Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23, Դիջիթեք 2023

Խաղ-վիկտորինա/ համագործակցային նախագիծ

Оր՝ 13.01.2023

Ժամ՝ 11:05

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Համագործակիծ դասավանդողներ՝ Գրետա Բակունց, Արմինե Գոգինյան

Մասնակիցներ՝ Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատներ

Նպատակը՝    

  • Արևմտյան և Արևելյան դպրոցների ջոկատների ծանոթացում և համագործակցում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Հայրենագիտության, մեղվաբուծության, մաթեմատիկայի վերաբերյալ ինտելեկտուալ հարցերի քննարկում և լուծում
  • Միջառարկայական կապերի հաստաում և ամրապնդում
  • Հայրենագիտության, մեղվաբուծության, մաթեմատիկայի վերաբերյալ ինտելեկտուալ հարցերի քննարկում և լուծում
  • Սովորողների կողմից նոր ու հետաքրքիր խնդիրների, հարցերի կազմում, միմյանց առաջադրում, լուծում և քննարկում
  • Սովորողների մտքի ճկունացում
  •  Սովորողների մտածողության զարգացում
  • Գիտելիքների  ամրապնդում
  • Միասին մտածելու, ինչպես նաև միմյանց լսելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում սովորողները իրենց կազմած և առաջարկած հարցերից և խնդիրներից միասին` quizizz.com-ով, կկազմեն օնլայն իտելեկտուալ խաղ

Ընթացքը՝

  • Արևելյան դպրոցի ճամբարականների այց Արևմտյան դպրոց
  • Արևելյան և Արևմտյան դպրոցների ջոկատների ծանոթացում և համագործակցում
  • ճամբարականները կբաժանվեն խմբերի
  • Ջոկատները միասին քննարկելով բանավոր կլուծեն quizizz.com-ով պատրաստված ինտելեկտուալ խաղ-վիկտորինա
  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում սովորողները իրենց կազմած և առաջարկած հարցերից և խնդիրներից միասին` quizizz.com-ով, կկազմեն օնլայն իտելեկտուալ խաղ
  • Արդյունքում՝
  • Սովորողների համագործակցային կարողության  զարգացում
  • Օնլայն ինտելեկտուալ խաղ-վիկտորինաների փաթեթի կազմում
  • Սովորողների պատումներ բլոգներում:

Դիջիթեք 2023-ի շրջանակներում «Խաղ-վիկտորինա» համագործակցային նախագիծով Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան և Արևելյան դպրոցի ջոկատները: Արմինե Գոգինյանի հետ նախապես կազմել էինք հայրենագիտական, մեղվաբուծական և մաթեմատիկական հարցեր, որոնցից quizizz.com-ով պատրաստեցինք ինտելեկտուալ խաղ-վիկտորինա: Ճամբարականները մեծ ոգևորությամբ մասնակցեցին Խաղ-վիկտորինային:
Քանի որ Արևմտյան դպրոցի ճամբարականները ծանոթ էին quizizz.com օնլայն ծրագրային հարթակին, ուստի սովորեցրեցին Արևելյան դպրոցի ջոկատին այդ հարթակում պատրաստել խաղ-վիկտորինաներ: Հանդիպումն անցավ բավականին արդյունավետ:

Մանրամասները՝ տեսանյութում.

Համագործակցային հանդիպումը լուսաբանել է նաև Արմինե Գոգինյանը:

Оставьте комментарий