Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. նոյեմբեր

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ նոյեմբեր ամսվա ընթացքում շարունակել եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին քննարկել ենք ուսումնական ճամփորդության անցկացման կարգը, անցկացման ձևը, նախագծի կառուցվածքը, հայտը: Միասին կազմել ենք ճամփորդական նախագիծը և հայտը: Ջուլիետա Քերոբյանն իր ճամփորդական նախագիծը հաջողությամբ իրականացրել է 4-րդ դասարանի սովորողների հետ: Արդյունքն՝ այստեղ:

Միասին քննարկել ենք նոյեմբերի օրացույցը: Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնի շրջանակներում միասին իրականացրել ենք  «Սովորող-սովորեցնող(GeoGebra մաթեմատիկական ծրագրի յուրացում)» համագործակցային նախագիծը: Արդյունքն՝  այստեղ:

Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոնի շրջանակներում միասին կազմել ենք «Թթուդրիկն ու մաթեմատիկան» նախագիծը, որը Ջուլիետան հաջողությամբ իրականացրել է 4-րդ դասարանի սովորողների հետ: Ամփոփումն՝ այստեղ։

Ջուլիետա Քերոբյանին առաջարկել եմ ընթերցել և վելուծել Դպիրի հետևյալ հոդվածը՝

Նախագծային ուսուցումը՝ որպես փորձարկված, կիրառելի, գործող մանկավարժություն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. Մարգարիտ Սարգսյան

Ջուլիետա Քերոբյանը կատարել է հոդվածների ընթերցում և վերլուծություն, որը կարող եք տեսնել այստեղ:

Քննարկել ենք մաթեմատիկական ֆլեշմոբին ներկայացվող պահանջները: Նոյեմբեր ամսվա ընթացքում կարողացել է ստուգել իր մասնակից սովորողների հոկտեմբեր ամսվա աշխատանքները:

Միասին քննարկել ենք նաև դեկտեմբեր ամսվա նախագծերն ու առաջադրանքների փաթեթը:

Արդեն կարողանում է կազմել՝      

  • անհատական աշխատաժամանակ
  • նախագիծ, առաջադրանքների փաթեթ, որը սիրով իրականացնում է սովորողների հետ:
  • յուրաքանչյուր դասարանի համար բացել էջեր, որոնցում արդեն հանգիստ տեղադրում է առաջադարքների փաթեթը և նախագիծը:  
  • առցանց սովորողների փաթեթ և  աշխատել առցանց սովորողների հետ, ինչպես նաև  սովորողների և նրանց ծնողների հետ էլ. հասցեով կարողանում է հանգիստ հաղորդակցվել: 
  • ֆլեշմոբյան առաջադրանքներ, ինչպես նաև կարողանում է  ստուգել մաթեմատիկական ֆլեշմոբի իր սովորողների  արդյունքները։ 
  • Կարողանում է կազմել և իրականացնել ճամփորդական նախագիծ:

 Քննարկել ենք յուրաքանչյուր ամսվա հաշվետվություն կազմելու, ինչպես նաև ենթակայքում նյութի տեղադրման ձևը։ 
Կարողացել է`

  • կազմել նոյեմբեր ամսվա  հաշվետվությունը
  • նյութ տեղադրել ենթակայքում

Ջուլիետան պատրաստակամ է նորը սովորել և կիրառել: Միասին մանրամասն ուսումնաիրել ենք geogebra.org/classic մաթեմատիկական ծրագիրը, որը հաջողությամբ կիրառում է մաթեմատիկայի դասերին: Ջուլիետան պարբերաբար դիմում է հարցերի դեպքում։

Ավելին` Ջուլիետա Քերոբյանի բլոգում:

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. նոյեմբեր: Один комментарий

Оставьте комментарий