Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. ապրիլ

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ ապրիլ ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք ապրիլ ամսվա առաջադրանքների փաթեթը և նախագծերը:

Читать далее «Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. ապրիլ»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Ապրիլ ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Կոտորակները կենցաղում

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

Մոգականը մաթեմատիկայում/Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ

Ապրիլ ամսվա ընթացքում ստուգել եմ մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 93 աշխատանք։

Կատարել եմ մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի վերլուծություն։

Շարունակել եմ իրականացնել Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Ներկայացրել եմ ուսումնական պլանի կատարողականը:

1 օր կատարել եմ փոխարինում։

Рубрика: Հաշվետվություն 2023-24, Նախագծեր

Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիս , ժամը՝ 11։00

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի և Արևմտյան դպրոցի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ 
 Գրետա Բակունց ու ….

Նպատակը՝

Читать далее «Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Ուսումնական պլանի կատարողական

2023-2024 ուսումնական տարվա ընթացքում դասավանդել եմ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարաններում։ Դասավանդում իրականացրել եմ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՉԱՓՈՐՈՇԻՉ-ին համապատասխանող հեղինակային մաթեմատիկայի ուսումնական ծրագրով և կրթահամալիրի կողմից հաստատված ուսումնական պլանով։
Ուսումնական պլանի կազմակերպման և իրականացման կատարողականը համարում եմ հաջողված,  քանի որ հնարավոր է եղել տեղավորվել սահմանված ժամկետների մեջ և իրականացնել պլանավորված բոլոր նպատակները:

Ուսուցման գործընթացն իրականացրել եմ գործնական, ստեղծագործական, ընտանեկան, ճամփոդական, ՏՀՏ, համագործակացային, սովորող-սովորեցնող հետաքրքրաշարժ ուսումնական նախագերի միջոցով։ Նախագծերի արդյունքում սովորողները բացի չափորոշչով սահմանված գիտելիքներից ձեռք են բերել նաև նորանոր մեդիահմտություններ, համագործակցային , ստեղծագործական, սովորող-սովորեցնող, որոնողական և գործնական կարողություններ և այլ հմտություններ։ Յուրաքանչյուր դասարանի համար կազմել եմ նաև ուսումնական փաթեթներ, որոնք օգտագործում ենք ուսումնական գործընթացում։

Յուրաքանչյուր ամսվա վերջին չորեքշաբթի օրը սովորողները մասնակցել են «Մաթեմատիկա» ամսագրի կողմից կազմակերպվող մաթեմատիկայի ամենամսյա ֆլեշմոբին։

Բացի գիտելիքների ձեռքբերումց կարևորում եմ սովորողների ինքնագնահատման կարողությունների ձևավորումը։ Դրա համար սովորողներին առաջարկում եմ կազմել և կատարել ինքնաստուգման թեստեր, ինչպես նաև յուրաքանչյուր ամսվա վերջում կազմել մաթեմատիկա առարկայի հաշվետվություն, որոնց արդյունքում սովորողը կարողանում է գնահատել, ինչպես նաև վերանայել և լրացնել իր յուրաքանչյուր ամսվա աշխատանքը և հանդես գալ նոր առաջարկներով։

Ուսումնական տարվա ընթացքում կատարել եմ նաև թարգմանչական աշխատանք, մաթեմատիկական ֆլեշմոբի վերլուծություն, որոնք հրապարակված են «Մաթեմատիկա» ամսագրում։ Կազմել եմ հոկտեմբեր և մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակները, իրականացրել եմ կրթահամալիր դիմած մասնագետի քառօրյա վերապատրաստում և մենթորական աշխատանք։



Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Նախագիծն՝ այստեղ:

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում նախագծի շրանակներում մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության սովորողներին սովորեցրեցինք Learningapps.org ուսումնական ծրագրային հարթակի միջոցով սովորողները սովորեցին պատրաստել մաթեմատիկական խաղեր, խաղ-վիկտորինաներ և խաբառեր: 

Առնո Ադամյան

Մարի Մանուկյան

Ալեքս Բադալյան

Միլա Էլմաճեան

Եսայան Էրիկա

Պողոսյան Արփի

Ղահրամանյան Լևոն

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. մարտ

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ մարտ ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք մարտ ամսվա առաջադրանքների փաթեթը և նախագծերը:

Читать далее «Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. մարտ»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Մարտ ամսվա հաշվետվություն

Մարտ ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Ճամփորդություն Խոր Վիրապ, Դվին հնավայր/բանավոր համրանք/ճամփորդություն

Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում/ճամփորդություն

Շարունակել եմ իրականացնել հետևյալ նախագծերը՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

Ընթացքի մեջ են հետևյալ նախագծերը՝

Կոտորակները կենցաղում

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

Շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. մարտ:

4 դասաժամ կատարել եմ փոխարինում:

Մարտ ամսվա ընթացքում  ստուգել եմ հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 113  աշխատանք:

Կազմել եմ մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 2-րդ մակարդակը:

Իրականացրել եմ կրթահամալիր դիմած մանագետի քառօրյա վերապատրաստում:

Մանկավարժական ճամբար․ մարտի 25-29

Рубрика: Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող նախագծերի ընտրանի և համագործակցային նախագծեր

Մայիսի կլոր սեղան

Արևմտյան դպրոցի մասնակից սովորողներ՝….

Ներկայացվող նյութ՝

Սովորող-սովորեցնող նախագծերի ընտրանի

և համագործակցային նախագծեր

Համագործակցային նախագծեր՝

Հայրենագիտության և մաթեմատիկայի արտագնա պարապմունքը Մատենադարանում

Ճամփորդություն դեպի Խոր Վիրապ+մաթեմատիկական հաշվարկներ

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

Համագործակցային հանդիպում: Խաղ-վիկտորինա

Սովորող-սովորենող նախագծերի ընտրանի՝

Սովորող-սովորեցնող նախագծերի ընտրանի/նոր ծրագրերի և հարթակների յուրացում/

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող/ մաս 1

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող/մաս 2

Սովորող-սովորեցնող(quizizz.com ուսուցողական խաղ-վիկտորինաների ծրագրային հարթակի յուրացում)

Լոգոների և QR կոդերի ստեղծում: Սովորող-սովորեցնող

Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում) համագործակցային նախագիծը:

Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում․ Սովորող-սովորեցնող

Առավելությունները՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողը կարողանում է օգտվել տարբեր աղբյուրներից
  • Սովորողը դառնում է ավելի ինքնուրույն և մեդիահմուտ
  • Դասի նման կազմակերպումը սովորողին դրդում է նաև որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու կարողութունների ձևավորում և զարգացում
  • Համակարգչային տարբեր ծրագրերի, հարթակների կիրառում, յուրացում և փոխանցում

Թերություններ կամ դժվարություններ՝

  • Ինտերնետ կապի երբեմն թույլ լինելը
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. Փետրվար

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ փետրվար ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք փետրվար ամսվա առաջադրանքների փաթեթը և նախագծերը: Միասին կրկին քննարկել ենք նաև ուսումնական ծրագիրը/ 4-5-րդ դասարաններ/ և ՄԱԹԵՄԱՏԻԿԱ» ԱՌԱՐԿԱՅԻ ՉԱՓՈՐՈՇԻՉը:

Միասին իրականացրել ենք Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող համագործակցային նախագիծը: Համագործակցային նախագծերի ժամանակ այցելել եմ մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության ժամերին: Սովորողները սիրով մասնակցում են դասընթացին: Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողները մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության սովորողներին սովորեցրին paint-ով, paint 3D-ով, geogebra-ով պատկերած երկրաչափական պատեկերներից և մարմիններից, jigsawplanet հավելվածի միջոցով, ստեղծել մաթեմատիկական փազլներ:

Միասին քննարկել ենք Ձոն ստուգատեսը, որի շրջանակներում մարտ ամսվա ընթացքում կիրականացնենք «Ձոն ստուգատես/Գարնանամուտ» և «Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում» համագործակցային նախագծերը:

Ջուլիետային առաջարկել եմ ուսումնասիրել Մաթեմատիկական ամսագրում հրապարակված ֆլեշմոբյան խնդիրների լուծումները:

Արդեն կարողանում է կազմել՝      

  • անհատական աշխատաժամանակ
  • նախագիծ, առաջադրանքների փաթեթ, որը սիրով իրականացնում է սովորողների հետ:
  • յուրաքանչյուր դասարանի համար բացել էջեր, որոնցում արդեն հանգիստ տեղադրում է առաջադարքների փաթեթը և նախագիծը:  
  • առցանց սովորողների փաթեթ և  աշխատել առցանց սովորողների հետ, ինչպես նաև  սովորողների և նրանց ծնողների հետ էլ. հասցեով կարողանում է հանգիստ հաղորդակցվել: 
  • ֆլեշմոբյան առաջադրանքներ, ինչպես նաև կարողանում է  ստուգել մաթեմատիկական ֆլեշմոբի իր սովորողների  արդյունքները։ 
  • Կարողանում է կազմել և իրականացնել ճամփորդական նախագիծ, հայտ:
  • Դասերը վարել առավել հանգիստ և կազմակերպված:

 Քննարկել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետվություն կազմելու, ինչպես նաև ենթակայքում նյութի տեղադրման ձևը։ 
Կարողացել է`

  • կազմել փետրվար ամսվա  հաշվետվությունը
  • նյութ տեղադրել ենթակայքում

Ջուլիետան պատրաստակամ է նորը սովորել և կիրառել: Ջուլիետան պարբերաբար դիմում է հարցերի դեպքում։

Ավելին` Ջուլիետա Քերոբյանի բլոգում:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը.

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող

Իրականացրել ենք նաև հետևյալ նախագծերը, որոնք կշարունակենք նաև մարտ ամսվա ընթացքում:

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

Կոտորակները կենցաղում

4 դասաժամ կատարել եմ ռոբոտաշինության ընտրությամբ գործունեության փոխարինում, որի ընթացքում իրականացրել եմ հետևյալ նախագիծը՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

Փետրվար ամսվա ընթացքում  ստուգել եմ հունվար ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի 95  աշխատանք: