Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն 15.11-08․12.2022

06-08․12․2022

Բանավոր հաշվարկներ
Սովորում ենք, թե ինչպես հեշտությամբ (բանավոր) երկնիշ թիվը բազմապատկենք 11-ով :

Սիրելի սովորողներ,  «Մաթեմատիկան՝ Ամանորին ընդառաջ» նախագծի շրջանակներում լուծեք ամանորյա խաչբառ, ինչպես նաև կազմեք նոր ամանորյա խաչբառեր, խնդիրներ ու խաղեր․

01․12․2022

Օրվա գործունեություն.
Բանավոր մաթեմատիկական հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Գործնական աշխատանք

Սովորղների հետ կատարենք չափումներ և հաշվարկներ։

Սովորողները փնտրում են դպրոցում գտնվող ուղղանկյունանիստի տեսք ունեցող առարկաներ, չափում են յուրաքանչյուրի լայնությունը, երկարությունը և բարձրությունը։ Հաշվում են յուրաքանչյուրի ծավալն ու մակերևույթի մակերեսը։

24 և 29․11․2022

Օրվա գործունեություն.
Բանավոր մաթեմատիկական հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Մաթեմատիկայի պարապմունքները՝ խաղերով(Դպիրում տեղադրված հոդված։ Հեղինակ՝ Լիանա Հակոբյան)

Խաղում ենք «50»

Խաղում են երկու հոգով: Առաջին խաղացողը երեքից ոչ մեծ մի բնական թիվ է ասում, երկրորդը ասված թվին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ և այսպես՝ հերթականությամբ՝ յուրաքանչյուր  սովորող ստացված գումարին գումարում է երեքից ոչ մեծ բնական թիվ: Հաղթում է նա, ով առաջինն է ասում 50:

Խաղում ենք «Թզուկ, հսկա»

Խաղի կանոնները։ Մասնակիցները կանգնում են սրահում, դասասենյակում կամ բակում (էական չէ՝ ինչ դիրքով), երբ խաղավարն ասում է կենտ թիվ, բոլորը կանգնում են, երբ ասում է զույգ թիվ, բոլորը նստում են: Խաղավարը կարող է լինել ինչպես դասավանդող, այնպես էլ սովորող: Խաղավարը թվերն այնպիսի հերթականությամբ պետք է ասի, որ աշխատի շփոթեցնել մասնակիցներին:

Խաղի զարգացումը։ Չորրորդ և հինգերորդ դասարանցիները մի քանի անգամ նույն խաղը խաղալուց հետո սիրում են փոխել խաղի կանոնները:
Խաղի կանոններին ավելացրինք ևս երկու պայման, երբ թիվը վերջանում է 0-ով, ծափ ենք տալիս, երբ թիվը բաժանվում է 5-ի, տեղում՝ ցատկ: Այս խաղը փորձել ենք ռիթմիկ երաժշտության ներքո, ստացվել է գեղեցիկ պար: Այսպիսով, կախված սովորողի տարիքից, կարելի է խաղը աստիճանաբար բարդացնել կամ պարզեցնել:

Խաղում ենք «Մեկ քայլ առաջ»

Երկու սովորող կանգնում են իար կողքի, խաղավարը մի քանի հարց է տալիս: Հարցին առաջինը ճիշտ պատասխանողը (որոշակի կարճ ժամանակահատվածում) մեկ քայլ առաջ է գնում: Հաղթում է նա, ով ավելի առաջ է: Խաղը կարելի է խաղալ նաև երեք, չորս հոգով:

Խաղում ենք «Քայլենք առաջ, կամ ետ»

Երկու սովորող կանգնում են իրար կողքի այնպես, որ կարողանան քայլերով ետ ու առաջ անել:

Խաղավարը հարցերը ընտրում   այնպես, որ պատասխանները լինեն 1-10 (որպեսզի դասասենյակում տեղավորվեն) թվերը, եթե պատասխանը զույգ թիվ է, այդքան քայլ սովորողները գալիս են առաջ, եթե պատասխանը կենտ է, այդքան քայլ գնում են ետ:

Ընդ որում սովորողները պատասխանները բարձրաձայն չեն ասում, միայն քայլում են: Պարտվում է նա, ով իր քայլը սխալ է կատարում:

Սովորողը կարող է առաջարկել մեկ այլ մաթեմատիկական խաղ։

22․11․2022

Օրվա գործունեություն.
Բանավոր մաթեմատիկական հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Սիրելի սովորողներ, ուսումնասիրեք հետաքրքիր փաստեր մաթեմատիկայի մասին։ Առանձնացրեք 10 հետաքրքիր փաստ մաթեմատիկայի մասին և տեղադրեք ձեր բլոգում։ Կարող եք պատրաստել պրեզենտացիա կամ ռադիոնյութ։

Խաղում ենք «Հոպ» խաղը՝

  • Սովորողները կանգնում են իրար կողքի կամ կարող են շրջան կազմել և սկսում են հաշվել: Եթե սովորողին «բաժին» է հասնում 9-ի բազմապատիկ թիվ, նա այդ թվի փոխարեն պետք է 1 անգամ ծափ տա, եթե սովորողին «բաժին» է հասնում 9-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է 2 անգամ ծափ տա, իսկ եթե սովորողին «բաժին» է հասնում 9-ի բազմապատիկ և 9-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է ասի՝ հոպ: Սխալվողը խաղից դուրս է գալիս. հաղթում է խաղի վերջին մանակիցը:

17․11․2022

Օրվա գործունեություն.
Բանավոր մաթեմատիկական հաշվարկներ

Կրկնեք բազմապատկման աղյուսակը

Սիրելի սովորողներ, գտեք տեղեկություններ հայ մաթեմատիկոսների մասին։ Ընտրեք որևէ հայ մաթեմատիկոսի և ուսումնասիրեք նրա գործունեությունը։

Խաղում ենք «Հոպ» խաղը՝

Սովորողները կանգնում են իրար կողքի կամ կարող են շրջան կազմել և սկսում են հաշվել: Եթե սովորողին «բաժին» է հասնում 4-ի բազմապատիկ թիվ, նա այդ թվի փոխարեն պետք է 1 անգամ ծափ տա, եթե սովորողին «բաժին» է հասնում 4-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է 2 անգամ ծափ տա, իսկ եթե սովորողին «բաժին» է հասնում 4-ի բազմապատիկ և 4-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է ասի՝ հոպ: Սխալվողը խաղից դուրս է գալիս. հաղթում է խաղի վերջին մանակիցը:

15․11․2022

Օրվա գործունեություն.
Բանավոր մաթեմատիկական հաշվարկներ՝

Միանիշ թիվը բազմապատկել երկնիշ թվով(բանավոր)

Հաշվել երկնիշ թվերի գումարը(բանավոր)

Հաշվել պարզ թվային արտահայտություններ(բանավոր)

Երկնիշ թիվը բաժանել միանիշ թվի(բանավոր)

Խաղում ենք «Հոպ» խաղը՝

  • Սովորողները կանգնում են իրար կողքի կամ կարող են շրջան կազմել և սկսում են հաշվել: Եթե սովորողին «բաժին» է հասնում 3-ի բազմապատիկ թիվ, նա այդ թվի փոխարեն պետք է 1 անգամ ծափ տա, եթե սովորողին «բաժին» է հասնում 3-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է 2 անգամ ծափ տա, իսկ եթե սովորողին «բաժին» է հասնում 3-ի բազմապատիկ և 3-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է ասի՝ հոպ: Սխալվողը խաղից դուրս է գալիս. հաղթում է խաղի վերջին մանակիցը:
  • Սովորողները կանգնում են իրար կողքի կամ կարող են շրջան կազմել և սկսում են հաշվել: Եթե սովորողին «բաժին» է հասնում 6-ի բազմապատիկ թիվ, նա այդ թվի փոխարեն պետք է 1 անգամ ծափ տա, եթե սովորողին «բաժին» է հասնում 6-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է 2 անգամ ծափ տա, իսկ եթե սովորողին «բաժին» է հասնում 6-ի բազմապատիկ և 6-ով վերջացող թիվ, ապա նա այդ թվի փոխարեն պետք է ասի՝ հոպ: Սխալվողը խաղից դուրս է գալիս. հաղթում է խաղի վերջին մանակիցը:

Оставьте комментарий