Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվարի 21-մարտի 21

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի 4-5-րդ սովորողներ

Համակարգող՝ Գրետա Բակունց

Համագործակցող դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ջուլիետա Քերոբյան, Արմինե Աբրահամյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  • Սովորողների  մտածողության  զարգացում
  • Ուսումնական խաղեր կազմելու համար նոր ծրագրային հարթակի ուսուցում՝ learningapps.org
  • Նոր խնդիրների կազմում
  • learningapps.org -ի միջոցով  ուսումնական խաղերի ստեղծում
  • Սովորողների որոնողական և հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ։

Նախագծի խնդիրները.

  • Համագործակցային կարողությունների զարգացում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • նոր ծրագրերի, ծրագրային հարթակների, հավելվածների ճիշտ ընտրություն, ուսումնասիություն և կիրառում
  • Կազմած խնդիրների հիման վրա ուսումնական խաղերի փաթեթի կազմում

Ընթացքը՝

  • Մաթեմատիկների ջոկատի ավագ ընկերները կրտսեր ընկերներին կսովորեցնեն, թե ինչպես Learningapps.org ուսումնական օնլայն հարթակում գրանցվել և կազմել օնլայն ուսումնական խաղեր
  • Միասին կկազմեն հետաքրքիր մաթեմատիկական խնդիրներ
  • Ճամբարականները իրենց կազմած խնդիրներից, Learningapps.org-ի միջոցով, կկազմեն ուսումնական խաղեր։
  • Սովորողները ուսումնական խաղեր կազմում են ինչպես խմբային, այնպես էլ անհատական եղանակով։

Արդյունքը՝

  • Նոր ծրագրային օնլայն ուսումնական հարթակների և ծրագրերի յուրացում
  • Նոր և հետաքրքիր մաթեմատիկական օնլայն խաղերի փաթեթի կազմում
  • Մասնակցություն Դիջիթեք2024-ին։
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ

Արդյունքն՝ այստեղ:

Оставьте комментарий