Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2023-24

Ձոն ստուգատես/Գարնանամուտ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  Մարտի 8-ից  ապրիլի 7

Համակարգող՝ Գրետա Բակունց

Համագործակից դասավանդողներ՝ Գրետա Բակունց և Ջուլիետա Քերոբյան

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Սովորողների կողմից գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խնդիրների, ռեբուսների, ինչպես նաև խաչբառի  կազմում և լուծում  
  • Ստեղծագործական  ու  տրամաբանական մտքի համադրում ու զարգացում
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում
  • Նոր հավելվածների ծանոթացում, մեդիահմտությունների փոխանցում և յուրացում
  • Էլեկտորնային բացիկների պատրաստում, QR կոդի ստեղծում
  • Սեր ու հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ

Նախագծի խնդիրները.

  • Համագործակցային կարողությունների զարգացում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • նոր ծրագրային հարթակների, հավելվածների ճիշտ ընտրություն, ուսումնասիություն և կիրառում
  • Մեդիահմտությունների փոխանցում և յուրացում

Ընթացքը՝

  • Սիրելի  սովորողներ, կանանց և աղջիկների միամսյակը մեզ կրկին ստեղծագործելու առիթ է հանդիսանում։ Այս  տոնին ընդառաջ կազմեք խաչբառ, ինչպես նաև  գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խնդիրներ, որոնք կներառենք ձեր պատրաստած էլեկտորնաին բացիկներում։
  • Սովորողները նախ կկազմեն խնդիրներ, ռեբուսներ և խաչբառեր, որոնք կտեղադրեն իրնեց բլոգում և կպատրաստեն իրենց կազմած խնդիրների հղման QR կոդը:  
  • Կպատրաստեն նաև էլեկտորանյին բացիկներ, որոնց վրա բարեմաղթանքների հետ միասին կտեղադրեն նաև իրենց կազմած խնդիրների, խաչբառերի և ռեուսների հղման QR կոդը:  

Կլուծեք նաև  հետևյալ խաչբառերն  ու  խնդիրները՝

Խաչբառ 4-5-րդ դասարանի սովորողների համար(word)

Խաչբառ 4-5-րդ դասարանի սովորողների համար(pdf)

  • Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։
  • Ծաղկեփնջում դեղին վարդերի քանակը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանակը 25 էր։
  • Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրիկից  5  անգամ շատ գումար ուներ։
  • Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։
  • Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։
  • Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։
  • Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։
  • Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
  • Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
  • Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
  • Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք գարնան և գարնանային տոների վերաբերյալ խնդիրներ, խաչբառեր և ռեբուսներ:

Արդյունքը՝

  • Սովորողների ստեղծագործական  ու  տրամաբանական մտքի համադրում ու զարգացում
  • Սովորողները  գարնան ու  գարնանային տոներին նվիրված իրենց կազմած  խնդիրները, ռեբուսներիը, ինչպես նաև խաչբառերը  կտեղադրենք իրենց բլոգներում
  • Նոր մաթեմատիկական տոնական էլեկտորանյին բացիկների փաթեթի կազմում
  • Կմեծացնենք սերն ու հետաքրքրություն մաթեմատիկաի նկատմամբ

Оставьте комментарий