Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մաթեմատիկական ֆլեշմոբի առկա կազմակերպում/2-րդ մակարդակ

Նախագիծն՝ այստեղ։

Արդյունքը՝

 «Մաթեմատիկա» ամսագիրը ճամբականների համար կազմակերպեց մաթեմատիկական ֆլեշմոբի առկա հանդիպում:
Առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակն անցկացվեց Արևմտյան դպրոցում։ Արդյունքում Արևմտյան դպրոցում իրար հանդիպեցին Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ, որոնց միավորում էր մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրների հանդեպ ունեցած սերն ու հետաքրքրությունը։ Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբի 2-րդ մակարադակին մասնակցեց 65 սովորող։ Արևմտյան դպրոցից մասնակցել են 23 սովորող(ստուգել եմ 23 աշխատանք)։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր ու բովանդակալից։
Ֆլեշմոբի նման կազմակերպումը տարբերվում էր մյուսներից նրանով, որ սովորողները փորձեցին իրենց համար պարզել, որքանով ինքնուրույն կարող են լուծել ոչ ստանդարտ խնդիրներ։ Իհարկե ֆլեշմոբի ավարտից հետո խնդիրները անպայման քննարկեցինք սովորողների հետ։

Ուղիղ եթերն՝ այստեղ։

Սովորողների տպավորությունները նկարագրող ուղիղ եթերն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցից ունենք 2 հաղթող՝

Արեն Մնացականյան(5-րդ դասարան)
Արթուր Բազիկյան(4-րդ դասարան)

Արևելյան դպրոց-պարտեզից ունենք 1 հաղթող՝
Արեգ Պողոսյան(4-րդ դասարան)

Рубрика: Հունվարյան ճամբարային նախագծեր․ օրակարգ, Հունվարյան ուսումնական ճամբար., Նախագծեր, Նախագծեր 2021-22

 Մաթեմատիկական  առկա ֆլեշմոբը Արևմտյան դպրոցում 


 «Մաթեմատիկա» ամսագիրը ճամբականների համար
կազմակերպեց մաթեմատիկական ֆլեշմոբի առկա հանդիպում:
Առկա ֆլեշմոբի 2-րդ մակարդակն անցկացվեց Արևմտյան դպրոցում։ Արդյունքում Արևմտյան դպրոցում իրար հանդիպեցին Արևմտյան, Արևելյան, Հարավային և Հյուսիսային դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողներ, որոնց միավորում էր մաթեմատիկայի ոչ ստանդարտ խնդիրների հանդեպ ունեցած սերն ու հետաքրքրությունը։ Մաթեմատիկայի առկա ֆլեշմոբի 2-րդ մակարադակին մասնակցեց 65 սովորող։ Արևմտյան դպրոցից մասնակցել են 23 սովորող։ Հանդիպումը բավականին հետաքրքիր էր ու բովանդակալից։ Ֆլեշմոբի նման կազմակերպումը տարբերվում էր մյուսներից նրանով, որ սովորողները փորձեցին իրենց համար պարզել, որքանով ինքնուրույն կարող են լուծել ոչ ստանդարտ խնդիրներ։ Իհարկե ֆլեշմոբի ավարտից հետո խնդիրները անպայման քննարկեցինք սովորողների հետ։

Ուղիղ եթերն՝ այստեղ։

Սովորողների տպավորությունները նկարագրող ուղիղ եթերն՝ այստեղ։

Рубрика: Հաշվետվություն, Հաշվետվություն 2020-2021, Նախագծեր, Նախագծեր 2021-22

Ժամանակի չափման միավորներ։ Այլընտրանքային ժամացույցի պատրաստում

Նախագիծն՝ այստեղ։

Արևմտյան դպրոցի սովորողները պատրաստեցին ավազե ժամացույցի այլընտրանքային տարբերակը և կրկնեցին ժամանակի չափման միավորները։ Միասին քննարկեցինք նաև, որ նահանջ տարվա տարեթիվը բաժանվում է 4-ի, բայց բացառություն է արվում այն տարիների համար, որոնց տարեթվերը վերջանում են երկու զրոյով։ Այդ տարիները նահանջ են միայն, եթե նրանց տարեթվերը բաժանվում են 400-ի։ Նահանջ տարում ավելանում է լրացուցիչ օր՝ փետրվարի 29-ը։ Այսպիսով, նահանջ տարիներ չեն եղել 1700, 1800 և 1900 թվականները, իսկ 1600 և 2000 թվականները նահանջ տարիներ են։ Նահանջ տարիներ չեն լինելու նաև 2100, 2200 և 2300 թվականները։ 2020 թվականը նահանջ տարի էր։ Հաջորդ նահանջ տարին 2024 թվականին է։

Նահանջ տարվա վերաբերյալ ավելի մանրամասը՝
Վիքիպեդիայում և Իմ դպրոց կայքում։

Պատրաստման ընթացքն ու մանրամասները՝ տեսաֆիլմում։