Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա:

«Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծի շրջանակներում

Արևմտյան դպրոցի բակում, 3-4-5-րդ դասարանի  սովորողների հետ   միասին, կազմակերպեցինք և իրականացրեցինք մաթեմատիկայի բացօթյա դասեր, որոնց ժամանակ 4-5-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին օգնեցին կատարել մի շարք գործնական աշխատանքներ, որի միջոցով ավելի լավ ամրապնդեցին երկարության չափման միավորները և գործնականում կիրառեցին: Ավագ ընկերներն օգնեցին իրենց կրտսեր ընկերներին չափերիզի միջոցով չափել իրենց հասակը և այն արտահայտել երկարության տարբեր չափման միավորներով։ Այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը պարզեցին իրենց հասակների տարբերությունը։ Միասին վերհիշեցին ու ամրապնդեցին երկարության չափման միավորները։

Ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգը կատարեց հեռացատկ, իսկ մյուս ընկերներն օգնեցին իրենց ընկերներին չափերիզի միջոցով չափել յուրաքանչյուրի կատարած հեռացատկի երկարությունը, այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը պարզեցին իրենց կատարած հեռացատկերի երկարությունների տարբերությունը։

Սովորողները չափերիզի և հաշվարկների միջոցով պարզեցին ավազե բակի ցանկապատի երկարությունը և այն արտահայտեցին մետրով և սանտիմետրով:

Սովորողները չափերիզի և հաշվարկների միջոցով պարզեցին փակ լողավազանի դռան ուղղանկյունաձև ապակու լայնությունն ու երկարությունը, որի միջոցով հաշվեցին ապակու պարագիծն ու մակերեսը:

Մանրամասները՝ տեսաֆիլմերում.

Ընկեր Վարսիկի դասարանի հետ կատարած գործնական աշխատանքներից մի փոքրիկ հատված.

Ընկեր Մելինեի դասարանի հետ կատարած գործնական աշխատանքներից մի փոքրիկ հատված.

Մանրամասները՝

Մելինե Սիմոնյանի բլոգում:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Նոյեմբեր ամսվա նախագծեր

Կիրականացնենք՝

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում) համագործակցային նախագիծը:

Թթուդրիկն ու մաթեմատիկան

Ընթացքի մեջ են՝

Ուսումնական աշուն. 2023

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  նոյեմբերի 7-20

նոյեմբերի 7, ժամը՝ 10։10-11։00՝ Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողներ և  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ

Նոյեմբերի 9, ժամը՝ 10:10-10։55՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և  Արևմտյան դպրոցի  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Նոյեմբերի 10, ժամը՝ 09:20-10։00՝ Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներ և  4-րդ դասարանի սովորողներ

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի սովորողներ, Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ, Արևմտյան դպրոցի  մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ:
Համագործակցող դասավանդողներ՝ 
 Գրետա Բակունց, Զարինե Փանյան, Ջուլիետա Քերոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Մտքի ճկունացում
  •  Մտածողության զարգացում
    Geogebra մաթեմատիկական ծրագրի ուսուցում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Նախագծի ընթացքը

  • Միջին դպրոցի 6-րդ դասարանի սովորողները  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողներին ավելի մանրամասն կծանոթացնեն    GeoGebra մաթեմատիկական ծրագրի գործիքաշարին։ Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և կսովորեն պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ, տարածական մարմիններ։

  • Որպես զարգացում.
  • Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները Արևմտյան դպրոցի  4-րդ դասարանի սովորողներին կփոխանցեն իրենց ձեռք բերած գիտելիքները:   GeoGebra մաթեմատիկական ծրագրի միջոցով   կսովորեցնեն, թե ինչ է ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և կսովորեն պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ, տարածական մարմիններ։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •  GeoGebra  մաթեմատիկական ծրագրի յուրացում
  • Սովորողները GeoGebra ծրագրի միջոցով ստացված պատկերները կտեղադրեն իրենց բլոգում

Արդյունքն՝ այստեղ:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Եռօրյա ճամբար Արատեսում: Մաթեմատիկական խաղ-վիկտորինա: Հաշվարկներ և չափումներ Արատեսում

Ամբողջական նախագիծն՝ այստեղ:

Մաթեմատիկական նախագիծն՝ այստեղ:

Առավոտյան ժամերգությանը մասնակցելուց հետո սովորողների մեծ սպասումով և բարձր տրամադրությամբ ուղևորվեցինք դեպի ճամբարականների համար սիրելի և հարազատ դարձած Արատես, որտեղ էլ անցկացրեցինք ուրախ և հագեցած եռօրյա ճամբար:

Եռօրյա ճամբարի կարևոր բաղկացուցիչներից էր առավոտյան նախավարժանքը, միջավայրի խնամքի և բարեկարգման աշխատանքները, բերքահավաքը, խոհանոցային ակտիվ գործունեությունը, բարձունքի հաղթահարումը, հայրենագիտական քայլքերը, ուսումնասիրությունները, համագործակցային խաղ-վիկտորինաները, ժամերգությունը, պարերգերը, պարուսուցումը, մաթեմատիկական չափումներն ու հաշվարկները, ինչպես նաև բակային և ինտելեկտուալ խաղերը: 

Մինչ Արատես հասնելը հաջողությամբ հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը: ֆոտոշարն՝ այստեղ:

«Մաթեմատիկական խաղ-վիկտորինա: Հաշվարկներ ու չափումներ Արատեսում» նախագծի շրջանակներում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Միջին դպրոցի սովորողները Հովտամեջի միջնակարգ դպրոցի սովորողների հետ մասնակցեցին մաթեմատիկական խաղ-վիկտորինայի, որի շրջանակներում քննարկեցինք հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի խնդիրները:

Ֆոտոշարն՝ այստեղ:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Սովորողների հետ կազմակերպեցինք և իրականացրեցինք բերքահավաք: Այնուհետև կշեռքի միջոցով պարզեցինք հավաքած խնձորի զանգվածը: Վերհիշեցինք զանգվածի չափման միավորները, ինչպես նաև պարզեցինք, թե յուրաքանաչյուր պարկում հավաքած խնձորն ամբողջ հավաքածի քանի տոկոսն է կազմում: Այսպիսով՝ փորձեցինք տոկոսի վերաբերյալ սովորողների գիտելիքները գործնականում կիրառել։

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Ֆոտոշարն՝ այստեղ:

Սովորողները չափերիզի միջոցով կատարեցին Արատեսում գտնվող Ակումբի և Հյուրատան չափագրում:

Մանրամասները՝ ֆոտոշարում.

Արատեսյան եռօրյա ճամբարի ընթաքում իրականացինք նաև խոհանոցային գործունեություն: Սովորողները պատրաստեցին պիցցա, որի վրա վերհիշեցինք կոտորակներ թեման: Իհարկե սովորողները ընկեր Երանուհու հետ միասին պատրաստեցին նաև շատ համեղ փանքեյք, սպաս և այլն:

Ֆոտոշարն՝ այստեղ:

Հովտամեջի միջնակարգ դպրոցի, Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոցի հետ մասնակցեցինք միասնական առավոտյան ժամերգության, ծիսական տոնախմբության և աղբյուրի նորամուտին: Տեսաֆիլմն՝ այստեղ:

Ընկեր Նարեկի հետ միասին սովորողները մասնակցեցին առավոտյան նախավարժանքին, էստաֆետին, ինչպես նաև Հովտամեջի և Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սովորողների հետ ունեցան համագործակցային ֆուտբոլային հանդիպում: Ֆոտոշարն՝ այստեղ:

Ճամբարականները Հովտամեջի և Եղեգնաձորի Գեղարվեստի դպրոցի սովորողների հետ մասնակցեցեցին նաև միասնական ընթերցումներին և պարուսուցմանը: Ֆոտոշարն՝ այստեղ:

Սովորողները մասնակցեցին միջավայրի խնամքի և բարեկարգման աշխատանքներին:

Միջավայրը խնամված, սենյակները կոկիկ հաջորդ խմբին հանձնելը դարձել է ճամբարի կարևորագույն պայման: ֆոտոշարն՝ այստեղ:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ուսումնական աշուն. 2023

Սիրելի սովորողներ, սկսվել է աշնանային ուսումնական արձակուրդը: Այն  հնարավորություն կտա կազմել մաթեմատիկական ուսումնական խաղերի, ինչպես նաև մաթեմատիկական ինքնաստուգման թեստերի փաթեթ, որն էլ ավելի հետաքրքիր կդարձնի մաթեմատիկայի ուսուցման գործընթացը։ Կկատարեք նաև գործնական աշխատանքներ, որի միջոցով կամրապնդեք  և առօրյա կյանքում կկիրառեք ձեր մաթեմատիկական գիտելիքները։

Դրա համար առաջարկում եմ

Նախագծի  իրականացման ժամանակահատվածը՝  Հոկտեմբերի 24-նոյեմեբրի 2

Մասնակիցներ՝  4-5-րդ դասարանի սովորողներ

Նախագծի նպատակը՝

Читать далее «Ուսումնական աշուն. 2023»
Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. հոկտեմբեր

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ հոկտեմբեր ամսվա ընթացքում շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Читать далее «Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. հոկտեմբեր»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

Հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Եռօրյա ճամբար Արատեսում/ճամփորդություն

Եռօրյա ճամբար Արատեսում: Մաթեմատիկական խաղ-վիկտորինա: Հաշվարկներ և չափումներ Արատեսում

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Կարծիք մաթեմատիկա առարկայի նոր դասագրքերի վերաբերյալ

Շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Մաթեմատիկա ամսագրի համար կատարել եմ թարգմանչական աշխատանք:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում  ստուգել եմ սեպտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 105 աշխատանք:

Կազմել եմ հոկտեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 2-րդ մակարդակի առաջադրանքները:

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ. հոկտեմբերի 23-27

Рубрика: Մանկավարժական աշխատողների աշնանային ճամբար, Մանկավարժական աշխատողների ճամբար, Անհատական աշխատաժամանակ, Անհատական աշխատաժամանակ 2023-24

Մանկավարժական ճամբարի աշխատակարգ. հոկտեմբերի 23-27

Հոկտեմբերի 23

10։00 — 10։30՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք

 10:40-11:40՝ «Մաթեմատիկա» ամսագրի մասնախումբ. միջին դպրոցի ակումբ

12։00 — 12։45՝ Աշխատանք նախագծային խմբերով․ Առաջին բուժօգնություն

13:00- 15։00՝ աշխատանք դպրոցում

Читать далее «Մանկավարժական ճամբարի աշխատակարգ. հոկտեմբերի 23-27»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Մաթեմատիկական խաղ-վիկտորինա: Հաշվարկներ ու չափումներ Արատեսում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 25-27

Եղանակը` այստեղ

Մասնակիցներ՝  Միջին և Արևմտյան դպրոցների տարատարիք սովորողներ

Արատեսյան եռօրյա ճամբարի ամբողջական նախագիծն՝ այստեղ:

Նպատակ՝

Читать далее «Մաթեմատիկական խաղ-վիկտորինա: Հաշվարկներ ու չափումներ Արատեսում»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում

Ճամբարի կազմակերպման ժամանակահատվածը՝ հոկտեմբերի 25-27

Մասնակիցներ՝ Միջին և Արևմտյան դպրոցների տարատարիք սովորողներ

Պատասխանատուներ՝ Երանուհի ԽլղաթյանԳրետա Բակունց

Читать далее «Հայրենագիտական եռօրյա ճամբար Արատեսում»