Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24, Նախագծեր, Նախագծեր 2023-24

Գործնական մաթեմատիկա:Չրի պատրաստում և կշռում: Զանգվածի չափման միավորներ

Ամանորին ամենասիրելի նվերների շարքում կարելի է դասել նաև տարբեր մրգերից պատրաստված համեղ չրերը: Առավել ևս, երբ դրանք պատրաստված ենք տարատարիք սովորողների ձեռքերով:

«Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա» նախագծի շրջանակներում, Արևմտյան դպրոցի 3-4-րդ դասարանի  սովորողների հետ,   պատրաստեցինք խնձորի և արքայանարնջի չիր: Մինչ չիր պատրաստելը սովորողների հետ կրկնեցինք զանգվածի չափման միավորները, կշռեցինք անհրաժեշտ մրգերը և կազմեցինք և լուծեցինք խնդիրներ:

Մանրամասները՝ տեսաֆիլմում:

Համագործակցող դասավանդողներ՝  Գրետա Բակունց և Վարսիկ Աթոյան

Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24, Դիջիթեք 2024, ԴԻՋԻԹԵՔ

Հանրակրթական դիջիթեք 2024

Հանրակրթական դիջիթեքը  թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման նախագծերի ստուգատես է: Ստուգատեսի նպատակն է ներկայացնել  հանրակրթության մեջ հեղինակային կրթական ծրագրի ուսուցումը թվային տեղեկատվական տեխոնոլոգիաների բնագավառում։ Ստուգատեսի ընթացքում մանկավարժական աշխատողները, սովորողները, սաները  ներկայանում են 2023 թվականի և ստուգատեսի ընթացքում այս բնագավառում իրենց կատարած աշխատանքներով։

Մասնակիցները՝ կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցի սովորողներ, ուսուցիչներ և պարզապես հետաքրքվողներ ։
Ստուգատեսին հայտատուն կարող է ներկայանալ ինչպես մենակ, այնպես էլ՝ խմբով ։

Ժամանակահատվածը՝  հունվարի 4-26

Ժամանակացույցը

Հունվարի 4-7
Դպրոց-պարտեզների, միջին դպրոցի, հետազոտական վարժարանի, քոլեջի համակարգողները և իրենց հետ աշխատող նախագծային խմբերը ստեղծում են իրենց լոգոն, բացիկները, հայտարարությունները։ Պատրաստում  են հայտի ձևաթուղթ, տարածում հայտարարությունը բլոգում, ենթակայքում (սոցկայքերում):

Հունվարի 8-26
Ստուգատեսին մասնակցել ցանկացողը լրացնում է սահմանված ձևի հայտը։ Աշխատանքները ներկայացվում են էլեկտրոնային տարբերակով։ Համակարգող խումբը ընդունում է հայտերը։ Ներկայացված աշխատանքներից ընտրում է ստուգատեսի ուղղություններին  բավարարող  հայտերը  և իր մասնաճյուղի կայքում ապահովում է ստուգատեսի ամենօրյա լուսաբանումը` բոլորին հասանելի դարձնելով ընտրված նյութերը։

Читать далее «Հանրակրթական դիջիթեք 2024»
Рубрика: Անհատական աշխատաժամանակ, Անհատական աշխատաժամանակ 2023-24

Մանկավարժական ձմեռային ճամբար դեկտեմբերի 25-հունվարի 5

Հունվարի 3-5 առցանց աշխատանք

Հունվարի 3, չորեքշաբթի

Читать далее «Մանկավարժական ձմեռային ճամբար դեկտեմբերի 25-հունվարի 5»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Սովորողների 1-ին ուսումնական շրջանի մաթեմատիկայի հաշվետվությունները

Մաթեմատիկայի 1-ին շրջանի հաշվետվության գուգլ հարցաթերթիկը։
Արդյունքն՝ աստեղ:

Սովորողները բացի հարցաթերթիկից հաշվետություն տեղադրել են նաև իրենց բլոգներում.

Читать далее «Սովորողների 1-ին ուսումնական շրջանի մաթեմատիկայի հաշվետվությունները»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

1-ին ուսումնական շրջանի ամփոփում/հաշվետվություն

  • Առարկայական ծրագրի նախատեսված ծավալը իրականացված է:
  • Բացակայություններ և ուշացումներ չեմ ունեցել:
  • Մասնակցել եմ բոլոր առավոտյան ընդհանուր պարապմունքներին:
  • Մասնակցում եմ  բոլոր ուրբաթ համերգներին․  բացակայություններ չեմ ունեցել:
  • Ուսումնական ժամերգություններին մասնակցել եմ  եռօրյա ճամփորդությունների և մանկավարժական ճամբարի ժամանակ:
  • Դասի ընթացքում միշտ կիրառում եմ թվային միջոցներ և առարկայի պահանջներին համապատասխանող ծրագրեր:
  • Իրականացնում եմ մատենավարություն՝ ձևավորող գնահատում:
  • Բլոգս  համապատասխանում է բլոգի պահանջներին:
  • Սովորողների  բլոգները շաբաթվա կտրվածքով պարբերաբար ստուգում եմ: 
  • Յուրաքանչյուր դասարանի համար ստեղծել եմ էջեր, որտեղ տեղադրում եմ համապատասխան ուսումնական նյութեր և նախագծեր:
  • Սպասարկել եմ մաթեմատիկական ամսագիրը, ենթակայքը և բլոգը:
  • Հեռավար աշխատանք ունեցել եմ 1 սովորողի հետ:
  • Զբաղվում եմ ինքնակրթությամբ: Ուսումնասիրում եմ տիար Գորգի ինքնակրթության առաջադրանքները, նոր ծրագրեր, որոնք կարող եմ կիրառել դասապրոցեսի և նախագծերի ժամանակ: Զբաղվում եմ թարգմանությամբ, սիրում եմ ավելի շատ թարգմանել մաթեմատիկական տարբեր ամսագրերից:
Читать далее «1-ին ուսումնական շրջանի ամփոփում/հաշվետվություն»
Рубрика: Նախագծեր

Ազգագրական փառատոն+արտադրությամբ ուսուցում+մաթեմատիկա

Նախագծի իրականացման ժամանակը՝ ստուգատեսային-փառատոնային հունվար

Գաթաթխիկ՝ հունվարի 15, ժամը՝ 11:00:

Նախագծի մասնակիցներ.

Մաթեմատիկների ջոկատ, դասավանդողներ, ծնողներ, ցանկացողներ

Համակարգումը՝ Գրետա Բակունցի

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ասյա Ծատրյան

Նախագծի նպատակը.

  • Մասնակցել կրթահամալիրյան ազգագրական փառատոնին, արտադրությամբ ուսուցում ստուգատեսներին ՝ ազգային խոհանոցով
  • Հայրենագիտության, ազգագրության ու մաթեմատիկայի միջև միջառարկայական կապերի հաստատում
  • ծանոթանալ հայկական ազգային խոհանոցին
  • հավաքել տեղեկություն գաթայի ծագման, պատմության մասին
  • «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում իրենց ձեռքով պատրաստած գաթայի միջոցով  13-րդ ջոկատի 5-րդ դասարանի սովորողները 4-րդ դասարանի սովորողներին կսովորեցնեն կոտորակներ թեման:

    Նախագծի խնդիրները.
  • Համագործակցային կարողությունների զարգացում
  • պատրաստել գաթա ՝ ճամբարականներով, դասավանդողներով, մասնակից ծնողներով
  • օգտագործել դովլաթ- մետաղադրամ
  • օգտագործել ազգային գաթանախշ
  • կոտորակներ թեմայի յուրացում
  • բարի համտես բոլորին

Նախապատրաստական աշխատանքներ՝

Գաթայի ծագման, պատմության մասին հավաքել համապատասխան տեղեկություններ, տեղադրել բլոգներում:

Նախագծի ընթացքը և նկարագիրը

  • Ձմեռային ազգագրական փառատոնին մասնակցել  ազգային խոհանոցով:
  • Ուսումնասիրել հայկական ազգային խոհանոցը
  • Հավաքել տեղեկություն գաթայի ծագման, պատմության մասին:
  • Գտնել կլոր գաթայի առավել լավ բաղադարատոմս
Читать далее «Ազգագրական փառատոն+արտադրությամբ ուսուցում+մաթեմատիկա»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ուսումնական ձմեռ 2024

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  դեկտեմբերի 30-հունվարի 8

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ամանորի վերաբերյալ   խնդիրների կազմում  ու լուծում
  • Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործական, որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտություններ
  • Տարբեր ծրագրերի, հարթակների ուսումնասիում և կիրառում
  • Ամանորյա օնլայն մաթեմատիկական խաղերի և վիկտորինաների ստեղծում
  • Ուսումնական թեմաները ամրապնդլու համար խաղ-վիկտորինաների կազմում և տարածում
  • Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբի մասնակցութուն

Առաջին մակարդակ

Երկրորդ մակարդակ

Ընթացքը՝

Читать далее «Ուսումնական ձմեռ 2024»
Рубрика: Մենթորական աշխատանք

Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. Դեկտեմբեր

Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի դասավանող Ջուլիետա Քերոբյանի հետ դեկտեմեբր ամսվա ընթացքում շարունակում եմ իրականացնել մենթորական աշխատանք: Պայմանավորվել ենք շաբաթվա ընթացքում թե՛ ֆիզիկական միջավայրում, թե՛ առցանց տարբերակով(էլ. հասցե, սոցիալական հարթակներից ֆեյսբուքյան էջ կամ հեռախոսային կապ) հանդիպում ունենալ:

Միասին իրականացրել ենք «Սովորող-սովորեցնող: Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի և ֆլեշմոբների կազմում» համագործակցային   նախագիծը:

Читать далее «Մենթորական աշխատանք Ջուլիետա Քերոբյանի հետ. Դեկտեմբեր»
Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2023-24

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբյան աշխատանքների վերլուծություն

Համարի պատասխանատուներ՝  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևմտյան դպրոցի դասավանդող՝ Գրետա Բակունց և ընկերներ

Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբի բոլոր խնդիրները տե՛ս  «Մաթեմատիկա» ամսագրի 127  համարում։

Ֆլեշմոբի խնդիրները

Читать далее «Նոյեմբեր ամսվա մաթեմատիկական ֆլեշմոբյան աշխատանքների վերլուծություն»