Рубрика: Դիջիթեք 2023, Դիջիթեք 2023-ի ամփոփումները

Մաթեմատիկական առկա ֆլեշմոբ. 2-րդ մակարդակ

Նախագիծն՝  այստեղ։

Արդյունքը՝

 «Մաթեմատիկա» ամսագիրը ճամբականների համար կազմակերպեց մաթեմատիկական ֆլեշմոբի առկա հանդիպում:
Առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակն անցկացվեց Արևմտյան դպրոցում։ Արդյունքում Արևմտյան դպրոցում իրար հանդիպեցին Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի ճամբարականներ, որոնց միավորում էր մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրների հանդեպ ունեցած սերն ու հետաքրքրությունը։ Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբի 2-րդ մակարադակին մասնակցեց 75 սովորող։ Արևմտյան դպրոցից մասնակցել են 22 սովորող(ստուգել եմ 22 աշխատանք)։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր ու բովանդակալից։
Ֆլեշմոբի նման կազմակերպումը տարբերվում էր մյուսներից նրանով, որ սովորողները փորձեցին իրենց համար պարզել, որքանով ինքնուրույն կարող են լուծել ոչ ստանդարտ խնդիրներ։ Իհարկե ֆլեշմոբի ավարտից հետո խնդիրները անպայման քննարկեցինք սովորողների հետ։

Արևմտյան դպրոց-պարտեզից ունենք հաղթող՝

Անահիտ Հակոբյան (9միավոր)

Հյուսիսային դպրոց-պարտեզից ունենք հաղթողներ՝

Գևորգ Գրիգորյան (9միավոր)

Արեգ Պողոսյան (8 միավոր)

Հովհաննես Տեր-Անդրիասյան (8 միավոր)

Արևելյան դպրոց-պարտեզից ունենք հաղթողներ՝

Սոնա Գալստյան(8 միավոր)

Իռեն Գալստյան(8 միավոր)

Արթուր Եղինյան(8 միավոր)

Մարի Ղազարյան(8 միավոր)

Հայկ Մամյան(8 միավոր)


Արևտյան դպրոցում կայանալիք մաթեմատիկական առկա ֆլեշմոբը լուսաբանել են նաև

Անի Միրզոյանը, Շողիկ Զեյնալյանը

Լյովա Սարգսյանը

Սմբատ Պետրոսյանը: