Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Ուսումնական պլանի կատարողական

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդել եմ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարաններում։ Դասավանդում իրականացրել եմ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ-ին համապատասխանող հեղինակային մաթեմատիկայի ուսումնական ծրագրով և կրթահամալիրի կողմից հաստատված ուսումնական պլանով։
Ուսումնական պլանի կազմակերպման և իրականացման կատարողականը համարում եմ հաջողված,  քանի որ հնարավոր է եղել տեղավորվել սահմանված ժամկետների մեջ և իրականացնել պլանավորված բոլոր նպատակները:

Ուսուցման գործընթացն իրականացրել եմ գործնական, ստեղծագործական, ընտանեկան, ճամփոդական, ՏՀՏ, համագործակացային, սովորող-սովորեցնող հետաքրքրաշարժ ուսումնական նախագերի միջոցով։ Նախագծերի արդյունքում սովորողները բացի չափորոշչով սահմանված գիտելիքներից ձեռք են բերել նաև նորանոր մեդիահմտություններ, համագործակցային , ստեղծագործական, սովորող-սովորեցնող, որոնողական և գործնական կարողություններ և այլ հմտություններ։ Յուրաքանչյուր դասարանի համար կազմել եմ նաև ուսումնական փաթեթներ, որոնք օգտագործում ենք ուսումնական գործընթացում։

Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը սովորողները մասնակցել են «Մաթեմատիկա» ամսագրի կողմից կազմակերպվող մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբին։

Բացի գիտելիքների ձեռքբերումց կարևորում եմ սովորողների ինքնագնահատման կարողությունների ձևավորումը։ Դրա համար սովորողներին առաջարկում եմ կազմել և կատարել ինքնաստուգման թեստեր, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա վերջում կազմել մաթեմատիկա առարկայի հաշվետվություն, որոնց արդյունքում սովորողը կարողանում է գնահատել, ինչպես նաև վերանայել և լրացնել իր յուրաքանչյուր ամսվա աշխատանքը և հանդես գալ նոր առաջարկներով։

Ուսումնական տարվա ընթացքում կատարել եմ նաև թարգմանչական աշխատանք, մաթեմատիկական ֆլեշմոբի վերլուծություն, որոնք հրապարակված են «Մաթեմատիկա» ամսագրում։ Կազմել եմ հոկտեմբեր և մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակները, իրականացրել եմ կրթահամալիր դիմած մասնագետի քառօրյա վերապատրաստում և մենթորական աշխատանք։



Оставьте комментарий