Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23, Ուսումնական ճամփորդություններ

Այց կենտրոնական բանկի թանգարան։ Քաղաքային քայլք

Նախագիծն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցի սովորողներն այցելեցին Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք  տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Սովորողները կազմեցին ժամանակի, տարեթվերի, ինչպես նաև  դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքների վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ։

Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր և ազգային խաղեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։

Մանրամասները՝ տեսաֆիլմում․



Ճամփորդությունը լուսաբանել է նաև Սոնա Սարգսյանը։ Տեսաֆիլմն ու ճամփորդապատումը՝ Սոնա Սարգսյանի բլոգում։

Սովորողների ճամփորդապատումները՝

Գասպարյան Եվա

Սիմոնյան Նատալի

Խուդոյան Ալիսա

Փիրումյան Ալեքսանդր

Մարտիրոսյան Արևիկ

Բաբաջանյան Եվա

Հարությունյան Արիանա

Հովհաննիսյան Լանա

Վարդանյան Մանուէլ




Оставьте комментарий