Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2022-23

Մայիսյան հավաք/կլոր սեղան

Հանդիպման օրը՝ մայիսի 22

Ժամը՝ 14:30

Հանդիպման վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ  (Բաբաջանյան 25)

Արևմտյան դպրոցի պատասխանատու՝ Գրետա Բակունց

Արևմտյան դպրոցի մասնակից սովորողներ՝

Ռազմիկ Մեսրոպյան, Հասմիկ Ալեքսանյան


Մասնակիցներ՝ մաթեմատիկա դասավանդողներ, ծրագրի ղեկավարներ, սովորողներ, այլ ցանկացողներ․․

Թեմա՝ Մաթեմատիկայի դասերի կազմակերպումը առանց գրատախտակի օգնության։

Ներկայացվող թեմաները՝ Geogebra.classic երկրաչափական ծրագրի ուսումնասիրություն։ Անկյուններ: Ուղղանկյունանիստի և խորանարդի ծավալը:

Ընթացքը՝

Մինչ թեման ներկայացնելը ուսումնասիրում ենք geogebra երկրաչափական ծրագիրը, գործիքակազմը, արդյունքը բլոգում ներկայացնելու եղանակը:

Թեմա՝ Անկյուններ:
Նախապես տեղադրում եմ թեմայի բացատրությունը: Սովորողը ուսումնասիում է թեման, որից հետո միասին քննարկում ենք թեման, պարզում անհասկանալի հարցերը: Սովորողը անկյունները պատկերում է geogebra երկրաչափական ծրագրի միջոցով: Սովորողը աշխատանքը կատարելուց հետո արդյունքը տեղադրում է բլոգում:

Թեմա՝ Ուղղանկյունանիստի և խորանարդի ծավալը: «Մեզ շրջապատող ուղղանկյունանիստերը» նախագիծ:

Բլոգում նախապես տեղադրում եմ դասի տեսական մասը (դասի բացատրությունը և օրինակները) և համապատասխան առաջադրանքներ: Սովորողը ուսումնասիրում է թեման:
Նախապես պատրաստած ուղղանկյունանիստի և խորանարդի մոդելների կամ առարկաների միջոցով դասարանում բացատրվում է թեման: Ուսումնասիրում ենք ուղղանկյունանիստի և խորանարդի փռվածքները: Սովորղը պատրաստում է ուղղանկյունանիստ և խորանարդ: Կատարում չափումներ և հաշվարկներ: Այս թեմայի շրջանակներում կատարում ենք մի շարք գորնական աշխատանքներ: Սովորողների հետ գտնում ենք ուղղանկյունանիստի տեսք ունեցող տարբեր առարկաներ, չափերիզի միջոցով պազում ենք յուրաքանչյուրի չափումները և հաշվում յուրաքանչյուրի ծավալը: Աշխատանքը ավարտելուց հետո սովորողը արդյունքը տեղադրում է իր բլոգի մաթեմատիկա բաժնում:

Առավելությունները՝

  • Խմբում աշխատելու կարողությունների ձևավորում և զարգացում
  • Բանավոր հաշվարկների հաճախակի կատարում
  • Դասի նման կազմակերպումը սովորողին դրդում է ինքնակրթության
  • Սովորողը կարողանում է օգտվել տարբեր աղբյուրներից
  • Սովորողը դառնում է ավելի ինքնուրույն և մեդիահմուտ
  • Համակարգչային տարբեր ծրագրերի կիրառում և յուրացում

Թերություններ կամ դժվարություններ՝

  • Ինտերնետ կապի երբեմն թույլ լինելը
  • Դասարանում սովորողների մեծաքանակ լինելը
  • Սովորողները, մինչ նոր նյութի նախապես քննարկումը, իրենց կարդացածը դժվար են յուրացնում:
  • Սովորողների ուշադրության կենտրոնացումը

Оставьте комментарий