Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. մայիս

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ մայիս ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք մայիս ամսվա առաջադրանքների փաթեթը և նախագծերը, ինչպես նաև /մաթեմատիկա առարկայից/ 4-րդ դասարանի սովորողների Ելք ստուգատեսը:

Մաթեմատիկայի դասերի ընթացքում երբեմն կարճ ժամանակով այցելում կամ կողքից հետևում եմ դասերին և նկատել եմ որ դասերը ավելի խաղաղ և կազմակերպված են անցնում: Ջուլիետան կազմակերպված կերպով իրականացնում է նաև ստուգատեսի գործնական մասը, իսկ գրավոր փուլի համար առաջարկել եմ սովորողների հետ քննարկել գուգլ ձևաթղթով կազմած ինքնաստուգման թեստերի փաթեթը, որը սիրով կատարում են սովորողները: Սովորողները թեստը լրացնելուց հետո տեղում կարողանում են ստուգել արդյունքը: Սովորողները գուգլ ձևաթղթով կարողանում են կազմել ինքնաստուգման թեստեր:

Միասին քննարկել ենք ուսումնական 4-րդ շրջանը, աշխատակարգը և նախագծերը:

Քննարկել ենք նաև ուսումնական տարվա և դասավանդողի և սովորողների ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվությանը ներկայացվող պահանջները:

Արդեն ավելի հեշտությամբ կարողանում է կազմել՝      

  • անհատական աշխատաժամանակ
  • նախագիծ, առաջադրանքների փաթեթ, որը սիրով իրականացնում է սովորողների հետ:
  • յուրաքանչյուր դասարանի համար բացել էջեր, որոնցում արդեն հանգիստ տեղադրում է առաջադարքների փաթեթը և նախագիծը:  
  • առցանց սովորողների փաթեթ և  աշխատել առցանց սովորողների հետ, ինչպես նաև  սովորողների և նրանց ծնողների հետ էլ. հասցեով կարողանում է հանգիստ հաղորդակցվել: 
  • ֆլեշմոբյան առաջադրանքներ, ինչպես նաև կարողանում է  ստուգել մաթեմատիկական ֆլեշմոբի իր սովորողների  արդյունքները։ 
  • Կարողանում է կազմել և իրականացնել ճամփորդական նախագիծ, հայտ:
  • Դասերը վարել առավել հանգիստ և կազմակերպված:

 Քննարկել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետվություն կազմելու, ինչպես նաև ենթակայքում նյութի տեղադրման ձևը։ 
Կարողացել է`

  • կազմել  մայիս ամսվա  հաշվետվությունը
  • նյութ տեղադրել ենթակայքում

Ջուլիետան պատրաստակամ է նորը սովորել և կիրառել: Ջուլիետան պարբերաբար դիմում է հարցերի դեպքում։

Ավելին` Ջուլիետա Քերոբյանի բլոգում:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիսի 15-հունիսի 10

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ և տարատարիք այլ ջոկատներ

Համակարգող՝ Գրետա Բակունց

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց և ջոկատավարներ

Читать далее «Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

«Սովորող-սովորեցնող» նախագիծ

«Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող» նախագծի շրջանականերում 5-րդ դասարանի սովորողները 3-րդ դասարանի սովորողներին սովորեցրեցին գրանցվել quizizz.com հարթակում կազմել մաթեմատիկական խաղ-վիկտորինաներ:

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Մայիս ամսվա հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն

Մայիս ամսվա ընթացքում ստուգել եմ ապրիլ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 83 աշխատանք։

Միլենա Սիմոնյանի և սովորողների հետ համատեղ կազմել եմ «Առաջարկում են սովորողները» մաթեմատիկայի ֆլեշմոբի մակարդակը:

Անի Միրզոյանի հետ համատեղ կազմել եմ Մաթեմատիկայի գիտելիքների ստուգման գրավոր փուլի թեստերը:

Շարունակել եմ իրականացնել Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ:

2 օր կատարել եմ փոխարինում/ Սոնա Սարգսյանին՝ կազմակերպչական մասով/:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Ուսումնական ճամփորդություններ

Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Ճամփորդության վայր՝ Կոտայքի մարզի,  Մեղրաձորի գյուղի, Թեժառույք եկեղեցի 

Ճամփորդության օր՝  Մայիսի 31, ժամը՝ 09:30-16:00
Մեկնում` Յ․ Բախշյան այգուց , ժամը` 09։30
Ժամանում՝, Մայր դպրոցի երթուղիների կայանատեղի ժամը`16։00
Ճամփորդության մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 11-րդ, 12-րդ, 13-րդ   ջոկատներ
Պատասպանատուներ՝ Գրետա Բակունց, Աչեր Բաստաջյան, Անի Ենգոյան, Նարեկ Հակոբյան, Արմինե Աբրահամյան, Ջուլիետա Քերոբյան

Երթուղու նկարագրություն՝ Երևան- Հրազդան-Մարմարիկ գետ-Մեղրաձոր Թեժառույք եկեղեցի

Եղանակն ՝  այստեղ

«Բարձունքի հաղթահարում» նախագծի շրջանակներում պատրաստվում ենք իրականացնել`

Читать далее «Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ամառային ճամբարի նախագծեր և աշխատակարգ.

Նախագծեր՝

Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող

11-րդ ջոկատ. ջոկատավարներ՝ Գրետա Բակունց, Աչեր Բաստաջյան

Մասնակիցներ՝ չորրորդ և հինգերորդ դասարանների ճամբարականներ/11 ջոկատ

Նպատակը՝ ամառային ուսումնական գործունեության կազմակերպում

Խնդիրները՝

Համագործակցային նախագծերի իրականացում

Ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած հմտությունների և գիտելիքների փոխանցում

Ստուգատեսային նախագծերի իրականացում

Ուսումնական ճամփորդությունների կազմակերպում

Ճամաբարային նախագծերի ուղղությունները՝

  • Բացօթյա լող, լողափնյա խաղեր
  • Մարզական խաղեր, հեծանվավարություն
  • Մաթեմատիկական, ստեղծագործական, կառուցողական և ճամփորդական նախագծեր
  • նոր ծրագրերի ուսուցում և մեդիահմտությունների փոխանցում, սովորող-սովորեցնող նախագծեր
  • Հայրենագիտական, համագործակցային ճամփորդական նախագծեր
  • Երաժշտական նախագծեր, ներկայացումներ, համերգներ
  • Պարտիզպուրակային գործունեոթյուն
  • ստուգատեսներ, ներկայացումներ
  • Բակային և ինտելեկտուալ խաղեր
  • Խոհանոցային գործունեություն

Բովանդակություն

Ճամբարային առօրյա գործունեությունը կկազմակերպվի վերը նշված ուղղություններով։ Ճամբարի ընթացքում կիրականացնենք նաև «Սովորող-սովորեցնող» տարաբնույթ նախագծեր, որի արդյունքում կհամագործակցենք տարբեր ճամբարային խմբերի և ջոկատավարների հետ։

Ամենօրյա գործունեության ընթացքում կիրականացնենք հետևյալ նախագծերը՝

Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք

Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող

Մաթեմատիկական խաղերի և ռեբուսների պատրաստում

Մաթեմատիկական ֆլեշմոբեր և քննարկումներ

Կառուցողական և սեղանի ինտելեկտուալ խաղեր

Մարզական խաղեր և լող

Երաժշտական գործունեություն

Ճանաչողական շրջայցեր և ուսումնական ճամփորդություններ

Երաժշտության ունկնդրում և ֆիլմերի դիտումներ

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Խոհանոցային գործունեություն

Արդյունքը՝

Ճամբարային ամենօրյա գործունեությունը կլուսաբանվի ճամբարականների և ջոկատավարների բլոգներում՝ օրագրապատումների և տեսապատումների տեսքով։

Նախագծի ամփոփում

Ճամբարի օրակարգը

Ճամբարային քրոնիկոն

Աշխատակարգ՝

Առաջին շաբաթմայիս 27 — 31

Մայիս 27 , երկուշաբթի

09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:20-10:05 ՝ Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում:

10:10-10:50՝ ինտելեկտուալ խաղեր

10։55-11։05՝ Ընդմիջում

11:10-11:50՝ Մաթեմատիկական օնլայն խաղեր

11:55-12:40՝ մարզական ժամ և բակային խաղեր:

12:40-12:55՝ Ընդմիջում

12։55-13։30՝ Ճամբարային օրվա ամփոփում

Մայիս 29, չորեքշաբթի

09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:20-10:05 ՝ Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում:

10:10-10:50՝ Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող

10։55-11։05՝ Ընդմիջում

11:10-11:50՝ Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

11:55-12:35՝ մարզական ժամ և բակային խաղեր:

12:35-12:50՝ Ընդմիջում

12։50-13։30՝ լող. լողափնյա խաղեր

Մայիս 30.Հինգշաբթի՝

09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:20-10:05 ՝ Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում:

10:10-10:50՝ երաժշտական նախագիծ

10։55-11։05՝ Ընդմիջում

11:10-11:50՝ Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող

11:55-12:40՝ մարզական ժամ և բակային խաղեր:

12:40-12:55՝ Ընդմիջում

12։55-13։30՝ Ճամբարային օրվա ամփոփում, Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք/նախապատրաստական աշխատանք

Մայիս 31. ուրբաթ

Բարձունքի հաղթահարում․ Թեժառույքի վանք/ճամփորդություն

Երկրորդ շաբաթ-Հունիսի 3— հունիս 7

Հունիսի 3, երկուշաբթի

09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:20-10:05 ՝ Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում:

10:10-10:50՝ լողափնյա խաղեր

10։55-11։05՝ Ընդմիջում

11:10-11:50՝ Ընթերցանության ժամ

11:55-12:40՝ մաթեմատիկայի  մայիսյան  ֆլեշմոբը`

I մակարդակ
II մակարդակ

12:40-12:55՝ Ընդմիջում

12։55-13։30՝ Բակային և ինտելեկտուալ խաղեր

Հունիսի 4, երեքշաբթի

09:00-09:20՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք

09:20-10:05 ՝ Ճամբարային գործունեություն՝ ճամբարականների հաշվառում, ջոկատի գործունեության ծանոթացում:

10:10-10:50՝ Ես կարողանում եմ. մեդիահմությունների փոխանցում. սովորող-սովորեցնող

10։55-11։05՝ Ընդմիջում

11:10-11:50՝ Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-իստիտուտի վերաբերյալ  տեղեկություններ հավաքել և Google Maps գծել քաղաքային ճամփորդության երթուղին։

Երկրաչափական պատկերների և տարածական մարմինների ուսումնասիրություն

11:55-12:40՝ լողափնյա խաղեր

12:40-12:55՝ Ընդմիջում

12։55-13։30՝ Բակային և ինտելեկտուալ խաղեր