Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

Նախագծային գործունեություն 14-րդ ջոկատում/Հունվարյան ուսումնական ճամբար.

10-11.01.2022

Օրվա գործունեություն․
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։
Դեկտեմբեր ամսվա խնդիրների քննարկում

12-18.01.2022

Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)մաս2

19.01.2022

Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)մաս2

 GeoGebra ծրագիրի  միջոցով ու կկատարեն դրանց վերաբերյալ առաջադրանքներ։  

Ուղիղ, հատված, Ճառագայթ, բեկյալ (word)

Ուղիղ, հատված, Ճառագայթ, բեկյալ(pdf)

20.01.2022

Մաթեմատիկական ֆլեշմբի առկա կազմակերպում

24-25.01.2022

Մաթեմատիկական առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակի խնդիրների քննարկում։

1. Միհրանը փոքր է Ստեփանից, բայց մեծ է Կարենից։ Ստեփանը փոքր է Արտյոմից, իսկ Տիգրանը փոքր է Կարենից։ Ո՞վ է նրանցից ամենամեծը։

Անխորագիր պատկեր

2. Գրքի էջերը համարակալված են 1, 2, 3, 4, 5 և այլն: 5 թվանշանը հանդիպում է ճիշտ 16 անգամ: Ամենաշատը քանի՞ էջ կարող է ունենալ այդ գիրքը:

3. Ընտանիքում կա չորս երեխա՝ Մարիամը, Նարեկը, Անին և Լուսինեն: Նրանք 5, 8, 13 և 15 տարեկան են: Աղջիկներից մեկը գնում է մանկապարտեզ, Մարիամը Նարեկից մեծ է, իսկ Մարիամի ու Անիի տարիքների գումարը բաժանվում է երեքի։ Քանի՞ տարեկան է Լուսինեն։

4. Փողոցի մի կողմում տները հաջորդաբար համարակալված են զույգ թվերով՝ 2,4,6,… իսկ մյուս կողմում՝ կենտ թվերով՝ 1,3,5,…։ Զույգ կողմի վերջին տունը ունի 12 համարը: Այդ փողոցում կա ընդամենը 17 տուն։ Ի՞նչ համար ունի փողոցի կենտ համարներով կողմի վերջին տունը:

Անխորագիր պատկեր

5. Արմենի քայլը 75սմ է, իսկ Վարդանինը՝ 60սմ: Ի՞նչ ամենափոքր հեռավորության վրա նրանք երկուսն էլ ամբողջ թվով քայլ կանեն:

Անխորագիր պատկեր

6. Կաթսայում ջուրը 5 անգամ ավելի է, քան շշի մեջ, իսկ շշի մեջ ջուրը 8 բաժակով քիչ է, քան կաթսայում։ Քանի՞ բաժակ ջուր կա կաթսայում։

7. Դերձակն ունի 18 մետրանոց կտոր, որից օրական կտրում էր 3մ։ Քանի՞ օր հետո նա կկտրի վերջին կտորը։

8. Արամը 987654321=100 արտահայտության մեջ չորս տեղ գրեց գործողության «+» կամ «-» նշանը և ստացավ ճիշտ հավասարություն: Վերականգնե՛ք հավասարությունը:

Անխորագիր պատկեր

9. Նկարում պատկերված երեք քարտերով ամենաշատը քանի՞ եռանիշ թիվ կարող ես կազմել:

Անխորագիր պատկեր

10. Նկարում պատկերված յուրաքանչյուր տառ համապատասխանում է 1-9 որևէ թվի, ընդ որում, տարբեր տառերին՝ տարբեր թվեր: Յուրաքանչյուր սլաք տանում է մեծ թվից ավելի փոքր թիվ: Ի՞նչ թիվ է գրված F տառի փոխարեն:

Անխորագիր պատկեր

Оставьте комментарий