Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22, Ուսումնական ճամփորդություններ

«Անգլիախոս մաթեմատիկաներ»-ի ջոկատը Կենտրոնական բանկի թանգարանում

Նախագիծն՝ այստեղ։

«Անգլիախոս մաթեմատիկաներ»-ի ջոկատն այցելեց Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք  տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել։

Մանրամասները՝ տեսաֆիլմում