Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Կոտորակները կենցաղում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ փետրվար —ապրիլ

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի  4-5-րդ դասարանի սովորողներ, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ 

Նպատակը՝

  • Կոտորակներ թեմայի յուրացում
  • Սովորողը տեսնի կոտորակենրի կիրառական լինելը
  • Գործնական կարողությունների զարգացում
  • ընտանեկան բաղադրիչի ներառում
  • Սովորողի կողմից կոտորակների վերաբերյալ խնդիրների և ուսումնական խաղերի կազմում
Читать далее «Կոտորակները կենցաղում»
Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մոգականը մաթեմատիկայում/Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  փետրվարի 1-28

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Նպատակը՝

  • Մաթեմատիկական հնարքների միջոցով սովորողների համար ավելի   հետաքրքիր  ու  հաճելի դարձնել  մաթեմատիկական հաշվարկներ  կատարելու գործընթացը
  • Թվայիր արտայատությունների ուսումնասիրություն, պարզեցում ու հաշվում
  • մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • ցույց տալ մաթեմատիկայի հետաքրքիր և առեղծվածային կողմերը
  •  սովորողների  մտածողության  զարգացում
  • սովորողների կողմից մոգական քառակուսիների պատրաստում
  • Ծանոթացում մաթեմատիկական հնարքներին ու  3×3 չափի4×4 չափի  մոգական քառակուսիներին
  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում
Читать далее «Մոգականը մաթեմատիկայում/Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ»
Рубрика: Հունվարյան ուսումնական ճամբար.

«Անգլիախոս մաթեմատիկներ»-ի  ջոկատի սովորողների հաշվետվությունը

Հունվարյան ուսումնական ճամբարի ամփոփում

Րաֆֆի Հարությունյան

Հարությունյան Ալեն

Ժորա Գիժլարյան

Читать далее ««Անգլիախոս մաթեմատիկներ»-ի  ջոկատի սովորողների հաշվետվությունը»
Рубрика: Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մրցույթ-վիկտորինա/ մաս3

Նախագիծն՝ այստեղ։

«Մրցույթ-վիկտորինա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբի և «Անգլիախոս մաթեմատիկներ»-ի ջոկատը մասնակցեցին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային։ Թիմերը, իրար հետ քննարկելով, բանավոր առաջարկում էին խնդիրների լուծման իրենց եղանակները։ Խաղի արդյունքում կրկին հաղթեց ընկերությունը։

Рубрика: Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մրցույթ-վիկտորինա/ մաս2 

Նախագիծն՝ այստեղ։

«Մրցույթ-վիկտորինա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան և Հյուսիսային դպրոցների մաթեմատիկայի ջոկատները։ Ճամբարականներից կազմված թիմերը մասնակցեին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային։  Նախագծի շրջանակներում թիմերը, իրար հետ քննարկելով, բանավոր առաջարկում էին խնդիրների լուծման իրենց եղանակները։ Խաղի արդյունքում հաղթեց ընկերությունը։


Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

«Մրցույթ-վիկտորինա» ընկերական հանդիպում

Նախագիծն՝ այստեղ։

«Մրցույթ-վիկտորինա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան, Արևելյան և Հարավային դպրոցների մաթեմատիկայի ջոկատները։ Ճամբարականներից կազմված թիմերը մասնակցեին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային, որից հետո՝ խաղ լուցկու հատիկներով տրամաբանական խաղին։ Նախագծի շրջանակներում թիմերը, իրար հետ քննարկելով, բանավոր առաջարկում էին խնդիրների լուծման իրենց եղանակները։
Խաղի արդյունքում թիմերը միաձայն համարեցին, որ հաղթեց ընկերությունը, հաղթեցին բոլորը։

Եվ, իրոք նման հանդիպումների գլխավոր նպատակը հաղթանակը չէ, այլ միասին մտածելու, միմյանց լսելու կարողությունների ձևավորումն ու զարգացումը, քննադատական և ինքնաքննադատական մտածողության, ինչպես նաև սովորողների համագործակցային կարողությանների ձևավորումը։

Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

Նախագիծն՝ այստեղ։

Ձմեռային ճամբարը շատ հարմար է նոր ծրագրերի յուրացման համար։

Դրա համար էլ, «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում, Արևմտյան դպրոցում հանդիպեցին Միջին դպրոցի և Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի ջոկատները։

Միջին դպրոցի սովորողները Արևմտյան դպրոցի սովորողներին սովորեցրեցին Math-o-mir ծրագիրը։ Հանդիպումը շատ արդյունավետ էր ու հետաքրքիր։

Տեսաֆիլմը՝ Տիգրան Խաչատրյանի յութուբյան ալիքում(Միջին դպրոցի սովորող)։

Рубрика: Հաշվետվություն, ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ 2021-2022, Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

Հունվարյան ուսումնական ճամբարի ամփոփում

«Անգլիախոս մաթեմատիկներ»-ի  ջոկատում հունվարը  հագեցած էր բազմաբնույթ ու հետաքրքիր նախագծերով։ 

Հունվարյան ուսումնական ճամբար

Իրականացրել ենք 3 ճամփորդություն՝

Ձմեռային մարզական խաղերի շրջանականերում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Ազգագրական ձմեռային փառատոնի շրջանականերում իրականացրել ենք
«Ազգագրական փառատոն+մաթեմատիկա» նախագիծը։

Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի շրջանակներում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի շրջանակներում իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝

Իրականացրել ենք նաև համագործակցային նախագծեր․

  • Միջին դպրոցի և Արևմտյան դպրոցի սովորողների հետ իրականացրել ենք

«Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում» համագործակցային նախագիծը։

  • Հարավային, Արևելյան, Հյուսիսային և Արևմտյան դպրոցի սովորողների հետ իրականացրել ենք

Մրցույթ-վիկտորինա

Շողիկ Սահակյանի հետ իրականացրել ենք

«Ժամանակի չափման միավորներ։ Այլընտրանքային ժամացույց» համագործակցային նախագիծը։

Ճամբարային շրջանի մասին ավելի մանրամասն՝

Նախագծային գործունեություն իրականացրել եմ նաև, 4-5-րդ դասարանի սովորողներից կազմաված, մյուս ջոկատներում՝

Նախագծային գործունեություն 12-րդ ջոկատում/Հունվարյան ուսումնական ճամբար.

Նախագծային գործունեություն 13-րդ ջոկատում/Հունվարյան ուսումնական ճամբար.

Նախագծային գործունեություն 14-րդ ջոկատում/Հունվարյան ուսումնական ճամբար.

Նախագծային գործունեություն 15-րդ ջոկատում/Հունվարյան ուսումնական ճամբար.

Դեկտեմբեր ամսվա մաթեմատիկայի ֆլեշմոբին մասնակցել են Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի 106 սովորող։ Արդյունքում ստուգել եմ դեկտեմբեր ասմվա մաթեմատիկայի ֆլեշմոբի 106 աշխատանք: Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբին մասնակցել են Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի 23 սովորող։ Արդյունքում ստուգել եմ մաթեմատիկայի առկա ֆլեշմոբի 23 աշխատանք:

Այսպիսով, հունվար ամսվա ընթացքում, ստուգել եմ մաթեմատիկայի ֆլեշմոբի 106+23=129 աշխատանք։

Արևմտյան դպրոցում իրականացրել եմ Սննդի կազմակերպում-հարցում/վերլուծություն։