Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  Հունվարի 18, 19, 20

Մասնակիցներ՝   Արևմտյան դպրոցի ջոկատներ, Հարավային դպրոցի մաթեմատիկների ջոկատ

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Մտքի ճկունացում
  •  Տրամաբանական մտածողության զարգացում
    Geogebra երկրաչափական ծրագրի ուսուցում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու կուլտուրայի ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • երկրաչափական տարրերի յուրացում

Նախագծի ընթացքը

  Արևմտյան դպրոցի 5-րդ դասարանի սովորողները  Արևմտյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողներին, ինչպես նաև հարավային դպրոցի մաթեմատիկների ջոկատին,  կծանոթացնեն  մաթեմատիկայի նոր  GeoGebra ծրագրի հետ։ Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, երկրաչափության տարրեր։

Արդյունքը՝

Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

 GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում

Սովորողները GeoGebra ծրագրի միջոցով ստացված պատկերները կտեղադրեն իրենց բլոգում։

Ճամբարային շրջանը շատ հարմար է նոր ուսումնական ծրագրերի յուրացման համար։ Դրա համար էլ «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանականերում Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան և Հարավայի դպրոցի 4-5-րդ դասարանի ճամբարականները։  Արևմտյան դպրոցի սովորողները  Հարավային դպրոցի սովորողներին սովորեցրեցին GeoGebra երկրաչափական ծրագիրը։ Միասին սովորեցին պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ։ Ծրագրի միջոցով միասին քննարկեցին կետ, ուղիղ, հատված, ճառագայթ, բեկյալ, բազմանկյուն թեմաները։ Հանդիպումը բավականին արդյունավետ էր ու հետաքրքիր։ Նկարաշարն՝ այստեղ։

«Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի «Անգլիախոս մաթեմատիկներ»-ի  ջոկատը Արևմտյան դպրոցի մյուս 4 ջոկատներին ևս սովորեցրեց  GeoGebra երկրաչափական ծրագիրը։ Միասին սովորեցին պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ։ Ծրագրի միջոցով միասին քննարկեցին կետ, ուղիղ, հատված, ճառագայթ, բեկյալ, բազմանկյուն թեմաները։ Հանդիպումը բավականին արդյունավետ էր ու հետաքրքիր։ Ծրագրին սովորողները տիրապետեցին մի քանի պարբերաբար հանդիպումների արդյունքում։ Նկարաշարն՝ այստեղ։

Оставьте комментарий