Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Իմ ընտանիքը

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  դեկտեմբերի 1-30

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողների  ստեղծագործական կարողությունների  զարգացում
  • Սովորողների մտածողության զարգացում
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում ու  լուծում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ

Ընթացքը․
Սովորողները   կկազմեն   իրենց  ընտանիքի անդամների  տարիքների  վերաբերյալ  խնդիրներ։ Ինչպես նաև իրենց ընտանիքի անդամների տարիքնեը կդասավորեն   նախ աճման, այնուհետև նվազման կարգով։
Սովորողները իրենց կազմած խնդիրներից՝ Google forms-ով, կկազմեն ֆլեշմոբ ու կառաջարկեն իրենց ընկերներին։

Արդյունքը

Սովորողների տրամաբանական մտածողության ու ստեղծագործական կարողությունների համադրում և զարգացում։

Սովորողները իրենց կազմած խնդիրներից՝ Google forms-ով, կկազմեն ֆլեշմոբ ու կառաջարկեն իրենց ընկերներին։

Рубрика: Հաշվետվություն, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2022-23, Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը

Արևմտյան դպրոցի  5-րդ դասարանի սովորողները, «Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը» նախագծի շրջանակներում,  կատարել են գործնական աշխատանքներ:

Սովորողների մի մասը պատրաստել է խորանարդի և ուղղանկյունանիստի մոդելներ և հաշվել է յուրաքանչյուրի ծավալն ու լրիվ մակերևույթի մակերեսը։

Կարեն Հովհաննիսյան

Նանե Պլուզյան

Արփի Իրիցյան

Նատալի Մնացականյան

Արթուր Բազիկյան

Մանուելա Թադևոսյան

Գևորգ Մարուքյան 

Րաֆֆի Հարությունյան

Սովորողների մյուս մասը նախընտրել է գտնել իրենց շրջապատում գտնվող ուղղանկյունանիստեր: Չափերիզի միոցով պարզել է յուրաքանչյուրի  չափումները և  հաշվել  է յուրաքանչյուրի ծավալն ու լրիվ մակերևույթի մակերեսը։

Դավիթ Մովսիսյան
Միքայել Միքայելյան
Մարի Ավդալյան

Նելսոն Խաչատրյան

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  դեկտեմբերի   03-31

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ամանորի վերաբերյալ   խնդիրների կազմում  ու լուծում
  • Ամանորի վերաբերյալ   խաչբառի կազմում ու լուծում
  • Ստեղածագործական և տրամաբանական մտածողության համադրում և զարգացում
  • Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական, որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
  • Ամանորյա խաղի ստեղծում

Սովորողները պետք է

  • Կազմեն և լուծեն  Ամանորի վերաբերյալ   խաչբառ
  • Կազմեն և լուծեն  ամանորյա խնդիրներ
  • Պատրաստեն մաթեմատիկական օնլայն վիկտորնաներ։
  •  Արդյունքների մասին պատմեն իրենց բլոգներում

Արդյունքը՝

  • Սովորողների կազմած խնդիրների, խաչբառի, ամանորյա օնլայն խաղի  տեղադրումը իրենց բլոգներում

<<Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ>> նախագծ   շրջանակներում 

Читать далее «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ»
Рубрика: Հաշվետվություն, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2022-23, Նախագծեր, Նախագծեր 2022-23

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Իրականացրել ենք՝

Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում

Շոշափելի քառանկյուններ

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն 15․11-12․12․2022

Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը

Առցանց ուսուցում  Կարինե Ստեփանյանի հետ

Հոկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել են Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի 135 սովորող։ Արդյունքում, նոյեմբեր ամսվա ընթացքում, ստուգել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի   135  աշխատանք։

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Հետաքրքրաշարժ մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  15.11-08.12.2022

Մասնակիցներ՝ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն խումբ, 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողների մոտ զարգացնել որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
  • Գտնել հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին, որը կմեծացնի սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ:

    Ընթացքը՝

    Սովորողները որոնում և գտնում են հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին: Այդ փաստերից ընտրում են այն 10 փաստերը, որոնք իրենց իրոք հետաքրքրել են:
    Պատումի կամ ռադիոնյութի տեսքով ներկայացնում են իրենց բլոգում:

    Արդյունքը՝
  • Սովորողները իրենց ուսումնասիրության արդյունքը պատումի կամ ռադիոնյութի տեսքով կտեղադրեն իրենց բլոգում:
  • Կմեծանա սովորողների սերն ու հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ:
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Հայ մաթեմատիկոսներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  15.11-08.12.2022

Մասնակիցներ՝ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն խումբ, 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Читать далее «Հայ մաթեմատիկոսներ»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն 15.11-08․12.2022

06-08․12․2022

Բանավոր հաշվարկներ
Սովորում ենք, թե ինչպես հեշտությամբ (բանավոր) երկնիշ թիվը բազմապատկենք 11-ով :

Սիրելի սովորողներ,  «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ» նախագծի շրջանակներում լուծեք ամանորյա խաչբառ, ինչպես նաև կազմեք նոր ամանորյա խաչբառեր, խնդիրներ ու խաղեր․

01․12․2022

Օրվա գործունեություն.
Բանավոր մաթեմատիկական հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Գործնական աշխատանք

Սովորղների հետ կատարենք չափումներ և հաշվարկներ։

Սովորողները փնտրում են դպրոցում գտնվող ուղղանկյունանիստի տեսք ունեցող առարկաներ, չափում են յուրաքանչյուրի լայնությունը, երկարությունը և բարձրությունը։ Հաշվում են յուրաքանչյուրի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

Читать далее «Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն 15.11-08․12.2022»
Рубрика: Աշխատակարգ. 2022-23

Աշխատակարգ. 2022-23

Մաթեմատիկա 4.1` 2022-2023

Մաթեմատիկա 4.2` 2022-2023

Մաթեմատիկա 4.3` 2022-2023

Մաթեմատիկա 5.1` 2022-2023

Մաթեմատիկա 5.2` 2022-2023

Մաթեմատիկա 5.3` 2022-2023

Առցանց ուսուցում 5-րդ դասարանի սովորողների համար` 2022-23

Հունվարյան ճամբարի առաջին շաբաթվա աշխատակարգ(09.01-13.01.2023)

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը

Մասնակիցներ՝ 5-րդ դասարանի սովորողներ

Ժամկետը՝  նոյեմբերի 7-30-ը

Նպատակը՝  

  • Սովորողների մոտ գործնական  կարողությունների ձևավորում ու  զարգացում։
  • Սովորողների մեջ սերմանել թիմային աշխատանքի հմտություններ։
  • Սովորողների մեջ  առաջ բերել սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ։
  • Սովորողները իրենց գիտելիքները կկիրառեն առօրյա կյանքում։
  • Սովորողները կհաշվեն իրենց շրջապատող ուղղանկյունանիստի ձև ունեցող առարկաների ծավալը, որի միջոցով կպարզեն, թե այն որքան տեղ է զբաղեցնում և որքան տարողություն ունեն։
  • Սովորողները կհաշվեն իրենց շրջապատող ուղղանկյունանիստի ձև ունեցող առարկաների մակերևութի մակերեսը։
Читать далее «Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը»