Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում․ Սովորող-սովորեցնող

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ մայիսի 2-հունիսի 5
Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

Читать далее «Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում․ Սովորող-սովորեցնող»
Рубрика: Հաշվետվություն, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2022-23

Ապրիլ ամսվա հաշվետվություն

Իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)/քաղաքային քայլք (ճամփորդություն): Արդյունքն՝ այստեղ:

Գունային խաղեր

Կոտորակները կենցաղում

Մարտ ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել են Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի 150 սովորող։ Արդյունքում ապրիլ ամսվա ընթացքում ստուգել եմ մաթեմատիկական ֆլեշմոբի 150 աշխատանք:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Չորրորդ դասարանի սովորողների համար կրթահամալիրի կրտսեր դպրոցներում կազմակերպվում է «Մաթեմատիկա» առարկայից ծրագիրն ավարտող սովորողի ուսումնական կարողությունների ու հմտությունների ներկայացման ստուգատես։

Ժամանակահատվածը՝ մայիսի 8-հունիսի 13։

«Ելք» ստուգատեսի բովանդակությունն ուղղված է ինչպես 4-րդ դասարանների ուսումնական պլանով որոշված մաթեմատիկա դասընթացի արդյունքների, այնպես էլ մաթեմատիկա առարկայի սովորողի ընտրությամբ գործունեության բաղադրիչի ամփոփմանը։

Ստուգատեսի նպատակն է ներկայացնել մաթեմատիկա առարկայից սովորողի ձեռք բերած կարողություններն ու հմտությունները, դրանց գործնական կիրառումը առօրյայում։

Ստուգատեսը մաթեմատիկա առարկայից անցկացվում է երկու փուլով՝

I փուլ՝ գործնական, կիրառական աշխատանքներ, սկսած մայիսի 8-ից
II փուլ՝ գրավոր ստուգում (թեստային տարբերակով), հունիսի 13-ին։

Читать далее ««ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Վարպետության դաս, Google ձևաթուղթ, գուգլ դիսկով աշխատելու հմտություններ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  մայիս


Մասնակիցներ՝   Միջին դպրոցի սովորողներ, Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝  Գրետա Բակունց ու Լիանա Հակոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Սովորողների մտածողության զարգացում, մտքի ճկունացում
  • Գուգլ հաշվի բացում, գուգլ դիսկով աշխատելու կարողությունների և հմտությունների ձևավորում
  • Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում
  • Գուգլ դիսկի միկջոցով սովորողների համար հեշտացնել (մաթեմատիկա առարկայի) աշխատանքային ֆայլերի հղումները բլոգում տեղադրելու գործընթացը
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Նախագծի ընթացքը

  • Միջին դպրոցի սովորողները իրենց կրտսեր ընկերներին կսովորեցնեն, թե ինչպես բացել Գուգլ հաշիվ, գուգլ դիսկով աշխատելու կարողություննր, Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների կողմից Գուգլ ձևաթղթի միջոցով(ֆորմայով) ֆլեշմոբների, թեստերի կազմում և հրապարակում բլոգներում։
  • Հաջողված աշխատանքը կհրապարակենք մաթեմատիկական ամսագրում։

Արդյունքն՝ այստեղ:

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23, Ուսումնական ճամփորդություններ

Այց կենտրոնական բանկի թանգարան: Քաղաքային քայլք 1.

Ճամփորդության օրը՝  մայիսի 29

Վայր՝ Կենտրոնական բանկի թանգարան

Եղանակը՝ ըստ mes.am-ի

Քարտեզ՝

Ճամփորդորթյան երթուղին՝ Արևմտյան դպրոց-Կենտրոնական բանկին կից թանգարան, քայլք  Հանրապետության հրապարակում:

Պատասխանատու դասավանդողներ՝  
Գրետա Բակունց, Սոնա Փափազյան

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի 4.1 դասարանի սովորողներ

Читать далее «Այց կենտրոնական բանկի թանգարան: Քաղաքային քայլք 1.»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Հովհաննես Թումանյանի թանգարան/քաղաքային քայլք 2

«Հովհաննես Թումանյանի թանգարան (Երևան)/քաղաքային քայլք» նախագծի շրջանակներում այցելեցինք Հ․ Թումանյանի տուն-թանգարան։ Գիդ ուղեկցորդի օգնությամբ ավելի մանրամասն ուսումնասիրեցինք Հ․ Թումանյանի կյանքն ու ստեղծագործական գործունեությունը։ Որից հետո մասնակցեցինք կրթական ծրագրին, որի շրջանակներում սովորողները խաղացին Հ. Թումանյանի կազմած խաղերը։ Թանգարանային շրջայցից տպավորված իրականացրեցինք քաղաքային ընթերցումներ։ Սովորողներն ընթերցեցին Հ․ Թումանյանի ստեղածագործություններն ու քառյակները։ Տեսաֆիլմը՝ մայրենիի դասվանդող՝  Արմինե Աբրահամյանի բլոգում։

Ճամփորդության մասին ավելի մանրամասն՝ տեսաֆիլմում․

Նախագծի շրջանակներում սովորողներն ուսումնասիրել են Հ. Թումանյանի կյանքն ու ստեղծագործությունները: Կազմել ու լուծել են մաթեմատիկական խաչբառ, որի ծածկագիրը կամ պատասխանը Հ. Թումանյանի որևէ հեքիաթի վերնագիրն էր: Սովորողները կազմել ու լուծել են նաև Հ. Թումանյանի հեքիաթների հիման վրա կազմված խնդիրներ:

Նախագծի շրջանակներում դիտեցինք նաև նրա կյանքն ու գործունեությունը նկարագրող ֆիլմ։

Հովհաննես Թումանյան. 2D անիմացիոն ֆիլմը կարող եք դիտել այստեղ:

Սովորողները ճամփորդությունից տպավորված գրել են ճամփորդապատումներ՝

Ալլա Շարոյանց

Ստեփանյան Մարիա

Արեգ Դուրյան

Գոհար Թալանչյան

Մարի Հարությունյան

Շարոյան Լիլիթ

Եվա Հարությունյան

Նելսոն Խաչատրյան

Վիկտորյա Հարությունյան

Մանե Մաչկալյան

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մայիսյան հավաքի նախագծեր

Վարպետության դաս, Google ձևաթուղթ, գուգլ դիսկով աշխատելու հմտություններ

Այց կենտրոնական բանկի թանգարան: Քաղաքային քայլք

Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի կազմում․ Սովորող-սովորեցնող

«ԵԼՔ» ՍՏՈՒԳԱՏԵՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ ԱՌԱՐԿԱՅԻՑ․ ՉՈՐՐՈՐԴ ԴԱՍԱՐԱՆ

Մաթեմատիկական հաշվարկներն ու չափումներն Արատեսում:

Արատեսյան եռօրյա ճամբար:

Ուսումնական տարվա ամփոփիչ հաշվետվություն 2023

Մայիսյան հավաք/կլոր սեղան

Рубрика: Նախագծեր 2022-23

Հանրային աուդիտ 2023.

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  ապրիլ-մայիս

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի  4-5-րդ դասարանի սովորողներ 

Իրականացման վայր՝ Արևմտյան դպրոց

Անհրաժեշտ գործիքներ՝ չափերիզ, համակարգիչ, թվային որևէ միջոց։

Նպատակը՝

  • Ուղղանկայն և քառակուսու մակերեսի, ինչպես նաև երկարության չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովողների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում։
  •  Մեծացնել սովորողների սերն ու  հետաքրքրությունը  մաթեմատիկայի նկատմամաբ։
  • Հանրային աուդիտի շրջանակներում չափումների միջոցով պարզել նշվածների չափերը և զբաղեցրած մակերեսը՝
    — կանաչ լանջեր
    — ուսումնական նկուղներ
    — ուսումնական տանիքներ
    — նոր, նորոգված ներքին տարածքներ՝ խմբասենյակ, կաբինետ, սրահ, արհեստանոց, արվեստանոց, ուսումնաարտադրական արհեստանոց
    — բացօթյա լողափներ
    — խոհանոց
    — արվեստանոցի, արհեստանոցի, ուսումնաարտադրական արհեստանոցի, լաբորատորիայի, կաբինետ
    Սովորողները կհաշվեն 2021-22 թվին «Արևմտյան դպրոցում»
    կրթահամալիրի   օգտագործած գազի և ջրի ծավալը, ինչպես նաև  գազի և ջրի  ծախսերը և արդյունքները ըստ ամիսների կներկայացնեն  դիագրամների  տեսքով։ 
    —Սովորողները կարողանան կատարել տվյալների վերլուծություն և արդյունքները կարողանան պատկերել դիագրամների տեսքով։
    —Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում ու լուծում։
    —Սովորողների որոնողական ու հետազոտական  կարողությունների ձևավորում։
Читать далее «Հանրային աուդիտ 2023.»