Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մոգականը մաթեմատիկայում/Մաթեմատիկական հնարքներ և մոգական քառակուսիներ

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  փետրվարի 1-28

Մասնակիցներ՝ 4-5-րդ դասարանի սովորողներ, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ

Նպատակը՝

  • Մաթեմատիկական հնարքների միջոցով սովորողների համար ավելի   հետաքրքիր  ու  հաճելի դարձնել  մաթեմատիկական հաշվարկներ  կատարելու գործընթացը
  • Թվայիր արտայատությունների ուսումնասիրություն, պարզեցում ու հաշվում
  • մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամաբ
  • ցույց տալ մաթեմատիկայի հետաքրքիր և առեղծվածային կողմերը
  •  սովորողների  մտածողության  զարգացում
  • սովորողների կողմից մոգական քառակուսիների պատրաստում
  • Ծանոթացում մաթեմատիկական հնարքներին ու  3×3 չափի4×4 չափի  մոգական քառակուսիներին
  • սովորողների որոնողական ու հետազոտական աշխատանք կատարելու հմտությունների զարգացում

Ընթացքը՝

Սովորողների կողմից՝

4-5-րդ դասարանի սիրելի սովորողներ,  <<Մոգականը մաթեմատիկայում>> նախագծի շրջանակներում ծանթացեք մաթեմատիկական հնարքներին։  Ձեր ընտանիքի անդամենրի հետ միասին ստուգեք հնարքների ճշտությունը, որից հետ որոնեք ու գտեք նոր հետաքրքիր մաթեմատիկական հնարքներ։ Հնարքները ստուգեք  առանց հաշվիչից օգտվելու։ Պատրաստեք ռադիոնյութ կամ տեսաֆիլմ, որում կներկայացնեք մի քանի մաթեմատիկական հնարք։

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամիսը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամիսը։

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի։ Այնուհետև ստացածդ  վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա արդյունքում   կաստանաս քո մտապահած թիվը։

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1022, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1021։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

4-5-րդ դասարանի սիրելի սովորողներ լրացրեք նաև

Մոգական քառակուսիներ(word)

Մոգական քառակուսիներ(pdf)

Խաղ մոգական քառակուսի` 3×3 չափի

Խաղ մոգական քառակուսի՝ 4×4 չափի

Արդյունքը՝

  • Սովորողները իրենց կազմած  մոգական  քառակուսիները կտեղադրեն իրենց բլոգներում
  • Սովորողները իրենց  բլոգներում կպատմեն  մաթեմատիակական հնարքների մասին և կստուգեն հնարքների ճշտությունը։
  • Ռադիոնյութի պատրաստում։

Յանա Բաղդասարյան

Յանա Բաղդասարյան

Նարե Սարգսյան

Մարի Ավդալյան

Մասսիմո Խարբութլի

Նելսոն Խաչատրյան

Ռոզի Հովհաննիսյան

Оставьте комментарий