Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ սեպտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել եմ մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին կարգի ենք բերել բլոգը, քննարկել ենք բլոգին ներկայացվող պահանջները, յուրաքանչյուր դասարանի, առցանց աշխատանքի և մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի համար ավելացրել ենք էջեր, որոնք տեղադրել ենք ընտրացանկում: Տեղադրել ենք նաև կարևոր հղումներ: Քննարկել ենք նախագծին ներկայացվող պահանջները, նախագծի կառուցվածքը, բովանդակությունը, իրականացման ձևն ու ամփոփումը: Քննարկել ենք նաև մաթեմատիկական Ֆլեշմոբի կազմակերպման և անցկացման կարգը, ներկայացվող պահանջները, 5 մակարդակի առաջադրանքներ կազմելու, անցկացնելու, ստուգելու և սովորողների հետ առաջադրանքները և արդյունքները քննարկելու և ամփոփելու եղանակները։ Ներկայացրել եմ նաև հեղինակային կրթական ծրագրի առավելությունները, լրացրել ենք նաև անհատական աշխատաժամանակը:

Քննարկել ենք դասի անցկացման ձևը, փաթեթների կազմումը, դասընթացների ծրագրերը, ուսումնական ճամփորդության անցկացման կարգը, ընտրությամբ գործունեությամբ խմբի ծրագիրը, անցկացման ձևը և առաջադրանքների փաթեթները։

Քննարկել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետվություն կազմելու, ինչպես նաև ենթակայքում նյութի տեղադրման ձևը։ 

Միասին քննարկել ենք նաև առցանց սովորողների փաթեթ կազմելու և նրանց հետ աշխատելու եղանակը, սովորողների և նրանց ծնողների հետ էլ, հասցեով հաղորդակցման եղանակը։

Ավելին` Ջուլիետա Քերոբյանի բլոգում: