Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Սովորող-սովորեցնող/Math-o-mir ծրագրի ուսուցում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝ հունվարի 27, ժամը՝ 11։00

Մասնակիցներ՝   Միջին դպրոցի և Արևմտյան դպրոցի սովորողներ

Համագործակցող դասավանդողներ՝ 
 Գրետա Բակունց ու Լիանա Հակոբյան

Նպատակը՝

  • Համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •   Մտքի ճկունացում
  • Սովորղների մտածողության զարգացում
  • Math-o-mir ծրագրի ուսուցում
  • Սովորողների կողմից նոր գիտելիքների ձեռք բերում
  • Սովորողների կողմից ունեցած և ձեռք բերված գիտելիքների ամրապնդում
  • Միմյանց լսելու և օգնելու կարողությունների ձևավորում
  • Ավագ ընկերոջից նորը սերտելու պատրաստակամություն
  • Սեր և հետաքրքրություն մաթեմատիկայի նկատմամաբ
  • կոտորակ թեմայի յուրացում
  • Մաթեմատիկական սիմվոլների մուտքագրման կարողոության ձևավորում

Նախագծի ընթացքը

Միջին դպրոցի   սովորողները  Արևմտյան դպրոցի սովորողներին կծանոթացնեն  մաթեմատիկայի նոր Math-o-mir ծրագրին։
Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, կոտորակներ թեման

Արդյունքը՝

Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում

Math-o-mir ծրագրի յուրացում

Սովորողները արդյունքները կտեղադրեն իրենց բլոգներում

Ձմեռային ճամբարը շատ հարմար է նոր ծրագրերի յուրացման համար։

Դրա համար էլ, «Սովորող-սովորեցնող» նախագծի շրջանակներում, Արևմտյան դպրոցում հանդիպեցին Միջին դպրոցի և Արևմտյան դպրոցի մաթեմատիկայի ջոկատները։

Միջին դպրոցի սովորողները Արևմտյան դպրոցի սովորողներին սովորեցրեցին Math-o-mir ծրագիրը։ Հանդիպումը շատ արդյունավետ էր ու հետաքրքիր։

Տեսաֆիլմը՝ Տիգրան Խաչատրյանի յութուբյան ալիքում(Միջին դպրոցի սովորող)։

Оставьте комментарий