Рубрика: Ուսումնական ճամբար

Արատեսյան եռօրյա ճամբարի հաշվետու պատում

Օգոստոսի 24-26: Հետաքրքիր կանգառներով, նոր լիցքերով ու սովորողների բարձր տրամադրությամբ իրականացրերցինք մեր ճամփորդությունը դեպի ճամբարականների համար սիրելի և հարազատ դարձած Արատես, որտեղ էլ անցկացրեցինք ուրախ և հագեցած  եռօրյա ճամբար:

 Եռօրյա ճամբարի կարևոր բաղկացուցիչներից էր՝ առավոտյան նախավարժանքը, միջավայրի խնամքը, խոտհունձը, բերքահավաքը, խոհանոցային ակտիվ գործունեությունը, հայրենագիտական կանգառները, քայլքերը, ուսումնասիրությունները, մաթեմատիկական չափումներն ու հաշվարկները, ինչպես նաև բակային և ինտելեկտուալ խաղերը:

Մինչ Արատես հասնելն ունեցանք մեզ համար տպավորիչ հայրենագիտական կանգառներ՝

  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից:
  • Արփայի հովիտը: Ֆոտոշարն՝ այստեղ:
  • Եղեգիս գյուղը, Զորաց եկեղեցին: Ֆոտոշարն՝ այստեղ:

    Արատես հասնելուն պես ճամբարականների հետ միասին տեղավորվեցինք Սիրո տնակում և Պանդոկում:

    Քալքով գնացինք՝
  • Արատեսի վանք, որտեղ իրականացրեցինք ուսումնական ժամերգություն: Տեսաֆիլմն` այստեղ:
  • Խաչոց ձոր: Ֆոտոշարն՝ այստեղ:
  • Արատեսի վերին գյոլ, որտեղ ճամբարականները մեծ հաճույքով լողացին: Ֆոտոշարն՝ այստեղ:

    Վարդան Կարապետյանի և Աշոտ Տիգրանյանի ղեկավարած «Մուտք կրթահամալիր» ճամբարի հետ միասին իրականացրեցինք երգուսուցում-պարուսուցում. սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծը: Սովորեցինք «Տալտալա» պարերգը: Հանդիպումն ամփոփեցինք միասնական պարով և ձմերուկի համտեսով։

Տեսաֆիլմն՝ այստեղ:

Մեր ուսումնական ճամբարի հագեցած առօրյան առավել տպավորիչ դարձավ մեղվապահի տուն այցելությամբ։ Ընկեր Արմինեի հետ միասին իրականացրեցին «Մաթեմատիկան ուսումնական մեղվանոցում» համագործակցային նախագիծը: Ընկեր Արմինեն նախ պատմեց կրթահամալիրում իրականացվող մեղրաքամի ծեսի մասին, ծանոթացրեց նոր ձեռք բերված գործիքներին և ներկայացրեց մեղրաքամի տեխնոլոգիան։ Որից հետո տարատարիք ճամբարականների հետ միասին, չափերիզի միջոցով, կատարեցինք համապատասխան չափումներ և հաշվարկներ և վերհիշեցինք երկարության չափման միավորները: Կազմած առաջադրանքների փաթեթը խմբագրեցինք Արմինե Աբրահամյանի հետ միասին։ 

Ամբողջական ֆոտոշարն՝ այստեղ:

Տեսաֆիլմը` Արմինե Աբրահամյանի

Արատեսի դպրական կենտրոնում իրականացրեցինք բերքահավաք, կոմպոտի պատրաստում և համտես, խոտհունձ, միջավայրի խնամք, փայտի հավաքում․․․ ֆոտոշարն՝ այստեղ:
Ճամբարականները, ընկեր Դանիելի հետ միասին, իրականացրեցին առավոտյան նախավարժանք և բակային խաղեր(ֆուտբոլ)։ ֆոտոշարն՝ այստեղ:

Ճամբարային երեկոները ամփոփեցինք խարույկի շուրջ  օրվա տպավորությունների և նախասիրությունների շուրջ զրույցներով, երգ ու պարով:

Միջավայրը խնամված, սենյակները կոկիկ հաջորդ խմբին հանձնելը դարձել է ճամբարի կարևորագույն պայման: ֆոտոշարն՝ այստեղ:

Վերադարձին հայրենագիտական կանգառ ունեցանք Հայրավանքում: Տեսաֆիլմը` Արմինե Աբրահամյանի

Եռօրյա ճամբարը լուսաբանել է նաև Արմինե Աբրահամյանը:

Իրենց ճամբարային տպավորություններով կիսվել են ճամբարականներ՝

Մանե Մաչկալյան

Արևիկ Մարտիրոսյանը