Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին կարգի ենք բերել բլոգը, քննարկել ենք բլոգին ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր դասարանի, առցանց աշխատանքի և մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի համար ավելացրել ենք էջեր, որոնք տեղադրել ենք ընտրացանկում: Տեղադրել ենք նաև կարևոր հղումներ: Քննարկել ենք նախագծին ներկայացվող պահանջները, նախագծի կառուցվածքը, բովանդակությունը, իրականացման ձևն ու ամփոփումը: Քննարկել ենք նաև մաթեմատիկական Ֆլեշմոբի կազմակերպման և անցկացման կարգը, ներկայացվող պահանջները, 5 մակարդակի առաջադրանքներ կազմելու, անցկացնելու, ստուգելու և սովորողների հետ առաջադրանքները և արդյունքները քննարկելու և ամփոփելու եղանակները։ Ներկայացրել եմ նաև հեղինակային կրթական ծրագրի առավելությունները, լրացրել ենք նաև անհատական աշխատաժամանակը:

Քննարկել ենք դասի անցկացման ձևը, փաթեթների կազմումը, դասընթացների ծրագրերը, ուսումնական ճամփորդության անցկացման կարգը, ընտրությամբ գործունեությամբ խմբի ծրագիրը, անցկացման ձևը և առաջադրանքների փաթեթները։

Քննարկել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետվություն կազմելու, ինչպես նաև ենթակայքում նյութի տեղադրման ձևը։ 

Միասին քննարկել ենք նաև առցանց սովորողների փաթեթ կազմելու և նրանց հետ աշխատելու եղանակը, սովորողների և նրանց ծնողների հետ էլ, հասցեով հաղորդակցման եղանակը։

Ավելին` Ջուլիետա Քերոբյանի բլոգում:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն

Սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Այց կենտրոնական բանկի թանգարան/ քաղաքային ճամփորդություն: Արդյունքն՝ այստեղ:

Ստեղծագործ մաթեմատիկները

Սովորող-սովորեցնող, մեդիահմտությունների փոխանցում

Թվերի մեծ աշխարհում

Սեպտեմբեր ամսվա ընթացքում  ստուգել եմ օգոստոս ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 107 աշխատանք:

Առցանց առաջադրանքների փաթեթ եմ կազմել Դավիթ Կարապետյանի համար:

Իրականացրել եմ մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Մաթեմատիկա ամսագրի համար կատարել եմ թարգմանչական աշխատանք:

Рубрика: Ուսումնական ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզի,  Մեղրաձորի գյուղի, Թեժառույք եկեղեցի 

Ճամփորդության օր՝ սեպտեմբերի 29, ժամը՝ 09:30-16:00
Մեկնում` սուրբ Երրորդություն եկեղեցու բակից, ժամը`09։30
Ժամանում՝, սուրբ Երրորդություն եկեղեցու բակ ժամը`16։00
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4․2 դաս․ սովորողներ
Ճամփորդությունը համակարգող ուսուցիչներ՝ Գրետա Բակունց, Էլինա Սիմոնյան

Երթուղու նկարագրություն՝Երևան- Հրազդան-Մարմարիկ գետ-Մեղրաձոր Թեժառույք եկեղեցի

Եղանակ ՝

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

  • Ուսումնա-հայրենագիտական ճամփորդություն դեպի  Թեժառույք
  • Աշնանային ընթերցումներ Թեժառույքի բարձունքին.  կարդում ենք Թումանյան, Կոմիտաս
  • Ստեղծագործական աշխատանք աշնանային անտառում
  • Շրջակա միջավայրի խնամք, հանրօգուտ աշխատանք Մարմարիկ գետի ափին

Նպատակը՝ Սովորողների  հայրենագիտական, ճամփորդական գիտելինքների զարգացում, ամրապնդում, կողմնորոշում տեղանքում, հայրենիքի տեսարժան վայրերի ու բարձունքերի բացահայտում-հաղթահարում: Մարմարիկ գետի ու ջրամբարի դիտարկում-ուսումնասիրություն, աղբահավաքություն, ջրամբարի մասին տեղեկությունների հավաքագրում: Ազգային -ավանդական խաղեր։ Ժամանակի, արագության, հեռավորության, ժամանակագրության վերաբերյալ խնդիրների կազմում ու լուծում: 

Նախագծի ընթացքը՝ 

  • Տեղեկություններ են հավաքում տվյալ բարձունքի, ճանապարհի, պատմամաշակութային վայրի, շրջակա միջավայրի  մասին, հրապարակում բլոգներում
  • Մշակվում են ընդհանուր կանոններ և գործողությունների պլան

Ուսումնասիրման ենթակա վայրեր՝

Օրակարգ՝

09։00- Մեկնում սուրբ Երրորդություն եկեղեցու բակից

10։00- Նախաճաշ

10։30- Քայլքով դեպի Թեժառույքի վանք

13։30- Հակաբացիլ Կոմիտաս երաժիշտ ՝ Աչեր Բաստաջյանի հետ

16։00- Վերադարձ

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները
Ուսապարկ
Բրդուճներ, միրգ, 1լ ջուր
Մարզական համազգեստ, տաք հագուստ, արևապաշտպան գլխարկ, անձրևապաշտպան բաճկոն, չսահող բոթասներ
Նկարչական պարագաներ/գոաշ,վրձին, թուղթ/
Գնդակ, սեղանի խաղեր, բատմիտոն., հեռադիտակ, կողմնացույց
Թվային միջոցներ` ֆոտոխցիկ, տեսախցիկ, ձայնագրիչ

Անհրաժեշտ գումար՝ 2000 դրամ

Վարորդ՝  
Մեքենա՝

Մասնակիցներ՝

  1. Աբելյան Ռոբերտ
  2. Ասադուրյան Դվին
  3. Բաբայան Նարե
  4. Բադալյան Հայկ
  5. Բուդաղյան Եվա
  6. Գանջալյան Նատալի
  7. Զարգարյան Դավիթ
  8. Իսրայելյան Մարիամ
  9. Խաչատրյան Դավիթ
  10. Հարությունյան Վաչե
  11. Հովսեփյան Յանա
  12. Ղազարյան Արմեն
  13. Ղազարյան Վիլյամ
  14. Ղահրամանյան Լևոն
  15. Ղոչիկյան Լեո
  16. Մաթևոսյան Մարիա
  17. Մելիքյան Լիզա
  18. Մեղրունի Գալե
  19. Մկրտչյան Սարգիս
  20. Պետրոսյան Անահիտ
  21. Պողոսյան Արփի
  22. Ջաղինյան Սոնա
  23. Ռաֆայելյան Արտեմ
  24. Սամվել Սարգսյան
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Թվերի մեծ աշխարհում

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  սեպտեմբերի 4-նոյեմբեր

Նպատակը՝

  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Թվեր  բազմության ավելի խորը ուսումնասիրություն
  • Թվերի պատմության ճանաչում
  • Սովորողները ուսումնասիրեն  թվերի ծագումը և նրանց զարգացման  պատմությունը
Читать далее «Թվերի մեծ աշխարհում»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23, Ուսումնական ճամփորդություններ

Այց կենտրոնական բանկի թանգարան

Ճամփորդության օրը՝  սեպտեմբերի 28

Վայր՝ Կենտրոնական բանկի թանգարան

Եղանակը՝ ըստ mes.am-ի

Քարտեզ՝

Ճամփորդության երթուղին՝ Արևմտյան դպրոցին կից Բախշյան այգի-Կենտրոնական բանկին կից թանգարան, քայլք դեպի Անգլիական այգի-Բախշյան այգի:

Պատասխանատու դասավանդողներ՝  
Գրետա Բակունց, Սոնա Սարգսյան

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Читать далее «Այց կենտրոնական բանկի թանգարան»