Рубрика: Նախագծեր, Նախագծեր 2021-22

Մաթեմատիկան Հովհաննես Թումանյանի հեքիաթներում

Նախագծի իրականացման ժամանակահատվածը՝  փետրվարի 21-մարտի 10

Մասնակիցներ՝  Արևմտյան դպրոցի  4-5-րդ դասարանի սովորողներ, մաթեմատիկայի ընտրությամբ գործունեության խումբ 

Նպատակը՝

  • Ուսումնասիրել Հովհաննես Թումանյանի հեքիաթները մաթեմատիկայի տեսանկյունից
  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում ու լուծում
  • Մեծացնել սերը և հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ
  • Սովորողների մտածողության զարգացում
  • Խաչբառի կազմում և լուծում
  • Ֆլեշմոբների կազմում ու լուծում

Ընթացքը՝

Արևմտյան դպրոցի սովորողները կներկայացնեն. «Թումանյանական խնդիրներ, խաչբառեր ու ֆլեշմոբներ»

Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողները կներկայացնեն Թումանյանական խնդիրներ և խաչբառեր:

Լուծիր խաչբառը՝ օգտվելուվ վերը նշված աղյուսակից:

  • Ուղղահայաց
     Գտիր 69 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    Գտիր ամենափոքր եռանիշ թվի վեցապատիկը։
    Գտիր 27000 և 9 թվերի քանորդը։
    Գտիր 245 թվի 2/7 մասը։
    Ո՞րն է ամենափոքր բնական թիվը։
    Ո՞ր թվի 5/8 մասն է հավասար 250-ի։
    Նարեն ու Նարեկը միասին ունեն 1200 դրամ։ Որքա՞ն գումար ունի Նարեն,
    եթե Նարեկը Նարեից 2 անգամ շատ գումար ունի։
    Քանի՞ բաժանարար ունի 16 թիվը։
    Գտիր 50 և 40 թվերի արտադրյալը։
  • Հորիզոնական
    Ո՞ր թվի 2/3 մասն է հավասար 6-ի։
    Ո՞րն է 600 թվի ամենամեծ բաժանարարը։
    Ո՞րն է ամենափոքր քառանիշ թվի յոթնապատիկը։
    Գտիր 24000 և 120 թվերի քանորդը։
    Ո՞ր թիվն է հանդիսանում բոլոր բնական թվերի համար
    բաժանարար։
    « Ն»
    Գտիր ամենափոքր եռանիշ թվի եռապատիկը։
    Գտիր 24 թվի ամենափոքր բաժանարարը։
    Տուփում կան 100 կարմիր, 299 կապույտ և 50 կանաչ գնդիկներ։
    Առանց նայելու՝ տուփից ամենաքիչը քանի՞ գնդիկ պետք է վերցնել տուփից, որ բոլոր գուներից էլ դուրս գան:
  • Թումանյանական խնդիրներ.
  1. «Պոչատ աղվեսի» պոչը նրա  մարմնի երկարության 5/9 մասն էր։ Որքա՞ն էր աղվեսի պոչի երկարությունը, եթե աղվեսի մարմնի երկարությունը 90 սմ էր։

2.  «Կիկոսի մահը» հեքիաթում  հայրը աղջկան  ուղարկում է աղբյուրից ջուր բերելու  և  տալիս է  5 լ և 4 լ տարողությամբ 2 կուժ։  Կկարողանա՞  այդ կուժերի  օգնությամբ աղջիկը  աղբյուրից բերել  ճիշտ 2 լ  ջուր։

3.  «Շունն ու կատուն »հեքիաթում կատուն 40 սմ երկարությամբ   գառան մորթուց կարող էր շան համար 1 գդակ կարել։ Որքա՞ն էր շան ճանկած  գառան  մորթու երկարությունը, եթե կատուն այդ մորթուց իր համար 2 միանման  գդակ կարեց, որոնցից յուրաքանչյուրի երկարությունը  շան  1  գդակի  մորթու  երկարության  3/4  մասն է կազմում:

4.  «Ոսկու կարասը» հեքիաթում, եթե իմաստունները վճռեին, որ  կարասի մեջ եղած ոսկու  2/6 մասը պետք է տալ  վարող գյուղացուն, իսկ մնացած մասը` հողատիրոջը, ապա հողատիրոջը  ոսկու  ո՞ր մասը կհասներ։

5.  «Բարեկենդանը» հեքիաթում մարդը որքա՞ն բրինձ էր գնել, եթե  յուղն ու բրինձը միասին  100 կգ էին  ու  հայտնի է, որ բրինձը  3 անգամ շատ էր կշռում յուղից։

Արդյունքը․

  • Նոր և հետաքրքիր խնդիրների կազմում և լուծում
  • Սովորողները իրենց կազմած խնդիրները  և խաչբառը կտեղադրեն  իրենց բլոգում
  • Մաթեմատիկական խաղերի և google forms-ով ֆլեշմոբների կազմում

Արինա Իսախանյան

Էմիլ Զարբաբյան

Վահագն Հովհաննիսյան

Ստեփանյան Մարիա

Արամ Տոնոյան

Նարե Սարգսյան

Գոհար Թալանչյան

Միքայել Միքայելյան

Լաուրա Ղազարյան

Ռոզի Հովհաննիսյան

Оставьте комментарий