Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մրցույթ-վիկտորինա

Մասնակիցներ՝ Արևմտյան, Հյուսիսային, Արևելյան և Հարավային դպրոցների 4-5-րդ դասարանի սովորողներ, Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ։

Համագործակիծ դասավանդողներ՝ Գրետա Բակունց, Շողիկ Զեյնալյան, Սմբատ Պետրոսյան, Լյովա Սարգսյան

Ժամանակահատված՝ հունվարի 25, 26 և 27, ժամը՝ 12։00։

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Նպատակը՝    

  • Արևմտյան, Հյուսիսային, Արևելյան ու Հարավային դպրոցների մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խմբերի ծանոթացում ու համագործակցում
  • Սովորողների կողմից նոր ու հետաքրքիր խնդիրների կազմում, միմյանց առաջադրում ու լուծում
  • Սովորողների մտքի ճկունացում
  •  Սովորողների մտածողության զարգացում
  • Համագործակցային կարողության  զարգացում
  • Գիտելիքների  ամրապնդում
  • Միասին մտածելու, ինչպես նաև միմյանց լսելու կարողությունների ձևավորում ու զարգացում
  • Բանավոր հաշավարկ, խաղեր բակում
  • Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում ավագ ընկերների բանավոր հաշվարկի  փորձի փոխանցում կրտեսերներին

    Արդյունքում՝
  • Սովորղների համագործակցային կարողության  զարգացում
  • Սովորողների պատումներ բլոգներում:

«Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ

Խաղ-վիկտորինա է առաջարկում նաև Լաուրա Ղազարյանը։

«Մրցույթ-վիկտորինա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցում հանդիպեցին Արևմտյան, Արևելյան և Հարավային դպրոցների մաթեմատիկայի ջոկատները։ Ճամբարականներից կազմված թիմերը մասնակցեին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային, որից հետո՝ խաղ լուցկու հատիկներով տրամաբանական խաղին։ Նախագծի շրջանակներում թիմերը, իրար հետ քննարկելով, բանավոր առաջարկում էին խնդիրների լուծման իրենց եղանակները։
Խաղի արդյունքում թիմերը միաձայն համարեցին, որ հաղթեց ընկերությունը, հաղթեցին բոլորը։

Եվ, իրոք նման հանդիպումների գլխավոր նպատակը հաղթանակը չէ, այլ միասին մտածելու, միմյանց լսելու կարողությունների ձևավորումն ու զարգացումը, քննադատական և ինքնաքննադատական մտածողության, ինչպես նաև սովորողների համագործակցային կարողությանների ձևավորումը։

«Մրցույթ-վիկտորինա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցում հանդիպեցին նաև Արևմտյան և Հյուսիսային դպրոցների մաթեմատիկայի ջոկատները։ Ճամբարականներից կազմված թիմերը մասնակցեին մեկ այլ «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային։  Նախագծի շրջանակներում թիմերը, իրար հետ քննարկելով, բանավոր առաջարկում էին խնդիրների լուծման իրենց եղանակները։ Խաղի արդյունքում հաղթեց ընկերությունը։

«Մրցույթ-վիկտորինա» նախագծի շրջանակներում Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբը և «Անգլիախոս մաթեմատիկներ»-ի ջոկատը մասնակցեցին «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» խաղ-վիկտորինային։ Թիմերը, իրար հետ քննարկելով, բանավոր առաջարկում էին խնդիրների լուծման իրենց եղանակները։ Խաղի արդյունքում կրկին հաղթեց ընկերությունը։

Оставьте комментарий