Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվար 16, ժամը՝ 11:20-12:05

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 12-րդ ջոկատ և Միջին դպրոցի մաթեմատիկների ջոկատ

Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Լիանա Հակոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ուսումնական խաղեր կազմելու համար նոր ծրագրային հարթակների ուսուցում՝ learningapps.org
  • Նոր խնդիրների կազմում
  • learningapps.org -ի միջոցով  ուսումնական խաղերի ստեղծում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Խնդիրներ՝

  • Սովորողի կողմից նոր արդյունավետ ուսումնական ծրագրերի, հարթակների յուրացում
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում
  • Կազմած խնդիրների հիման վրա ուսումնական խաղերի կազմում

Ընթացքը՝

  • Միջին դպրոցի մաթեմատիկների ջոկատը կայցելի Արևմտյան դպրոցի 12-րդ ջոկատ
  • Ավագ ընկերները կրտսեր ընկերներին կսովորեցնեն, թե ինչպես Learningapps.org ուսումնական օնլայն հարթակում գրանցվել և կազմել օնլայն ուսումնական խաղեր
  • Միասին կկազմեն հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ
  • Ճամբարականները իրենց կազմած խնդիրներից, Learningapps.org-ի միջոցով, կկազմեն ուսումնական խաղեր։
  • Սովորողները ուսումնական խաղեր կազմում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական եղանակով։

Արդյունքը՝

  • Նոր ծրագրային օնլայն ուսումնական հարթակների և ծրագրերի յուրացում
  • Նոր և հետաքրքիր մաթեմատիկական օնլայն խաղերի փաթեթի կազմում
  • Մասնակցություն Դիջիթեք2023-ին։
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ

Оставьте комментарий