Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  հոկտեմբերի 19, ժամը

11։00-ից

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի 3-4-5-րդ դասարանի սովորողներ
Համագործակցող դասավանդողներ՝ 
 Գրետա Բակունց և Աշխեն Թադևոսյան

Նպատակը՝

  • Սովողների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում
  • երկարության և զանգվածի չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  •  Մեծացնել սովորողների սերն ու  հետաքրքրությունը  մաթեմատիկայի նկատմամաբ։

Նախագծի ընթացքը
Գործնական աշխատանք 1․

Արևմտյան դպրոցի բակում, 3-4-5-րդ դասարանի  սովորողների հետ   միասին, կկազմակերպենք   մաթեմատիկայի բացօթյա դաս, որի ժամանակ
4-5-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն չափերիզի միջոցով չափել իրենց հասակը և այն արտահայտել երկարության տարբեր չափման միավորներով։ Այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը կհաշվեն իրենց հասակների տարբերությունը։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն երկարության չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Գործնական աշխատանք 2․
4-5-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն կշեռքի միջոցով պարզել իրենց զանգվածը և այն արտահայտել զանգվածի տարբեր չափման միավորներով։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն զանգվածի չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորղների մոտ  գործնական  կարողությունների,   ինչպես նաև    թիմային  աշխատանքի հմտությունների ձևավորում ու  զարգացում
  • երկարության և զանգվածի չափման միավորների վերաբերյալ  սովորողների  ունեցած գիտելիքների ձեռքբերում և ամրապնդում
  • Սովորողները գործնական աշխատանքների հիման վրա կազմած խնդիրները կտեղադրեն իրենց բլոգներում
  • Ֆոտոշարի և տեսաֆիլմի տեսքով գործնական աշխատանքների արդյունքերի ներկայացում


    «Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի 3-4-5-րդ դասարանի սովորողները մասնակցեցին մաթեմատիկայի բացօթյա գործնական դասին։ Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողները Արևմտյան դպրոցի 3-րդ դասարանի սովորողներին օգնում էին կատարել գործնական չափումներ և գործնականում կիրառել թվաբական գործողություններ կատարելու և չափման միավորների վերաբերյալ ունեցած մաթեմատիկական գիտելիքները։
    Ավելի մանրամասն սովորողների բլոգում՝

Եվա Գասպարյան

Աբելյան Էրիկ

Ռուբեն Գրիգորյան

Վիկտորյա Հարությունյան

Оставьте комментарий