքները և հնարավորություն ունի այն շտկելու մինչև կիսամյակի ավարտը:
Առավելագույն 10 միավոր սովորողը ստանում է, եթե մասնակցում է նաև հետազոտական աշխատանքներին, մաթեմատիկական ստուգատեսներին, մրցույթներին։
Սովորողի ուսումնական շրջանի գնահատականը ձևավորվում է ըստ կատարած աշխատանքի որակական հատկանիշների, իսկ տարեկան ամփոփ գնահատականը նշանակվում է հաշվի առնելով ուսումնական չորս շրջանները: